Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 57-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2021
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
21.04.2021
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2021

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2021 թվականի

ք. Երևան

թիվ 57-Ա

 

 «ՄԵԴԻԱ ՔՈՆԹԵՆՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «ՄԵԴԻԱ ՔՈՆԹԵՆՏ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2021 թվականի ապրիլի 14-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «ՄԵԴԻԱ ՔՈՆԹԵՆՏ» ՍՊ ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 249 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական: