Գլխավոր տեղեկություն
Համար
N 629-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
13.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2020 թվականի N 629-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲ – ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ – կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող` 1,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սննդամթերքի մատակարարում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին» ծրագիրը:

2. Սահմանել, որ «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ – կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01505795)` «Նոր Զովք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02556388) 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված N 9 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ – կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հոկտեմբերի 13

Երևան