ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«4) դաստիարակչական, բուժական և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների սահմանումը և պահպանումը.»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «կյանքի որակի հիմնական ցուցանիշների պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները» բառերը փոխարինել «խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները» բառերով.
2) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բուժական, դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն պահանջելու պարբերաբար ուսումնասիրել խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին` երեխաներին տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հիմնական ընդհանուր կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական դասընթացներ ընդունվում և սովորում են անվճար:».
2) 2-րդ մասը «պետական» բառից հետո լրացնել «միջին մասնագիտական և» բառերով.
3) 3-րդ մասից հանել «անհրաժեշտ առաջադիմություն ունենալու դեպքում» բառերը:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`
1) առաջին պարբերության «խնամակալական կազմակերպություններում» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում» բառերով.
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18 տարին լրացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնք չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «Խնամակալական կազմակերպություններում» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում» բառերով: Հոդված 6.
«2. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, կազմում են երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան` երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր:
Երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրի մշակման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|
2005 թ. հունվարի 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|