Գլխավոր տեղեկություն
Համար
N 741-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 12.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2021 թվականի N 741-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել լրացումներ, N 6 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 2,942,825.1 հազ. դրամ` համաձայն N 9 հավելվածի:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին 9 համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև սահմանել հրատապ մեկ անձից գնում կատարելու (ՄԱ) ընթացակարգը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի (բացառությամբ «զ» պարբերության), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները և ծառայությունները ձեռք բերելով «Նորաշեն» ՆՏ ԱԿ կազմակերպությունից:

(3-րդ կետը լրաց. 13.05.21 N 790-Ն)

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին չկիրառել տույժեր և (կամ) տուգանքներ հետևյալ պայմանագրերում փոփոխություն կատարող և 2020-2021 թվականների պետական բյուջեով հատկացված գումարների շրջանակներում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված համաձայնագրերով նախատեսված ժամկետներում պարտավորությունների թերակատարման համար՝

1) «Գրիգորյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 07.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/2, 18.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/3-3 և 25.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/5-1 պայմանագրեր.

2) «ԱՐՍԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 15.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/9-1 պայմանագիր.

3) «ՆԱՎԱՍԱՐԴ ՇԻՆԱՐԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 23.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10-1 պայմանագիր,

4) «Վանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 15.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10-2 պայմանագիր.

5) «ԱԳԱԹ-777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 13.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/3-2 պայմանագիր.

6) «ՀԱԷԿ-ի շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության հետ 31.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/5-2 պայմանագիր.

7) «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ 25.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/3-1 պայմանագիր.

8) «Գազկոմշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 10.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/6-1 պայմանագիր.

9) «Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 28.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/11 պայմանագիր.

10) «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերության հետ 17.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/4-2 պայմանագիր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 6-ի N 741-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 6-ի N 741-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 6-ի N 741-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 6-ի N 741-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 6-ի N 741-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 6-ի N 741-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 6-ի N 741-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 6-ի N 741-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 6-ի N 741-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2021 թվական: