Basic information
Number
N 1688-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.10.2020-18.11.2020)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.10.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.10.2020
Effective date
16.10.2020

 

15.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2020 թվականի N 1688-Ա

 

«ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը, 85-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) համար նոր մասնաշենք կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ ք․, Չարենցի փողոց 196/12 հասցեում գտնվող 0,834 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-004-0140-0023) և 2692,1 քառ. մետր ծննդատան մասնաշենքը (կադաստրային ծածկագիր՝ 07-004-0140-0023-001) (այսուհետ՝ անշարժ գույք) շուկայական արժեքի գնահատումից հետո, որպես կանոնադրական կապիտալում ներդրում, գնահատված արժեքի չափով ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով դրա գնահատված արժեքին համամասնական չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ ընկերության հետ համատեղ, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում, սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալում ներդրվող անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման, անշարժ գույքի ընդունման-հանձնման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, գնահատված անշարժ գույքն ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման և ընկերության կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցման աշխատանքների իրականացումը:

3․ Սահմանել, որ սույն որոշումից բխող բոլոր ծախսերը ենթակա են իրականացման՝ «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան