Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2021-02.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 12.05.2021
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.05.2021
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

11 մայիսի 2021 թ.
ք. Երևան

N 25-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 83-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

Որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը` համաձայն N 1 հավելվածի:

2. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (այդ թվում` դաշինքում ընդգրկված կուսակցությունների) ընտրական ցուցակները ներկայացվում են նաև էլեկտրոնային տարբերակով: Ընտրական ցուցակների էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից, լրացվում է տարբերակում նշված` Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) եղանակով և ներկայացվում է էլեկտրոնային կրիչով:

Կուսակցության ընտրական ցուցակի յուրաքանչյուր թերթ կնքվում է կուսակցության կնիքով և ստորագրվում իրավասու անձի կողմից:

Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների յուրաքանչյուր թերթ կնքվում է դաշինքում ընդգրկված յուրաքանչյուր կուսակցության կնիքով և ստորագրվում իրավասու անձանց կողմից:

3. Սույն որոշմամբ սահմանված գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը ներբեռնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2021 թ. մայիսի 11-ի

 N 25-Ն որոշման

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐ

Ձև 1

(Կուսակցության դիմումի օրինակելի ձև)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Դիմում

1. _________________________________________________________________ կուսակցությունը դիմում է

                        (նշվում է կուսակցության անվանումը)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի ____________ «____»-ի ընտրություններին մասնակցելու համար:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կից ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

1) կուսակցության կանոնադրությունը.

2) _______________________________ կուսակցության իրավասու մարմնի որոշումը` ընտրական

              (նշվում է կուսակցության անվանումը)

ցուցակը հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.

3) կուսակցության ընտրական ցուցակը ( ____ թերթ),

4) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների գրավոր հայտարարությունները` պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

5) նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

6) տեղեկանք` ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

7) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենները կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված տեղեկանքը (տեղեկանքները).

8) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

2. _____________________________________ կուսակցության լիազոր ներկայացուցիչներն են`

                  (նշվում է կուսակցության անվանումը)

1)______________________________________.

                     (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` ______________________________________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)` ______________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` _________________________________________________

2)______________________________________.

3)______________________________________.

Առդիր` _______ թերթ:

______________________________________

 Կուսակցության ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը

Կ.Տ.

 «____ » ______________ 20  թ.

Ձև 1-1

(Կուսակցությունների դաշինքի դիմումի օրինակելի ձև)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Դիմում

1. _____________________________________________ կուսակցությունների դաշինքը դիմում է

             (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի ____________ «____»-ի ընտրություններին մասնակցելու համար:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կից ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

1) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները.

2) _______________________________________ կուսակցությունների դաշինքում ընդգրկված

                (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

կուսակցությունների իրավասու մարմինների որոշումները` ընտրական ցուցակը հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.

3) _______________________________________ կուսակցությունների դաշինքում ընդգրկված

             (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

կուսակցություններից յուրաքանչյուրի իրավասու մարմնի որոշումը` կուսակցության ընտրական ցուցակը հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.

4) կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը (____թերթ),

5) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած ցուցակը.

6) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների գրավոր հայտարարությունները` պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

7) նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

8) տեղեկանք` ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

9) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենները կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված տեղեկանքը (տեղեկանքները).

10) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

2. ________________________ կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչներն են`

 (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

1)______________________________________.

                 (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` ______________________________________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)` ______________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` _________________________________________________

2)______________________________________.

                  (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` ______________________________________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)` ______________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` _________________________________________________

3)______________________________________.

              (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` ______________________________________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը (անձնագրի դեպքում նաև սերիան)` ______________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` _________________________________________________

Առդիր` _______ թերթ:

 __________________________________________________________

(Կուսակցության ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 __________________________________________________________

(Կուսակցության ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը)

Կ.Տ.

 «____ » ______________ 20  թ.

Ձև 2

(Կուսակցության որոշման օրինակելի ձև)

_________________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

(նշվում է կուսակցության անվանումը)

_________________________________________________________________

(նշվում է կուսակցության իրավասու մարմնի անվանումը)

ՈՐՈՇՈՒՄ N

 «____» ___________ 20 թվականի

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 20 ԹՎԱԿԱՆԻ _____________ «___» -Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

___________________________________ 

 (նշվում է կուսակցության անվանումը)

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 

ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով`

_____________________________________________________ կուuակցության

(նշվում է կուսակցության անվանումը)

 ______________________________________________

  (նշվում է իրավասու մարմնի անվանումը)

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հաստատել __________________________________________________կուuակցության 

                                      (նշվում է կուսակցության անվանումը)

ընտրական ցուցակը և առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի ____________ «____»-ի ընտրություններին (ընտրական ցուցակը կցվում է):

____________________________________________

 (իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը)

Կ.Տ

Ձև 2-1

(Կուսակցությունների դաշինքի որոշման օրինակելի ձև)

___________________________________

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ

ԸՆԴԳՐԿՎԱԾ _________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

(նշվում է կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության անվանումը)

____________________________________________________

(նշվում է կուսակցության իրավասու մարմնի անվանումը)

ՈՐՈՇՈՒՄ N

 «____» ___________ 20 թվականի

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 20 ԹՎԱԿԱՆԻ _____________ «___» -Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

__________________________________________ ԴԱՇԻՆՔԻ

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով`

________________________________________________ կուuակցությունների դաշինքում

 (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ընդգրկված ____________________________________________________ կուսակցության

                            (նշվում է կուսակցության անվանումը)

_________________________________________________

 (նշվում է իրավասու մարմնի անվանումը)

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հաստատել _________________________________ կուսակցությունների դաշինքի

                              (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ընտրական ցուցակը և առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի ____________ «____»-ի ընտրություններին (ընտրական ցուցակը կցվում է):

____________________________________________

 (իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը)

Կ.Տ

Ձև 3

(Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության որոշման օրինակելի ձև)

___________________________________

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ

ԸՆԴԳՐԿՎԱԾ ____________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

 (նշվում է կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության անվանումը)

_________________________________________________________________

(նշվում է կուսակցության իրավասու մարմնի անվանումը)

ՈՐՈՇՈՒՄ N

 «____» ___________ 20 թվականի

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 20 ԹՎԱԿԱՆԻ ___________ «___» -Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

___________________________________

(նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ

___________________________________ 

 (նշվում է կուսակցության անվանումը)

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածով`

___________________________________ կուuակցությունների դաշինքում ընդգրկված

 (նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը)

________________________________

 (նշվում է կուսակցության անվանումը)

կուuակցության _______________________________

(նշվում է իրավասու մարմնի անվանումը)

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հաստատել _______________________________________________կուuակցության

                                            (նշվում է կուսակցության անվանումը)

ընտրական ցուցակը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20 թվականի _____________ «____»-ի ընտրություններին առաջադրելու համար (ընտրական ցուցակը կցվում է):

____________________________________________

 (իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը)

Կ.Տ

Ձև 4

ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

___________________________________

(նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի, դաշինքում ընդգրկված կուսակցության անվանումը)

կուսակցության, կուսակցությունների դաշինքի(դաշինքում ընդգրկված կուսակցության) պատգամավորի թեկնածուների

Հ/Հ

Ազգանունը, անունը, հայրանունը

Սեռը

Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը

Կուuակցական պատկանե-լությունը

Անձը հաստատող փաստաթղթի համարը(անձնագրի դեպքում նաև սերիան)

Հանրային ծառայության համարանիշը

Հաշվառման վայրը

Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը)

ՄԱՍ I

ՄԱՍ II

I. Ազգային փոքրամասնության անվանումը

1

2

3

4

II. Ազգային փոքրամասնության անվանումը

1

2

3

4

III. Ազգային փոքրամասնության անվանումը

1

2

3

4

IV. Ազգային փոքրամասնության անվանումը

1

2

3

4

1. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի «Մաս I»-ում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

2. Ընտրական ցուցակի «Մաս I»-ում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80, և ոչ ավելի, քան 300 թեկնածու:

3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի «Մաս I»-ում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի «Մաս II»-ի որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:

Ձև 5

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ես` __________________________________________________________________________ ,

անունը, հայրանունը, ազգանունը

տալիս եմ իմ համաձայնությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

20 թվականի __________________ «____»-ի ընտրություններին _________________________

 (նշվում է կուսակցության անվանումը)

 կուսակցության ընտրական ցուցակում պատգամավորի թեկնածու գրանցվելու համար:

________________________

ստորագրություն

 «____» _______________ 20  թ.

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2021 թվական: