Basic information
Number
N 1243-Ա/2
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (18.09.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 07.10.2020
Enactment organisation
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Enactment date
17.09.2020
Signing organisation
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Signing date
17.09.2020
Effective date
18.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

17 սեպտեմբերի 2020 թ.

N 1243-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 123 / 3 եզրակացությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ավագ նախադպրոցական տարիքային փուլով, համակազմի նախատեսվող սահմանային 20 տեղով տալ գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա․Արշակյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գ. Թամրազյանին:

 

Նախարար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2020 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation