Գլխավոր տեղեկություն
Համար
N 709-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2021 թվականի N 709-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 1130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման տեքստում և որոշման 1-ին կետով հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով, «պետ» բառը՝ «նախագահ» բառով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերը՝ «Ազգային անվտանգության ծառայության» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սահմանել, որ նախքան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերից և շինություններից մինչև 500 մետր հեռավորությամբ գտնվող` պետական սեփականություն հանդիսացող այլ շենքերի ու շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալը 15 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է ստանալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության դրական կարծիքը։ Հայաստանի Հանրապետության համայնքների և Երևան քաղաքի վարչական տարածքներում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ ճանաչված շենքերի ու շինությունների համար 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրական կարծիքը:».

3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`

ա. 1-ին կետը «շենքերի և շինությունների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն շենք և շինության, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար)» բառերով, իսկ «ձեղնահարկերում» բառից հետո՝ «այդ թվում՝ առանձին կառուցված աշտարակների վրա» բառերով,

բ. կարգը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝

«1.1. Սույն կարգի դրույթները չեն տարածվում պետական մասնակցությամբ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու հետ կապված հարաբերությունների վրա:»,

գ. 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների աղբյուր հանդիսացող տեղակայվող սարքավորման սանիտարապահպանման գոտու հաշվարկ՝ նախագծի շահագործումը թույլ տալու մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված դրական եզրակացությունը.»,

դ. 6-րդ կետում «թղթային կամ փոստային» բառերը փոխարինել «առձեռն, էլեկտրոնային կամ փոստային» բառերով,

ե. 15-րդ կետի «Վտ = [( Ակ / Տը ) / 12] x Տօգտ» բանաձևի վերջում լրացնել «x0.5» գործակցով, իսկ «Ակ -ն համապատասխան շենքի (շինության) կադաստրային արժեքն է՝ արտահայտված դրամով» բառերը փոխարինել «Ակ -ն անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքն է՝ արտահայտված դրամով» բառերով,

զ. 16-րդ կետում «կնքված վերջին» բառերը փոխարինել «կնքված գործող» բառերով,

է. 18-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» բառերը փոխարինել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


06.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2021 թվական: