«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
7 մարտի 2003 թվականի N 233-Ա
Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի ԵրԵՎանի կրթագիտական ինստիտուտին ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.08.13 N 926-Ա, 29.04.21 N 684-Ա)
Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտին աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 29.08.13 N 926-Ա, 29.04.21 N 684-Ա)
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի հաշվեկշռում գտնվող` Երևանի Ավան թաղամասի Հ. Աճառյան փողոցի N 31 հասցեում գտնվող շենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հարկերն ամբողջությամբ և 1-ին հարկից` 120 քառակուսի մետր տարածք ունեցող ճաշարանն իր 120 քառակուսի մետր տարածք ունեցող օժանդակ սենյակներով մինչև 2024-2025 ուսումնական տարվա ավարտն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտին:
(1-ին կետը փոփ. 30.10.03 N 1418-Ա, 29.08.13 N 926-Ա, 29.04.21 N 684-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի միջոցների հաշվին:
(2-րդ կետը խմբ. 29.08.13 N 926-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|