ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 մայիսի 2021 թ. |
N 26-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 22-ի «Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արձանագրությունների ձևերը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածքի ձևը սահմանելու մասին» N 140-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 22-ի «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 133-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների միատեսակ կիրառումն ապահովելու նպատակով պաշտոնական պարզաբանման մասին» N 123 որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2021 թվական: