Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-52-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.14/21(320) Հոդ.485
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի մարտի 16-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների 1-ին աղյուսակի` «Անվտանգության բնագավառ» բաժնի 6-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրություն կամ առևտուր».

բ) ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը.

գ) 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 12-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«1 2 3 4 5 6 7 8 9 10
  12. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ                
1 Հրապարակի ընտրում`

- միջուկային տեղակայանքների

- ռադիոակտիվ թափոնների պահեստարանների

- ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների

ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո  Հ Վ
2 Նախագծում` 

- միջուկային տեղակայանքների

- ռադիոակտիվ թափոնների պահեստարանների

- ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների

ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո  Հ Վ
3 Կառուցում` 

- միջուկային տեղակայանքների

- ռադիոակտիվ թափոնների պահեստարանների

- ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների

ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո  Հ Վ
4 Շահագործման հանձնում` 

- միջուկային տեղակայանքների

- ռադիոակտիվ թափոնների պահեստարանների

- ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների

ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո  Հ Վ
5 Շահագործում` 

- միջուկային տեղակայանքների

- ռադիոակտիվ թափոնների պահեստարանների

- ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների

ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո  Հ Վ
6 Շահագործումից հանում`

- միջուկային տեղակայանքների

- ռադիոակտիվ թափոնների պահեստարանների

- ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների

ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո  Հ Վ
7 Աղյուսակի երկրորդ սյունակի 1-6 կետերում նշված և միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո  Հ Վ
8 Ներմուծում կամ արտահանում`

- միջուկային նյութերի

- ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ  նյութեր պարունակող սարքերի կամ  գեներացնող ճառագայթման աղբյուրների

- ռադիոակտիվ թափոնների

- հատուկ նյութերի

- հատուկ սարքավորումների

- հատուկ տեխնոլոգիաների

ՀՀԿ Բ - Փ - Ո  Հ Վ
9 Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարում

- արտադրություն

- օգտագործում

- փոխադրում

- պահեստավորում

- վերամշակում

ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո  Հ Վ
10 Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարում`

- արտադրություն

- օգտագործում

- վերանորոգում

- մոնտաժում և կարգաբերում

- փոխադրում

- պահեստավորում

ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո  Հ Վ
11 Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարում`

- փոխադրում

- վերամշակում

- պահում

- թաղում

ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո  Հ Վ
12 Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո  Հ Վ
13 Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի`

- նախագծում

- պատրաստում

ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո  Հ Վ
14 Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննություն ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո  Հ Վ
15 Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն ԱԷՕԲԿՄ Բ - - - Ո  Հ Վ».


դ) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

«ԱԷՕԲԿՄ` Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. ապրիլի 5
Երևան
ՀՕ-52-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան