ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2016 թվականի N 138-Ն
«ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և 10-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 286.210.04777) վերակազմավորել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
(3-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)
4. Հիմնադրամի տնօրենի (ռեկտորի) ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Ռուբեն Կառլենի Միրզախանյանին (անձնագիր` AB 0181193, տրված՝ 26. 03. 2014 թ., 011-ի կողմից):
5. Առաջարկել հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Սահմանել, որ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև հիմնադրամի գիտական խորհրդի ձևավորումը:
7. «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 13 հասցեում գտնվող, 653673.5 հազ. դրամ սկզբնական արժեքով և 5188.5 քառ. մետր (այդ թվում` նկուղ՝ 944.5 քառ. մետր) ընդհանուր տարածքով N 3 մասնաշենքը, 453763.0 հազ. դրամ սկզբնական արժեքով և 3731.7 քառ. մետր (այդ թվում` նկուղ՝ 980.9 քառ. մետր) ընդհանուր տարածքով N 5 մասնաշենքը, 9125,4 հազ. դրամ սկզբնական արժեքով և 98.0 քառ. մետր ընդհանուր տարածքով կաթսայատունը, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողատարածքը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել հիմնադրամին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով հիմնադրամին, պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
11. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների հիմնադրամին փոխանցման ակտը.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը,
բ. ապահովել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։
12. «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 23 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը (այսուհետ` ՀՊՄՀ) կրթական, գիտահետազոտական և մշակութային ինքնավար, բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է հայագիտական, բնագիտական, հասարակագիտական և հումանիտար, հատկապես, մանկավարժական և հոգեբանական գիտությունների, մշակույթի բնագավառներում կրթական գործընթացների և գիտական հետազոտությունների կազմակերպմանը` բարձրագույն և հետբուհական մասնագիտական մակարդակներում՝ օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերին համապատասխան:
2. ՀՊՄՀ-ը «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 286.210.04777) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան), որը հանդիսացել է «ՀՊՄՀ-ի Երևանի հենակետային վարժարան», «Երևանի Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ» և «Վ. Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը:
3. ՀՊՄՀ-ն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան։
4. ՀՊՄՀ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին):
(4-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)
5. ՀՊՄՀ-ի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ.
2) հայերեն կրճատ` ՀՊՄՀ.
3) ռուսերեն լրիվ` Фонд «Армянский государственный педагогический университет имени Хачатура Абовяна».
4) ռուսերեն կրճատ` АГПУ.
5) անգլերեն լրիվ` «Khachatur Abovian Armenian State Pedagogical University» foundation.
6) անգլերեն կրճատ` ASPU:
6. ՀՊՄՀ-ի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0010, Տիգրան Մեծի 17:
II. ՀՊՄՀ-Ի ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
7. ՀՊՄՀ-ն իրավաբանական անձ է, ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:
8. ՀՊՄՀ-ը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:
9. ՀՊՄՀ-ն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
10. ՀՊՄՀ-ն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:
11. ՀՊՄՀ-ի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական նպատակների իրականացման համար:
12. ՀՊՄՀ-ն իր կանոնադրությանը համապատասխան՝
1) օգտագործում է հիմնադրի կողմից ՀՊՄՀ-ին տրամադրված գույքը.
2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
13. ՀՊՄՀ-ը կարող է ունենալ իր անվանումը պարունակող Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ, ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացման այլ միջոցներ:
14. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ՀՊՄՀ-ի պարտավորությունների համար, իսկ ՀՊՄՀ-ը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: ՀՊՄՀ-ն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:
III. ՀՊՄՀ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
15. ՀՊՄՀ-ի նպատակներն են՝
1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, լրացուցիչ, շարունակական կրթության կազմակերպումը և իրականացումը.
2) կրթության և մանկավարժության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտներում բարձր որակավորմամբ, աշխատաշուկայում միջազգայնորեն մրցունակ մասնագետների պատրաստումը, վերապատրաստումը, մասնագիտական որակավորման բարձրացումը.
3) մանկավարժության, մշակույթի, արվեստի և սոցիալական բնագավառներում գիտական, հետազոտական, ստեղծագործական, նորարարական, ուսումնական, մեթոդական, խորհրդատվական և գիտամանկավարժական գործունեության իրականացումը.
4) մանկավարժական, հումանիտար, մշակութային հասարակական գործունեության իրականացումը:
16. ՀՊՄՀ-ի առջև դրված խնդիրներն են`
1) կրթության, մանկավարժության, սոցիալական գիտությունների և մշակույթի բնագավառներում մասնագետների պատրաստման ծրագրերի բովանդակության ու մեթոդների մշակումը և զարգացումը, մանկավարժական գործընթացի կազմակերպումն ու կատարելագործումը.
2) ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների և մասնագիտացումների, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների և ուղեցույցների, ուսումնական այլ միջոցների մշակումն ու ներդրումը.
3) սոցիալ-մանկավարժական գիտելիքի՝ որպես հասարակական արժեքի ստեղծումը և դրա փոխանցման կառուցակարգերի մշակումն ու տարածումը.
4) գիտամանկավարժական մշակումների տարածումը, սոցիալ-մշակութային գործունեության իրականացումը.
5) կրթության որակի ապահովման համապատասխան համակարգերի ներդրումը.
6) շահառուների կրթական գործընթացի անընդհատության, հաջորդականության, շարունակականության, մրցունակության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
7) մանկավարժական ուսուցման տարբեր ձևերում և մակարդակներում սովորողների առավելագույն հնարավոր ընդգրկումը.
8) կրթության բոլոր մակարդակներում համապարփակ և համակարգված եղանակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային և էլեկտրոնային միջոցների կիրառումը.
9) միջազգային ծրագրերին և գործընթացներին ՀՊՄՀ-ի մասնակցության և համագործակցության կազմակերպումը և համակարգումը.
10) միջազգային մակարդակում ՀՊՄՀ-ի մրցունակության բարձրացմանը նպաստելը:
17. ՀՊՄՀ-ն առաջադրված խնդիրներին համապատասխան իրավասու է`
1) իրականացնելու բարձրագույն, հետբուհական մասնագիտական, ինչպես նաև նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, լրացուցիչ, շարունակական կրթության ծրագրերի կազմակերպումը և իրականացումը.
2) ըստ կրթական ծրագրերի` կազմակերպելու դիմորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը.
3) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` մշակելու և հաստատելու ուսումնական պլաններ, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական և առարկայական ծրագրեր.
4) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների ներդրման, սովորողների ընթացիկ և ամփոփիչ գնահատման, ատեստավորման ձևերի և կանոնակարգերի ընտրության հարցերը.
5) շնորհելու մասնագիտական կրթության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որակավորման աստիճաններ.
6) շնորհելու ՀՊՄՀ-ի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու ՀՊՄՀ-ի մեդալով և (կամ) պատվոգրով.
7) սահմանելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու մասնաճյուղեր, ինստիտուտներ, ֆակուլտետներ, ամբիոններ, լաբորատորիաներ, կենտրոններ, քոլեջներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև կրթական գործընթացների կազմակերպման և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության այլ տեսակների իրականացման համար անհրաժեշտ այլ կառուցվածքային ստորաբաժանումներ.
8) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը, նշանակումը, տեղաբաշխումը և ատեստավորումը.
9) մշակելու և ներդնելու ՀՊՄՀ-ի ընտրովի պաշտոնների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության կարգերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
10) տնօրինելու իր ֆինանսական միջոցները, ինքնուրույն որոշելու դրանց օգտագործման ուղղությունները՝ ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը.
11) անհրաժեշտ պայմաններ ստեղծելու սովորողների և աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, բուժման կազմակերպման, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար.
12) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման և լրացուցիչ կրթության ծրագրեր.
13) կնքելու պայմանագրեր ու համաձայնագրեր հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, գիտակրթական կենտրոնների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, սահմանված կարգով օտարերկրյա պետություններում ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ և այլն.
14) իրեն օգտագործման իրավունքով տրամադրված գույքը հանձնելու վարձակալության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքի: Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտները պետական սեփականություն են.
15) կազմակերպելու Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան այլ գիտակրթական հաստատությունների հետ համագործակցություն և փորձի փոխանակում, իրականացնելու համատեղ գիտական և ուսումնական միջոցառումների ու համալիր ծրագրեր, այդ թվում՝ միջազգային սեմինարներ, համաժողովներ, աշխատանքային հանդիպումներ, գիտակրթական ցուցահանդեսներ և այլն.
16) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:
18. Արգելվում է ՀՊՄՀ-ում հասարակական-քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը` բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական, սովորողների և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:
19. ՀՊՄՀ-ը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝
1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, լրացուցիչ, շարունակական կրթության կազմակերպում.
2) դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) գիտամանկավարժական կադրերի և այլ մասնագետների պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.
4) գիտահետազոտական, գիտատեխնիկական աշխատանքների իրականացում.
5) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
6) ՀՊՄՀ-ի աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում.
7) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.
8) համակարգչային ծրագրերի, լեզուների և այլ դասընթացների ուսուցման կազմակերպում:
IV. ՀՊՄՀ-Ի ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
20. ՀՊՄՀ-ի շահառուները կրթական, գիտական, մշակութային, գիտաարտադրական բնագավառներին առնչվող ֆիզիկական ու իրավաբանական անձինք են:
V. ՀՊՄՀ-Ի ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
21. ՀՊՄՀ-ն իրավունք ունի՝
1) անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին.
2) հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.
4) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.
5) ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից.
6) ՀՊՄՀ-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին.
7) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:
22. ՀՊՄՀ-ը պարտավոր է՝
1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.
2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
4) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
VI. ՀՊՄՀ-Ի ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
23. ՀՊՄՀ-ի կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, հիմնադրի, լիազոր մարմնի, ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի, ՀՊՄՀ-ի գիտական խորհրդի և ՀՊՄՀ-ի ռեկտորի գործառույթների իրականացմամբ:
24. ՀՊՄՀ-ն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:
25. ՀՊՄՀ-ի կառավարման մարմիններն են`
1) հոգաբարձուների խորհուրդը.
2) տնօրենը (այսուհետ` ռեկտոր)։
26. ՀՊՄՀ-ի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 20 է: Խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել են խորհրդի անդամների կեսից ավելին:
(26-րդ կետը փոփ., լրաց. 04.05.21 N 704-Ն)
27. ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ՀՊՄՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումները: ՀՊՄՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներն ընտրվում են ՀՊՄՀ-ի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 10 տոկոսը:
(27-րդ կետը փոփ. 04.05.21 N 704-Ն)
28. ՀՊՄՀ-ի սովորողների ներկայացուցիչներից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները: Ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող: Ուսանողական խորհուրդն ընտրում է ուսանողական համակազմից առաջադրված թեկնածուներին և ներկայացնում լիազոր մարմնին: Սովորողների կողմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
29. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 55 տոկոսը):
(29-րդ կետը խմբ. 04.05.21 N 704-Ն)
30. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 10 տոկոսը):
(30-րդ կետը խմբ. 04.05.21 N 704-Ն)
31. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
32. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, ովքեր չեն կարող լինել ՀՊՄՀ-ի այլ մարմնի անդամներ:
33. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների կազմից (բացի ուսանողության ներկայացուցիչներից), հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
34. ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում՝ նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:
35. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝
1) ներկայացնելու առաջարկություններ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ, որոշումների նախագծեր.
3) ստանալու տեղեկություններ ՀՊՄՀ-ի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.
4) ստանալու իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
36. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝
1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.
2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով ՀՊՄՀ-ի շահերից։
37. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝
1) իր դիմումի համաձայն.
2) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.
4) եթե դադարել են ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.
5) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում՝ պաշտոնից ազատվելու հետևանքով.
6) նրա մահվան դեպքում.
7) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով:
38. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին ռեկտորի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ռեկտորը տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, ՀՊՄՀ-ի մարմիններին:
39. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով։ Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։ Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում։
40. Խորհրդի նիստերն արձանագրվում են:
41. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են`
1) իր աշխատակարգի հաստատումը.
2) ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
3) ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.
4) ՀՊՄՀ-ի գործունեության ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.
5) ՀՊՄՀ-ի կառուցվածքի հաստատումը.
6) ՀՊՄՀ-ի հաստիքացուցակի հաստատումը.
7) ՀՊՄՀ-ի եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու ՀՊՄՀ-ի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
8) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշման ընդունումը.
9) ՀՊՄՀ-ի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.
10) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
11) ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.
12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
13) ՀՊՄՀ-ի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
14) ՀՊՄՀ-ի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
15) ՀՊՄՀ-ի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
16) քսան միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի հաստատումը.
17) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև ՀՊՄՀ-ի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը։
42. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանը պատկանող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի։
43. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու ՀՊՄՀ-ի բոլոր փաստաթղթերին։
44. Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝
1) հրավիրում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
2) ստորագրում է հոգաբարձուների խորհրդի որոշումները.
3) հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ կարող է ստեղծել հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին, մասնավորապես, սույն կանոնադրությամբ նախատեսված ՀՊՄՀ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 41-րդ կետի 8-րդ, 9-րդ, 15-րդ ու 16-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկում իրականացնելու և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհուրդ եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.
4) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրության վարումը.
5) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը.
6) ՀՊՄՀ-ի անունից ռեկտորի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։
45. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը։
46. ՀՊՄՀ-ի գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) ձևավորվում է սույն կանոնադրության համաձայն։ Այն ՀՊՄՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:
47. Գիտական խորհուրդը գործում է ռեկտորի նախագահությամբ: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ:
48. Գիտական խորհուրդը՝
1) հաստատում է իր կանոնակարգը.
2) ռեկտորի ներկայացմամբ՝ հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ.
3) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում քննարկում և ընդունում է որոշումներ ՀՊՄՀ-ի՝ ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների ընդունելության վերաբերյալ.
4) հաստատում է ֆակուլտետների, գիտահետազոտական ինստիտուտների և կենտրոնների, լաբորատորիաների, ամբիոնների կանոնադրությունները, ՀՊՄՀ-ի գիտական և կրթական հիմնական գործունեությունը կանոնակարգող այլ ներքին իրավական ակտերը.
5) քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների, սահմանում է վարձավճարների չափերը.
6) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ՀՊՄՀ-ում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.
7) ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական և այլ կրթաթոշակներ տալու, ՀՊՄՀ-ի մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ.
8) հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը.
9) շնորհում է գիտական կոչումներ, հաստատում ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորների թափուր պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները.
10) ՀՊՄՀ-ի գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ ՀՊՄՀ-ի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ.
11) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ՀՊՄՀ-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ.
12) քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր.
13) ըստ անհրաժեշտության ստեղծում է գիտական խորհրդին կից գործող մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, սահմանում դրանց կառուցվածքը, կազմերի ձևավորման կարգը և աշխատակարգը.
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
49. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), արհեստակցական կազմակերպության ղեկավարը, ֆակուլտետների ղեկավարները, ռեկտորի նշանակմամբ՝ այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ՝ գիտական խորհրդի կանոնակարգին համապատասխան։ ՀՊՄՀ-ի գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրում է համապատասխան մակարդակի ուսանողական խորհուրդը, իսկ ընտրությունն իրականացնում է ՀՊՄՀ-ի ուսանողական խորհուրդը:
50. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր՝ նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում։ Որոշումներն ընդունվում են խորհրդի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե որոշում չի ընդունվում փակ, գաղտնի քվեարկության մասին։ Գիտական խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:
51. Գիտական խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել գիտական խորհրդի նախագահի առաջարկով, ինչպես նաև գիտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով։ Գիտական խորհրդի նախագահն արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ պահանջն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է ապահովել նիստի գումարումը:
52. ՀՊՄՀ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է ռեկտորը: Ռեկտորն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան, գործում է միանձնյա և լրիվ պատասխանատվություն է կրում ՀՊՄՀ-ի աշխատանքի արդյունքների համար: Ռեկտորը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը։
53. Ռեկտորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով։
54. ՀՊՄՀ-ի ռեկտորը՝
1) ղեկավարում է ՀՊՄՀ-ի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը.
2) տնօրինում է ՀՊՄՀ-ի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում ՀՊՄՀ-ի անունից.
3) ներկայացնում է ՀՊՄՀ-ը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
4) գործում է առանց լիազորագրի.
5) բանկերում բացում է ՀՊՄՀ-ի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
6) կազմակերպում է ՀՊՄՀ-ի գիտական խորհրդի, ռեկտորատի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.
7) հրավիրում է ՀՊՄՀ-ի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստերը.
8) տարեկան հաշվետվություն է ներկայացնում ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդին.
9) ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, զարգացման ռազմավարական ծրագրերը, ՀՊՄՀ-ի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, ՀՊՄՀ-ի կառուցվածքը և հաստիքացուցակը.
10) ապահովում է ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.
11) ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր.
12) բացառությամբ սույն կանոնադրության 48-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսվածի, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների (վարչական կառուցվածք` վարչություն, բաժին և այլն) կանոնադրությունները, ՀՊՄՀ-ի ներքին կարգապահական կանոնները, այլ իրավական ակտեր.
13) սահմանում է աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները.
14) արձակում է սովորողների ընդունելության, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և ՀՊՄՀ-ի գործունեությանը վերաբերող այլ հրամաններ.
15) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորումը.
16) աշխատանքային պայմանագրեր է կնքում ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական համակազմի աշխատողների հետ.
17) կնքում է մինչև քսան միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր։ Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ներկայացնում է հոգաբարձուների խորհրդի հաստատմանը.
18) արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր.
19) կասեցնում է ՀՊՄՀ-ի գիտական խորհրդի որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը, և նշանակում է դրանց վերաքննարկում.
20) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարում է պրոռեկտորներից մեկին.
21) տալիս է ՀՊՄՀ-ի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
22) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ՀՊՄՀ-ի այլ կառավարման մարմիններին չվերապահված լիազորություններ:
55. Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում:
56. Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
57. Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
58. Պրոռեկտորները նշանակվում են ռեկտորի հրամանով և իրականացնում են ՀՊՄՀ-ի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:
59. ՀՊՄՀ-ի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է ռեկտորի հրամանով: Ռեկտորատը հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում քննարկում է ՀՊՄՀ-ի գործունեությանը վերաբերող հարցեր:
60. Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ՀՊՄՀ-ի գիտական քարտուղարը, ռեկտորի օգնականն ու խորհրդականը, ֆակուլտետների դեկանները, արհեստակցական կազմակերպության նախագահը, գլխավոր հաշվապահը, ուսանողական խորհրդի նախագահը, գիտական, ուսումնական և վարչական ստորաբաժանումների ղեկավարները:
61. ՀՊՄՀ-ի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են տվյալ նիստին մասնակցող ՀՊՄՀ-ի մարմնի բոլոր անդամները:
62. Արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը.
3) նիստին մասնակցած անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը, անունները՝ նշելով ՀՊՄՀ-ում զբաղեցրած պաշտոնը.
4) նիստի օրակարգը:
63. Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:
64. ՀՊՄՀ-ի մարմինների նիստերի արձանագրությունները կազմվում են հայերենով:
65. ՀՊՄՀ-ի մարմինների նիստերի արձանագրություններից քաղվածքները պետք է բովանդակեն 62-րդ կետի 1-3-րդ ենթակետերում նշված տեղեկությունները, իսկ 4-րդ կետում նշված և այլ տեղեկությունները, քաղվածքները կարող են բովանդակել մասամբ: Քաղվածքները պետք է բովանդակեն տեղեկություններ արձանագրությունն ստորագրած անձանց (այդ թվում՝ հատուկ կարծիք ներկայացրած անձանց) վերաբերյալ:
VII. ՀՊՄՀ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
66. ՀՊՄՀ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել, կարող է ինչպես ՀՊՄՀ-ի հիմնադիրը, այնպես էլ ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհուրդը` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
67. ՀՊՄՀ-ի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել ՀՊՄՀ-ի նպատակներին կամ շահառուներին:
VIII. ՀՊՄՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
68. ՀՊՄՀ-ն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ։
69. ՀՊՄՀ-ն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները։
70. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս՝ ՀՊՄՀ-ն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում։
71. ՀՊՄՀ-ը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է իր կանոնադրությանը կամ ծառայում իր կանոնադրական նպատակների իրականացմանը։ ՀՊՄՀ-ը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել ինքնուրույն կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ, կամ լինել դրանց մասնակից։
72. ՀՊՄՀ-ը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով։
73. Հիմնադրի կողմից ՀՊՄՀ-ին՝ որպես հիմնադրի ներդրում հանձնված գույքը ՀՊՄՀ-ի սեփականությունն է, ՀՊՄՀ-ն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով։
74. ՀՊՄՀ-ի սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը ՀՊՄՀ-ի սեփականությունն են։ ՀՊՄՀ-ն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։
75. Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը, ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները, ՀՊՄՀ-ի սեփականությունն են։
76. ՀՊՄՀ-ի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:
77. ՀՊՄՀ-ի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ ՀՊՄՀ-ի մարմինների անդամների, ինչպես նաև ՀՊՄՀ-ի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և, ՀՊՄՀ-ի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ ՀՊՄՀ-ի մարմինների անդամները, ինչպես նաև ՀՊՄՀ-ի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են։
IX. ՀՊՄՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
78. ՀՊՄՀ-ում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա, հեռավար և դրսեկություն (էքստեռն) ձևերով:
79. ՀՊՄՀ-ում սահմանվում են ուսումնական պարապմունքների հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար), լաբորատոր և անհատական պարապմունքներ, ուսումնական, մանկավարժական, հետազոտական և սահմանված այլ պրակտիկա, խորհրդատվություն և այլն:
80. ՀՊՄՀ-ում բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի հիմնական կրթական ծրագրերով, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:
81. Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
82. ՀՊՄՀ-ի ասպիրանտուրա ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման հիման վրա` ըստ մրցութային ընդունելության քննությունների արդյունքների, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
83. ՀՊՄՀ-ում կատարվում են գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներ` գիտական խորհրդի կողմից հաստատված պլաններով, անցկացվում են գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, որոնք համակարգվում և կազմակերպվում են գիտահետազոտական կառույցների կողմից, որը նաև հեղինակային հսկողություն է իրականացնում գիտական և ուսումնամեթոդական հետազոտությունների արդյունքների նկատմամբ:
84. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ՀՊՄՀ-ի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:
85. ՀՊՄՀ-ում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ, որի նպատակը կրթության որակի շարունակական բարելավումն է:
86. ՀՊՄՀ-ի ուսումնական և գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից, դրամաշնորհներից.
3) ՀՊՄՀ-ի վճարովի ծառայություններից ստացվող միջոցներից.
4) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.
5) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
X. ՀՊՄՀ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
87. ՀՊՄՀ-ի ստորաբաժանումներ են ինստիտուտները, ֆակուլտետները, ամբիոնները, վարչությունները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, թանգարանը, քոլեջները, վարժարանները, դպրոցները, մանկապարտեզը և այլն: ՀՊՄՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց գործունեությունը կարգավորող կանոնադրություններով:
88. ՀՊՄՀ-ն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է ուսումնական, կրթական և գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:
89. ՀՊՄՀ-ի ֆակուլտետն առանձին մասնագիտությունների ու մասնագիտացումների գծով բարձրագույն կրթության տարբեր մակարդակներում և ուսուցման բոլոր ձևերով ուսումնական և գիտահետազոտական գործընթացների կազմակերպումն ու իրականացումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանում է:
90. Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի նորմատիվ ակտերին, սույն կանոնադրությանը և ՀՊՄՀ-ի կառավարման մարմինների կողմից ընդունված ներքին և (կամ) անհատական իրավական ակտերին:
91. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից, ուսումնական և այլ ստորաբաժանումներից:
92. Ֆակուլտետի ղեկավար մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և ֆակուլտետի դեկանը: Ֆակուլտետի խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:
93. Ֆակուլտետի խորհուրդը`
1) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ռեկտորին.
2) սահմանված կարգի համաձայն ընտրում է ֆակուլտետի դեկանին.
3) քննարկում և լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքների, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցեր.
4) գիտական խորհրդում հաստատելու համար ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները.
5) մշակում և ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի հաստիքացուցակի նախագիծը.
6) սահմանված կարգի համաձայն իրականացնում է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունը.
7) խորհրդի կազմում ընդգրկվելու համար առաջարկում է թեկնածուներ և ընտրում է գիտական խորհրդի կազմում ֆակուլտետի ներկայացուցիչներին.
8) քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և ներկայացնում գիտական խորհրդի հաստատմանը.
9) լսում է դեկանի ամենամյա հաշվետվությունները, գնահատում է նրա գործունեությունը.
10) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:
94. Ֆակուլտետի խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է ֆակուլտետի խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
95. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարումն իրականացնում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրության համաձայն: Ֆակուլտետի դեկանի պաշտոնն ընտրովի է: Դեկանի ընտրությունը կազմակերպվում է գիտական խորհրդի կողմից հաստատված կարգի համաձայն: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում ՀՊՄՀ-ի ռեկտորը և սահմանված կարգով կնքում պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Դեկանն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:
96. Ֆակուլտետի դեկանը`
1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ կարգի գործունեությունը.
2) ապահովում է համապատասխան մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի կատարումը.
3) սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, հեռացնելու, վերականգնելու և (կամ) ուսումնառությունն ընդհատելու վերաբերյալ.
4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
97. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ՀՊՄՀ-ի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների կանոնադրությունների հիման վրա:
98. Ամբիոնի գիտամանկավարժական կազմը բաղկացած է պրոֆեսորներից, դոցենտներից, ասիստենտներից, դասախոսներից:
99. Ամբիոնի վարիչի պաշտոնն ընտրովի է: Ընտրությունն իրականացվում է գիտական խորհրդի կողմից սահմանված կարգով: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում ՀՊՄՀ-ի ռեկտորը և սահմանված կարգով կնքում պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Ամբիոնի վարիչն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:
100. Ամբիոնը, ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ աշխատանքների ծավալից ու ձևերից, ըստ սահմանված չափանիշների, մշակում է իր աշխատողների ուսումնական բեռնվածությունը և ներկայացնում ՀՊՄՀ-ի ռեկտորի հաստատմանը:
101. ՀՊՄՀ-ի ամբիոններում պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատողների աշխատանքի ընդունումը, նրանց և ՀՊՄՀ-ի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են ըստ աշխատանքային պայմանագրի: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրությունը:
102. ՀՊՄՀ-ի ամբիոնի վարիչի պաշտոնի թեկնածուներ առաջադրելու, ընտրություններ անցկացնելու և ամբիոնի վարիչին պաշտոնում հրամանագրելու կարգը սահմանվում է ամբիոնների վարիչների ընտրության կարգով:
103. Ամբիոնի վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի կրթական, գիտական և այլ աշխատանքները, ներկայացնում նրա կոլեկտիվը ՀՊՄՀ-ի, ֆակուլտետի և համալսարանական այլ ստորաբաժանումներում, ինչպես նաև ոչ համալսարանական կազմակերպությունների հետ հարաբերություններում:
104. ՀՊՄՀ-ի ամբիոնը կարող է լինել նաև համահամալսարանական։ Համահամալսարանական ամբիոնի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է վերջինիս կանոնադրությամբ:
105. Ամբիոնի կրթական և գիտական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի նիստերում: Ամբիոնի նիստերում քվեարկվող հարցերի վերաբերյալ ձայնի իրավունք ունեն միայն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: Ամբիոնի ուսումնաօժանդակ կազմի աշխատողները նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով: Ամբիոնի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին: Ամբիոնի որոշումներն ընդունվում են նրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
106. Ֆակուլտետի մյուս ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ:
107. ՀՊՄՀ-ի արհեստակցական կազմակերպության և այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրենց կանոնադրություններով:
XI. ՀՊՄՀ-Ի ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ
108. ՀՊՄՀ-ի աշխատողներն են պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական, ուսումնաօժանդակ, վարչատնտեսական և այլ տարակարգերի աշխատողները:
109. ՀՊՄՀ-ի սովորողներն են ուսանողները, դրսեկները, ասպիրանտները, հետազոտողները և հայցորդները:
110. ՀՊՄՀ-ի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրերով և ՀՊՄՀ-ի այլ իրավական ակտերով:
111. ՀՊՄՀ-ի աշխատողներն իրավունք ունեն`
1) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ` մասնագիտական և աշխատանքային գործունեության համար.
2) ընտրելու և ընտրվելու ՀՊՄՀ-ի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.
3) մասնակցելու ՀՊՄՀ-ի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.
4) միավորվելու արհեստակցական կազմակերպություններում և այլ հասարակական կազմակերպություններում.
5) օգտվելու ՀՊՄՀ-ի գիտական, մշակութային, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների և գիտական գրադարանի ծառայություններից.
6) սահմանված կարգով ստանալու վճարվող և չվճարվող արձակուրդ.
7) նախատեսված ժամկետում և սահմանված չափով ստանալու աշխատավարձ, լրավճարներ, հավելավճարներ, ինչպես նաև պարգևատրումներ և խրախուսումներ (ներառյալ` դրամական)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ՀՊՄՀ-ի կոլեկտիվ պայմանագրով սահմանված դեպքերում.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:
112. ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:
113. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, դրանց արդյունքների շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:
114. ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական և գիտական կազմը, բացի նշված իրավունքներից, ունի`
1) մասնագիտական գործունեության կազմակերպման ու նյութատեխնիկական ապահովման իրավունք.
2) գիտական հետազոտության ակադեմիական ազատության իրավունք.
3) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման իրավունք.
4) անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության իրավունք.
5) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:
115. Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար ՀՊՄՀ-ի աշխատողներին շնորհվում են ՀՊՄՀ-ի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:
116. ՀՊՄՀ-ի աշխատողները պարտավոր են`
1) պահպանել և կատարել սույն կանոնադրության, ՀՊՄՀ-ի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի պահանջները.
2) կատարել ղեկավար մարմինների որոշումները.
3) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում.
4) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ՀՊՄՀ-ի գույքը.
5) սահմանված ժամկետում կատարել բոլոր հանձնարարականներն ու առաջադրանքները.
6) բարձր պահել ՀՊՄՀ-ի պատիվն ու հեղինակությունը.
7) պահպանել համակեցության կանոններն ու նպաստել հասարակության բարոյական նորմերի պահպանմանը.
8) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
117. ՀՊՄՀ-ի սովորողներն իրավունք ունեն`
1) ստանալու ժամանակակից պահանջներին համապատասխանող գիտելիքներ.
2) սահմանված կարգով ընտրելու մասնագիտություն, ուսուցման ձևը, ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը.
3) ըստ նախասիրությունների մասնակցելու ՀՊՄՀ-ի անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.
4) գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, ՀՊՄՀ-ի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկություններ.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընդգրկվելու և մասնակցելու ՀՊՄՀ-ի կառավարման մարմինների աշխատանքներին.
6) օգտվելու ՀՊՄՀ-ի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական, մարզական, առողջարանային, ուսումնաարտադրական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.
7) միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում.
8) օգտվելու ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ՀՊՄՀ-ի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի (ներառյալ անվանական) կրթաթոշակ.
10) ծանոթանալու ՀՊՄՀ-ի կանոնադրությանը և այլ իրավական փաստաթղթերին.
11) լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
12) ուսուցման առկա ձևով ուսումնառության դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն երկու անգամ գտնվելու արձակուրդում` ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ.
13) սահմանված կարգով տեղափոխվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն` ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները.
14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
118. ՀՊՄՀ-ի սովորողները պարտավոր են`
1) կատարել սույն կանոնադրությունից և ՀՊՄՀ-ի այլ իրավական ակտերից բխող հանձնարարականները.
2) կատարել ՀՊՄՀ-ի ղեկավար մարմինների որոշումները.
3) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.
4) հաճախել ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացներին.
5) հոգատար վերաբերվել ՀՊՄՀ-ի գույքին.
6) բարձր պահել ՀՊՄՀ-ի պատիվն ու հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը.
7) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
119. Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
120. Ուսանողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ստանալու կրթաթոշակ: ՀՊՄՀ-ն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական ու նյութական խթանման այլ ձևեր:
121. Արգելվում է ուսանողներին ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում ներգրավելը` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների ու հոգաբարձուների) համաձայնության, ինչպես նաև սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումը:
122. Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է ՀՊՄՀ-ի` սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական):
123. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են պայմանագրով նախատեսված ժամկետում վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ՀՊՄՀ-ը: Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողները կարող են հեռացվել ՀՊՄՀ-ից:
124. Այն ուսանողները, ովքեր կիսամյակի քննաշրջանի (քննաշրջանների) ընթացքում չեն կուտակում ուսումնական պլաններով նախատեսված անհրաժեշտ գումարային կրեդիտները, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ՀՊՄՀ-ի ներքին կարգապահական կանոնները, ՀՊՄՀ-ի ռեկտորի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ՀՊՄՀ-ից հեռացվելը: Չի թույլատրվում սովորողին հեռացնել հիվանդության, արձակուրդի ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
125. Համապատասխան կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած սովորողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` համապատասխան ներդիրով:
126. ՀՊՄՀ-ի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը ՀՊՄՀ-ի կառավարմանը և համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:
127. ՀՊՄՀ-ի ուսանող է համարվում սահմանված կարգով ընդունված և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որևէ ծրագրով ուսումնառու անձ:
XII. ՀՊՄՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
128. ՀՊՄՀ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
129. ՀՊՄՀ-ի կողմից՝ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում՝ նաև այլ իրավասու պետական մարմիններ՝ ըստ իրենց իրավասությունների, ստուգումների և ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերով։ ՀՊՄՀ-ի ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձի կողմից՝ առնվազն տարեկան մեկ անգամ։ ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է իրականացվել արտահերթ աուդիտ։ Աուդիտ իրականացնող անձն ընտրվում է ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների։
130. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ ՀՊՄՀ-ը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) պարտավոր է հրապարակել՝
1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, տվյալ ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, ռեկտորի մասին և ՀՊՄՀ-ի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են ՀՊՄՀ-ի միջոցներից և ծառայություններից.
2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե ՀՊՄՀ-ի ակտիվների արժեքը գերազանցում է տասը միլիոն դրամը:
XIII. ՀՊՄՀ-Ի ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
131. ՀՊՄՀ-ը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով։
132. ՀՊՄՀ-ը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։
133. ՀՊՄՀ-ի լուծարումը նրա գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։
134. ՀՊՄՀ-ի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա։ ՀՊՄՀ-ի անունից, որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը։
135. ՀՊՄՀ-ը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
136. ՀՊՄՀ-ը կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում։
137. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին ՀՊՄՀ-ը պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է ՀՊՄՀ-ի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(հավելվածը փոփ. 21.11.19 N 1652-Ն, փոփ., լրաց., խմբ. 04.05.21 N 704-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գտնվելու վայրը |
Շենքերի և շինությունների անվանումները |
Շահա- գործման տարե- թիվը |
Գույքի ձեռք- բերման տարեթիվը |
Ընդհանուր մակերեսը (քառ.մ) |
Սկզբնական արժեքը |
Մաշվա- ծությունը |
Հաշվեկշռա-յին արժեքը |
Սեփ. վկայա-կանը |
Հողամասը (հա) |
Վիճակը |
Այլ տվյալ-ներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
1. |
Քաղ. Երևան, |
ուսումնական մասնաշենք N 1 |
1985 թ. |
1985 թ. |
9266.4 (այդ թվում՝ նկուղ 1119.2) |
1241187.6 |
593421.2 |
647766.4 |
21.02.2014 թ. |
0,6398 |
բավ. |
|
ուսումնական մասնաշենք N 2 |
1934 թ. |
1934 թ. |
4729.3 (այդ թվում՝ |
21418.4 |
11198.7 |
10219.7 |
Ենթակա է վերանո-րոգման: |
|||||
տաղավար |
1934 թ. |
1934 թ. |
50.0 |
1700.0 |
1700.0 |
0.0 |
բավ. |
|||||
ենթակայան |
1998 թ. |
1998 թ. |
14.4 |
1928.7 |
922.2 |
1006.5 |
բավ. |
|||||
2. |
Քաղ. Երևան, |
ուսումնական մասնաշենք N 4 |
1974 թ. |
1974 թ. |
2915.7 (այդ թվում՝ |
40328.1 |
17269.6 |
23058.5 |
24.02.2014 թ. |
0.118708 |
բավ. |
|
3. |
Քաղ. Երևան, Կենտրոն, Տիգրան Մեծի 17 |
ուսումնական մասնաշենք N 6 |
1930 թ. |
1930 թ. |
5401.2 (այդ թվում՝ |
1122911.0 |
528715.5 |
594195.5 |
04.03.2014 |
0.261 |
բավ. |
|
ավտոտնակ |
1930 թ. |
1930 թ. |
58,9 |
12245.3 |
5765.6 |
6479.7 |
բավ. |
|||||
4. |
Քաղ. Երևան, |
մասնաշենք |
1950 թ. |
1950 թ. |
1748 (այդ թվում՝ |
10477.2 |
5478.1 |
4999.1 |
30.03.2012 թ. |
0.2062 |
բավ. |
|
ավտոտնակ |
1966 թ. |
1966 թ. |
18.8 |
42.5 |
42.5 |
0 |
բավ. |
|||||
կրպակ |
1960 թ. |
1950 թ. |
7 |
42,0 |
21,9 |
20,1 |
բավ. |
|||||
5. |
Քաղ. Երևան, |
դպրոց |
1973 թ. |
1973 թ. |
3955.6 ( այդ թվում՝ |
6174.0 |
1842,0 |
4332,0 |
06.08.2015 թ. |
|||
6. |
ՀՀ Կոտայքի մարզ, |
ուսումնական բազա |
1988 թ. |
1988 թ. |
5253 (այդ |
598707.2 |
313036.6 |
285670,6 |
06.03.2014 թ. |
2.2480 |
բավ. |
|
ճաշարան |
1988 թ. |
1988 թ. |
1531 (այդ |
174494.7 |
91235,3 |
83259,4 |
բավ. |
|||||
օժանդակ շինություն |
1988 թ. |
1988 թ. |
43 |
4900.9 |
2562,5 |
2338,4 |
բավ. |
|||||
ենթակայան |
1988 թ. |
1988 թ. |
13.63 |
2930.8 |
2930.8 |
0.0 |
բավ. |
|||||
պարիսպ |
1988 թ. |
1988 թ. |
48.5 (106.7 խոր. մ) |
5527.8 |
2890,2 |
2637,6 |
բավ. |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Ց ՈՒ Ց Ա Կ
«ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գտնվելու վայրը |
Շենքերի և շինությունների անվանումները |
Շահա- գործման տարե- թիվը |
Գույքի ձեռք- բերման տարեթիվը |
Ընդհանուր մակերեսը (քառ. մ) |
Սկզբնական արժեքը |
Մաշվա- ծությունը |
Հաշվեկշռա-յին արժեքը |
Սեփ. վկայա-կանը |
Հողամասը (հա) |
Վիճակը |
Այլ տվյալ-ներ |
1. |
Քաղ. Երևան, |
ուսումնական մասնաշենք N 1 |
1985 թ. |
1985 թ. |
9266.4 (այդ թվում՝ |
1241187.6 |
593421.2 |
647766.4 |
21.02.2014 թ. |
0,6398 |
բավ. |
|
ուսումնական մասնաշենք N 2 |
1934 թ. |
1934 թ. |
4729.3 (այդ թվում՝ |
21418.4 |
11198.7 |
10219.7 |
Ենթակա է վերանորոգման: |
|||||
տաղավար |
1934 թ. |
1934 թ. |
50.0 |
1700.0 |
1700.0 |
0.0 |
բավ. |
|||||
ենթակայան |
1998 թ. |
1998 թ. |
14.4 |
1928.7 |
922.2 |
1006.5 |
բավ. |
|||||
2. |
Քաղ. Երևան, |
ուսումնական մասնաշենք N 3 |
1935 թ. |
1935 թ. |
5188.5 (այդ թվում՝ |
653673,5 |
262042,5 |
391631,0 |
||||
ուսումնական մասնաշենք N 5 |
1979 թ. |
1979 թ. |
3731.7 ( այդ թվում՝ |
453763,0 |
224643,0 |
229120,0 |
||||||
կաթսայատուն |
2004 թ. |
2004 թ. |
98.0 |
9125,4 |
9125,4 |
0,0 |
||||||
3. |
Քաղ. Երևան, |
ուսումնական մասնաշենք N 4 |
1974 թ. |
1974 թ. |
2915.7 (այդ |
40328.1 |
17269.6 |
23058.5 |
24.02.2014 թ. |
0.118708 |
բավ. |
|
4. |
Քաղ. Երևան, |
ուսումնական մասնաշենք N 6 |
1930 թ. |
1930 թ. |
5401.2 (այդ թվում՝ |
1122911.0 |
528715.5 |
594195.5 |
04.03.2014 |
0.261 |
բավ. |
|
ավտոտնակ |
1930 թ. |
1930 թ. |
58,9 |
12245.3 |
5765.6 |
6479.7 |
բավ. |
|||||
5. |
Քաղ. Երևան, |
մասնաշենք |
1950 թ. |
1950 թ. |
1748 (այդ |
10477.2 |
5478.1 |
4999.1 |
30.03.2012թ. |
0.2062 |
բավ. |
|
ավտոտնակ |
1966 թ. |
1966 թ. |
18.8 |
42.5 |
42.5 |
0 |
բավ. |
|||||
կրպակ* |
1960 թ. |
1950 թ. |
7 |
42,0 |
21,9 |
20,1 |
բավ. |
|||||
6. |
Քաղ. Երևան, |
դպրոց |
1973 թ. |
1973 թ. |
3955.6 (այդ թվում՝ |
6174.0 |
1842,0 |
4332,0 |
06.08.2015 թ. |
|||
7. |
ՀՀ Կոտայքի մարզ, |
ուսումնական բազա |
1988 թ. |
1988 թ. |
5253 (այդ |
598707.2 |
313036.6 |
285670,6 |
06.03.2014 թ. |
2.2480 |
բավ. |
|
ճաշարան |
1988 թ. |
1988 թ. |
1531 (այդ |
174494.7 |
91235,3 |
83259,4 |
բավ. |
|||||
օժանդակ շինություն |
1988 թ. |
1988 թ. |
43 |
4900.9 |
2562,5 |
2338,4 |
բավ. |
|||||
ենթակայան |
1988 թ. |
1988 թ. |
13.63 |
2930.8 |
2930.8 |
0.0 |
բավ. |
|||||
պարիսպ |
1988 թ. |
1988 թ. |
48.5 (106.7 խոր. մ) |
5527.8 |
2890,2 |
2637,6 |
բավ. |
● Կատարվել է Ալեք Մանուկյան 13-13ա հասցեներում գտնվող N 3 և N 5 ուսումնական մասնաշենքերի նոր չափագրում, քանի որ անշարժ գույքի իրավունքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 1649551 վկայականում N 3 և N 5 ուսումնական մասնաշենքերի ընդհանուր մակերեսը գրանցվել է 8488.0 քառ. մետր, որի մեջ չեն ներառվել աստիճանավանդակների ու հարթակների և մասնաշենքերի 2-րդ և 3-րդ հարկի դահլիճների մակերեսները: Ներկայումս կարգավորման ընթացքում է գտնվում ուսումնական մասնաշենքերի և կաթսայատան զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողամասի ճշտման գործընթացը, որի ավարտից հետո ամբողջ փաթեթը կներկայացվի ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ նոր վկայական ստանալու համար: Հետագայում Ա.Մանուկյան 13-13ա հասցեներում գտնվող գույքի նկատմամբ պետական գրանցումն իրականացնելուց հետո ընդունել հողամասի նոր չափերը:
● Սեփականության իրավունքի պետական գրանցման և օգտագործման իրավունքի վկայականներում համապատասխան ճշտում կատարելուց հետո հիմք ընդունել ճշտված վկայականի տվյալները:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.09.2021, N 1448-Ն | 09.09.2021, N 138-Ն | |
29.07.2021, N 1248-Ն | 31.07.2021, N 138-Ն | |
04.05.2021, N 704-Ն | 05.05.2021, N 138-Ն | |
21.11.2019, N 1652-Ն | 14.12.2019, N 138-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|