Գլխավոր տեղեկություն
Համար
N 442-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.04.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 442-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի ապրիլի 29-30-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Արայիկ Հարությունյանինը, Մանե Գևորգյանինը, Վահե Հակոբյանինը, Ռուզաննա Վարդանյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Դավիթ Գևորգյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը և Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Հարություն Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Վարոս Սիմոնյանինը և Աշոտ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գրիգորի Առաքելյանինը, Կարեն Վանյանինը, Գագիկ Վանոյանինը, Աշոտ Սարգսյանինը, Ռուբեն Բաբայանինը, Ժորա Մելքոնյանինը և Հովհաննես Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2021 թվականի ապրիլի 29-ին՝ Երևան-Կազան, իսկ ապրիլի 30-ին՝ Կազան-Երևան երթուղով։

7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 442-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ԿԱԶԱՆ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 

Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Տողանյան

- Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ

 և լիազոր դեսպան

Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մուրադյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Մ. Գևորգյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Ռ. Վարդանյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Դ. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու
Վ. Ասլանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

Հ. Վարդանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի

ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (24.04.2021 թ.- 30.04.2021 թ.)

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության լուսանկարիչ

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության օպերատոր

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության օպերատոր

Անվտանգություն
Գ. Առաքելյան - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետ
Կ. Վանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող 

(24.04.2021 թ. - 30.04.2021 թ.)

Գ. Վանոյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող 

(24.04.2021 թ. - 30.04.2021 թ.)

Ա. Սարգսյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ռ. Բաբայան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ժ. Մելքոնյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Հ. Հակոբյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
Ա. Մուրադյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)
Է. Դավթյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)
Վ. Հակոբյան - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)
Հ. Դիլանյան - Հանրային ռադիոընկերության թղթակից (համաձայնությամբ)
  

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


28.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան