ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2020 թվականի N 645-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել անհատ բարերար Ջեք Քրադջյանի կողմից աջակցության նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (1,112 կգ ընդհանուր քաշով, 16,430 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 1,631 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Ավինյան | 
| 
 2020 թ. հոկտեմբերի 15 Երևան | 
| Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հոկտեմբերի 15-ի N 645-Ա որոշման | 
ԲԵՌԻ ՑԱՆԿ
| N | Ապրանքի անվանում | Տեղ | Նետտո (կգ) | Բրուտտո (կգ) | Արժեք USD | 
| 1 | Կանացի հագուստ | 1371 | 400 | 442 | 7509 | 
| 2 | Տղամարդու հագուստ | 867 | 426 | 476 | 6792 | 
| 3 | Մանկական հագուստ | 452 | 111 | 125 | 1557 | 
| 4 | Սրբիչ | 92 | 25 | 27 | 368 | 
| 5 | Ծածկոց | 12 | 8 | 10 | 60 | 
| 6 | Պիժամա | 48 | 28 | 32 | 144 | 
| Ընդամենը | 2842 | 998 | 1112 | 16430 | 
| Հայաստանի Հանրապետության | Տ. Ավինյան |