Գլխավոր տեղեկություն
Համար
N 321-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 321-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,936,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Զիգզագ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500164) 2020 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված N ԱՎ/ԿՏ-02/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի ձեռքբերում՝ 5,936,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 321-Ա որոշման

 

«Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում կառուցվել է 14 հատ բնակելի տուն՝ անապահով ընտանիքների համար։ Անապահով ընտանիքների ընտրությունը իրականացվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավարի կողմից մշակված կարգով։ Սույն ծրագրով նախատեսվում է բնակելի տների անապահով ընտանիքների համար կենցաղային տեխնիկայի գնում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Նալբանդյան համայնք, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 5,936,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի թվով 14 նույնատիպ բնակելի տների շահառուներ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. ապրիլի 30-ից մինչև հունիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի թվով 14 նույնատիպ բնակելի տների շահառուների համար գնել կենցաղային տեխնիկա: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել

2021 թ. ապրիլի 30-ից մինչև հունիսի 30-ը: Արժեքը՝ 5,936,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները

և նախատեսվող գինը

Նախատեսվում է կենցաղային տեխնիկայի ձեռքբերում։ Արժեքը կազմում է 5,936,000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան