Basic information
Number
N 383
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.07.1996-10.08.1997)
Status
Գործում է
Source
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
02.07.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ ֆինանսների նախարար
Signing date
02.07.1996
Effective date
02.07.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 1996 թվականի N 383

քաղ. Երևան

 

ՀԵՌԱՎՈՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`

ա) 1992-1994 թվականներին հեռավոր արտասահման մեկնած և վերադարձի միջոցներ չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստան փոխադրելու հարցի լուծման նպատակով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում ստեղծել հանձնաժողովներ` դեսպանների գլխավորությամբ և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ներգրավմամբ.

բ) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ` պետական միջոցների հաշվին Հայաստան փոխադրման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվակազմը որոշելու, ինչպես նաև նշված հանձնաժողովների աշխատանքը կազմակերպելու համար:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստան փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցների հաշվին` փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովների կազմած ակտերի հիման վրա` հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից այդ ծախսերի հետագա փոխհատուցմամբ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախատեսել նշված ծախսերի փոխհատուցման կարգ` նկատի ունենալով դրանց առանձին հաշվառման իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար

Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ