Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2005-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.31/8(380) Հոդ.153
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 նոյեմբերի 2004 թվականի ՀՕ-129) 3-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, ինչպես նաև արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց» և «՝ այդ գործունեության մասով» բառերը:
Հոդված 2.
Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր թվարկումով՝
«արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն.»:
Հոդված 3.
Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ հարկային մարմնի հետ համատեղ:»:
Հոդված 4.
Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկները պետք է իրականացնեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենայով կամ դրան համարժեք (նույն պահանջները բավարարող) համակարգչային սարքավորումներով:»:
Հոդված 5.
Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների, համակարգչային սարքավորումների, ինչպես նաև համակարգչային ծրագրի կիրառման թույլատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և հարկային մարմնի հետ:»:
Հոդված 6.
Օրենքի 9-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով՝
«զ) արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային սարքավորումների կիրառման դեպքում իրականացնում են սույն մասի «ա»-«ե» կետերում նշված գործառույթները:».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս՝
«3. Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող համակարգչային ծրագրին ներկայացվող պահանջների և կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 7.
Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության մասով սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման առումով համակարգչային սարքավորումները հավասարեցվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին:»:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. հունվարի 18 Երևան ՀՕ-56-Ն
|
|