Basic information
Number
N 657-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.10.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
28.10.2020
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
28.10.2020
Effective date
29.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2020 թվականի N 657-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 70-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «ՆՈՈՒԹ.ԱՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02620164) 2020 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված N 071-021020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երկու հատ Asսs համակարգչի ձեռքբերում՝ 2,758,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՄԿՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00885397) 2020 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված N 072-021020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեկ հատ Iոtel CՕre i910900F համակարգչի ձեռքբերում՝ 1,660,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. հոկտեմբերի 28

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation