Գլխավոր տեղեկություն
Համար
N 531-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2021-25.12.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 13.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2021 թվականի N 531-Լ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ա» պարբերությունը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) սույն կետի 1-ին կետով հաստատված ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 8-ի N 531-Լ որոշման

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

Ոլորտային ռազմավարական փաստաթղթի (Ծրագրի) մշակման համար հիմք են հանդիսացել Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 359.1-ին կետով նախատեսված միջոցառումը և նոր քաղաքականության ներդրմամբ տնտեսական և սոցիալական հիմնախնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը:

Տարածական կազմակերպման, զարգացման ու անվտանգ կենսամիջավայրի ձևավորման համատեքստում սույն ռազմավարական ծրագիրն անդրադառնում է ոլորտային առանձին ուղղություններին և հիմնախնդիրների լուծմանը։

 

Ծրագրի նպատակներն են՝

- երկրի կայուն տարածական և բազմակենտրոն զարգացումը,

- պետական քաղաքաշինական տեղեկատվական համակարգի ստեղծումը,

- տարածքային միավորների (համայնքների, բնակավայրերի) շահերի հաշվառումը, առկա անհամամասնությունների հաղթահարումը (ենթակառուցվածքների զարգացումը),

- համայնքներում քաղաքաշինական գործունեության կարգավորումն ու հստակեցումը,

- մարդկանց (այդ թվում՝ բնակչության սակավաշարժուն խմբերի) համար առողջ, անվտանգ և հարմարավետ կենսամիջավայրի ստեղծումը,

- սոցիալական նշանակության՝ հատկապես, բնակարանային պայմանների բարելավման նկատմամբ պետական մոտեցումների և սոցիալական բնակարանաշինության քաղաքականության մշակումը և իրագործումը, ինչպես նաև կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի և հանրային նշանակության այլ ոլորտների օբյեկտների շենքային պայմանների շարունակական բարելավումը,

- քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների կանոնակարգումը,

- ճարտարապետական ժառանգության ու քաղաքների պատմամշակութային միջավայրերի պահպանությունը և վերազարգացումը,

- լանդշաֆտի, շրջակա միջավայրի, պատմաճարտարապետական ժառանգության պահպանությանն ուղղված քաղաքաշինական գործունեության առանձին չափորոշիչների (սահմանափակումների) մշակումն ու կիրառումը,

- աղետների ռիսկի կրճատումը, արտակարգ իրավիճակներով (ռազմական դրության, բնական և տեխնածին երևույթներով՝ երկրաշարժով, համավարակով, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետով, համաճարակով և այլն) և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված կառուցապատման ծրագրերի նկատմամբ հատուկ պահանջների մշակումը և կիրառումը,

- զբոսաշրջության զարգացման համար ենթակառուցվածքների տարածքային կազմակերպումը,

- ոլորտում գործարար միջավայրի բարելավումը և ներդրումների խթանումը,

- շինարարական գիտության զարգացումը, գիտահետազոտական և փորձարարական ուսումնասիրությունների, ինովացիոն (էներգախնայող և ջերմախնայող) ծրագրերի խթանումը,

- նոր տեխնոլոգիաների և նոր շինարարական նյութերի արտադրության ներդրման ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրության և կիրառման խթանումը:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ռազմավարական ծրագիրը նախանշում է քաղաքաշինության բնագավառի կանոնակարգման նպատակային զարգացման վերաբերյալ հիմնական ուղենիշեր, առաջադրում է առաջիկա տարիներին դրանց իրագործումն ապահովող առաջնահերթ միջոցառումներն ու անհրաժեշտ գործիքակազմը։

2. Տարածքների համաչափ և ապակենտրոն զարգացման սկզբունքների ամրագրումը, առավել հավասարակշռված տարաբնակեցման համակարգի ձևավորումը, անկառավարելի ուրբանիզացիայի սպառնալիքների մեղմումը, մայրաքաղաքում և մարզկենտրոններում բնակչության խտության անցանկալի աճի կանխարգելումը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա ազդող առավել կարևոր գործոններից են։

3. Ուրբանիզացման մարտահրավերներին քաղաքաշինական տեսանկյունից համարժեքորեն արձագանքելու հրամայականը ներառում է գործողությունների համալիր, որը միտված է երկրի տարաբնակեցման համակարգի աստիճանական հավասարակշռմանը, մասնավորապես՝

1) տարաբնակեցման համակարգերի ձևավորում.

2) սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի տարածական կազմակերպում.

3) տարածքների կայուն զարգացման և դրանց նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների ծրագրում.

4) արտադրական կարողությունների արդյունավետ տեղաբաշխում.

5) ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների կազմակերպում.

6) բազմակենտրոն զարգացման սկզբունքների ներդրում՝ ձևավորելու տարածաշրջաններում ֆինանսական, վարչական, մարդկային, սոցիալ-մշակութային և այլ ռեսուրսների կենտրոնացմամբ՝ «աճի բևեռների» (կլաստերի միջուկներ) շուրջ նորարարական գործունեության կլաստերների հետագա ձևավորմամբ.

7) քաղաքաշինական տարածքների պատմականորեն ձևավորված միջավայրի բազմազանության պահպանում, որպես հասարակության զարգացման մեջ մշակութային շարունակականության անհրաժեշտ պայման.

8) սահմանամերձ բնակավայրերում անվտանգ կենսամիջավայրի ապահովում,

9) սեյսմակայուն շենքերի կառուցման և անվտանգ շահագործման պայմանների ապահովում.

10) վտանգավոր երկրաբանական երևույթներից քաղաքաշինական գործունեության օբյեկտների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում.

11) քաղաքաշինական օբյեկտներում բնակչության պաշտպանությանն ուղղված հատուկ միջոցառումների՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների (ապաստարանների, թաքստոցների) իրականացում.

12) քաղաքաշինության բնագավառում նորարարական տեխնոլոգիաների՝ էլեկտրոնային տեղեկատվական և մոդելավորման (BIM) համակարգերի ներդրում.

13) նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացում, գիտագործնական մշակումների խրախուսում և նախագծային նոր մոտեցումների համատարած ներդրում ու օգտագործում (կայուն քաղաքաշինություն, շինարարություն, կանաչ ճարտարապետություն, «խելացի քաղաքե-,խելացի տունե):

12. Նշված մարտահրավերները սերտորեն փոխկապակցված են և պետք է դիտարկվեն երկրի մրցունակության բարձրացման, տարածաշրջանային զարգացման առկա անհամամասնությունների հարթեցման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության բոլոր խմբերի համար մատչելի կենսամիջավայրի ապահովման, պատմամշակութային ժառանգության պահպանման, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման համատեքստում։ Ուստի, քաղաքաշինության բնագավառում տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերը պետք է իրականացվեն հետևյալ սկզբունքների հիման վրա՝ կիրառելով համապատասխան գործիքակազմ՝

1) տարածական արդյունավետ պլանավորում՝ ազգային և տեղական մակարդակի փաստաթղթերի (տարաբնակեցման և տարածքային կազմակերպման, քաղաքաշինական մանրամասն գոտևորման) հաջորդական մշակման միջոցով.

2) քաղաքաշինական անվտանգ գործունեության իրականացում՝ քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների (մասնակիցների) համապատասխան որակավորման մակարդակի բարձրացմամբ՝ լիցենզավորման, ատեստավորման, վերապատրաստման արդյունքում.

3) շինարարական աշխատանքների իրականացման ապահովում՝ հաստատված ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի առկայությամբ, պատշաճ հսկողության և վերահսկողության պայմաններում.

4) քաղաքաշինական գործունեության իրականացման գործընթացին հանրային մասնակցություն՝ պատվիրատու հանդիսացող կառուցապատողների կողմից պատշաճ իրազեկման ապահովում՝ նախագծի մշակումից մինչև շինարարական աշխատանքների մեկնարկ և իրագործման ժամկետներ.

5) օրենսդրական պահանջների խախտմամբ քաղաքաշինական գործունեության կանխարգելում՝ համայնքների լիազորությունների պատշաճ կատարմամբ:

13. Քաղաքաշինության բնագավառի գործունեության կանոնակարգման և իրագործումն ապահովող միջոցառումների հիմնական ուղղություններն են՝

1) նորագույն տեխնոլոգիական լուծումներով սեյսմակայուն նախագծերի իրագործումը (նախապատվությունը), կառույցների սեյսմակայունության բարձրացումն ու անվտանգ շահագործմանն (այդ թվում արտակարգ իրավիճակներին դիմակայելուն) ուղղված միջոցառումների մշակումն ու իրականացումը.

2) մատչելի բնակարանային ֆոնդի ստեղծումը՝ սեփական միջոցների հաշվին բնակարանային պայմանները բարելավելու հնարավորություն չունեցող ընտանիքների համար.

3) քաղաքաշինական գործունեության մեջ ոչ միայն բիզնես շահի, այլև կառուցապատվող հատվածներում մարդու կյանքի, առողջության, էկոլոգիական վիճակի, գեղագիտական խնդիրների երկարաժամկետ բարելավումներից բխող կառուցապատման նախընտրելի ուղղությունների ամրագրումը.

4) քաղաքաշինական գործունեության և բնապահպանական հիմնախնդիրների հավասարակշռումը (քաղաքաշինական գործունեությանը զուգահեռ և վերջինիս ծավալներից ելնելով, հստակ սահմանվող, կանաչ տարածքների ապահովման պահանջի ամրագրում).

5) բարձր հարկայնությամբ բազմաբնակարան շենքերը և անհատական բնակելի տները քաղաքաշինական կառուցապատման նույն հատվածում տեղակայելու հիմնախնդիրների հաղթահարումը՝ ելնելով սեյսմիկ և բազմաթիվ այլ բնական և տեխնածին ռիսկերից.

6) քաղաքաշինական գործունեության ընթացքում օգտագործվող շինարարական նյութերի որակի և տեխնոլոգիաների պահպանումը, գործընթացի վերահսկողությունը, համապատասխան մասնագետների վերապատրաստումը.

7) քաղաքաշինական միջավայրի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովումը.

8) բնակարանային շինարարության խթանումը և գոյություն ունեցող բնակֆոնդի տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված պետական ծրագրերի մշակումը և իրականացումը:

13. Նշված հիմնական ուղղությունների համար անհրաժեշտ գործողությունների համախումբը կամ նախապայմանը հետևյալն է՝

1) ոլորտի օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացումը.

2) քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը, ինչպես նաև ըստ անհրաժեշտության հատուկ կարգավորումը.

3) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև մասնավոր ներդրումների հաշվին իրականացվող կառուցապատման նախագծերի հիմնավորվածությունը, հասցեականությունը, իրական կարիքի գնահատումը՝ Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների և բնակավայրերի օրինակելի նախագծերով ցածրահարկ (լանդշաֆտին, պատմամշակութային միջավայրին, տվյալ տարածքին բնորոշ մարդկային և բնական ռեսուրսին համապատասխան) կառուցապատման պիլոտային ծրագրերը.

4) Հայաստանի Հանրապետության առանձին տարածքների և թաղամասերի (այդ թվում՝ Երևան քաղաքի Սարի թաղ, Կոնդ, Նորագյուղ թաղամասերի և այլն) զարգացմանն ուղղված հայեցակարգերի և (մինչև 5-10-ամյա ժամանակացույցով) ռազմավարական փաստաթղթերի մշակումը՝ 1-2 տարիների (2021-2022 թթ.) ընթացքում, Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծում փուլային կառուցապատման նախագծային աշխատանքների նախատեսումը.

5) շենքերի և շինությունների (հաշմանդամություն ունեցող անձանց համար) մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագրի մշակումը՝ ըստ առաջնահերթությունների Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսերի ծրագրերում դրանց հաջորդական ներառումը.

6) կառուցապատման թույլտվությունների տրամադրման կանոնակարգումը, պարզեցումը.

7) ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետական մարմինների և համայնքների միջև մատչելի փոխգործակցությունը.

8) պետական և համայնքային մարմիններում քաղաքաշինական գործունեության սուբյեկտների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

9) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համալրումը մասնագիտական և գիտական ներուժով.

10) համաֆինանսավորման սկզբունքով իրագործվող ծրագրերին նախապատվության ապահովումը.

11) ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պատշաճ փորձաքննությունը:

 

II. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

14. Արդի պայմաններում քաղաքաշինության քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է համաշխարհային տնտեսության գլոբալիզացման պայմաններում: Տեխնոլոգիական գործընթացները ենթադրում են հասարակության գործունեության և մարդկանց կյանքի կազմակերպման նոր մոտեցումներ, մեծացնում են աղետների սպառնալիքը, հետևաբար՝ անվտանգության պահանջները: Պետության կարևորագույն պարտավորություններից է մարդու կյանքի ու գործունեության անվտանգության իրավունքի ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծումը:

15. Քաղաքային և գյուղական տարաբնակեցման ներկա անհամաչափ զարգացման միտումները թելադրում են ռազմավարական նոր ուղղությունների առաջադրմամբ վերագնահատել և վերաբաշխել երկրի ռեսուրսներն ու կարողությունները՝ հասարակության հեռանկարային կայուն զարգացումն ապահովելու համար։

16. Ոլորտում վերջին 2 տարիների ընթացքում կապիտալ ներդրումների կտրուկ աճը դրական իմաստով նպաստել է առավել մեծ թվով ծրագրերի ընդգրկման և իրագործման գործընթացներին, որոնց արդյունավետության գնահատումն ակնկալվում է միայն միջանկյալ և ուղղակի արդյունքների ստացման միջոցով, այնինչ վերջնական արդյունքային ցուցանիշներին հասնելու համար ռազմավարական նպատակներին ձգտելու և դրանք առավել կանխատեսելի դարձնելու ուղղությունները հստակ չեն:

17. Ներկայումս, ոլորտի զարգացման կանխատեսումները հիմնականում սահմանափակվում են ուղղակի արդյունքների մակարդակով ակնկալվող ցուցանիշներով՝ բյուջետային ծախսային ծրագրերի առանձին միջոցառումների կատարմամբ՝ տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (շինարարական նորմերի, կանոնակարգերի, ստանդարտացման փաստաթղթերի) մշակման և տեղայնացման, կրթության, առողջապահության, մշակույթի, բնակարանաշինության և սոցիալական այլ ոլորտների մասով նախատեսված առաջնահերթ նախագծային և շինարարական ծրագրերով:

18. Քաղաքաշինության բնագավառի առանցքային խնդիրները՝ գոյություն ունեցող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (սեյսմիկ անվտանգության, ստանդարտացման և գնագոյացման փաստաթղթերի, նախագծերի քաղաքաշինական ու բնապահպանական փորձաքննությունների արդիականացման, հակաահաբեկչական պաշտպանության փորձաքննության կարգի հնարավոր ներդրման) արդիականացման, աշխատանքների և ծառայությունների լիբերալիզացման, քաղաքաշինական գործունեության սուբյեկտների որակավորման (լիցենզավորման) չափանիշների, ներքին և արտաքին մրցակցության համար խոչընդոտ հանդիսացող սահմանափակումների վերանայման գործընթացը ներկայումս դիտարկվում է ոլորտի բարեփոխումների համալիրի շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ պետությունների (Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն) հետ սերտ փոխգործակցությամբ:

19. Քաղաքաշինության ոլորտում նախատեսվող բարեփոխումների տրամաբանական և բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ են բավարար թվով որակավորված մասնագիտական և տեխնիկական ռեսուրսներ՝ պատվիրատու հանդիսացող թեԲ պետական կառավարման և թեԲ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև գիտական, գիտատեխնիկական և կրթական կազմակերպությունների ներուժի ներգրավում ոլորտի զարգացման խնդիրների լուծման գործընթացում՝ առաջիկա 1-2 տարիների ընթացքում:

20. Տեխնոլոգիական նորարարություններով, այդ թվում՝ էներգախնայող համակարգերով, բնակչության սակավաշարժուն խմբերի համար կոնստրուկտիվ նոր լուծումներով հագեցած սեյսմակայուն նախագծերը կյանքի են կոչվում մեծապես մասնավոր ներդրումների և քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի պատվիրատվությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների միջոցների հաշվին իրականացվող կարևորագույն և հատուկ նշանակության օբյեկտների դեպքում, սակայն պատվիրատու հանդիսացող ֆինանսավորման տարբեր աղբյուրների հաշվին իրականացվող որոշ ծրագրերում առկա են ոչ մասնագիտական մոտեցումներ և համապատասխան «հիմնավորումներ» ֆինանսական միջոցների սակավության մասով: Ծրագրեր մեկնարկում են շենքերի տեխնիկական վիճակի և ինժեներաերկրաբանական հետազննության եզրակացությունների բացակայությամբ, կամ դրանց թերի մշակումով՝ վթարավտանգ շենք-շինություններում նախատեսելով նորոգման և/կամ հիմնանորոգման աշխատանքներ՝ առանց վերակառուցման տեխնիկական միջոցառումների: Հանրապետության մարզերի քաղաքային համայնքներում գոյություն ունեցող ֆիզիկապես և բարոյապես բարձր մաշվածության աստիճան ունեցող` սեյսմիկ վտանգավոր գոտում տեղակայված բազմաբնակարան և բարձր հարկայնությամբ բնակելի և հասարակական այլ շենքերի համար պատվիրվում են վերանորոգման և/կամ հիմնանորոգման նախագծային փաստաթղթեր: Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ակտիվությունից ելնելով՝ անհրաժեշտ է այս խնդիրների մասով ցուցաբերել առավել թիրախային մոտեցումներ:

21. Սովորաբար սոցիալական ուղղվածության բնակարանաշինության հիմնախնդիրների լուծման ուղիները մշակվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող տվյալների հիմքով և ֆինանսավորվում (կամ համաֆինանսավորվում) պետական բյուջեի և/կամ մասնավոր ներդրումների միջոցների հաշվին: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում՝ 2019 թվականին արձանագրված տվյալների համաձայն բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրության արդյունքներով, առկա են անբավարար և վթարային տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող)՝ ծախսատար վերակառուցման կամ կազմաքանդման ենթակա ավելի քան 600 բազմաբնակարան շենքեր, որոնց բնակիչների գերակշիռ մասն անվճարունակ է և ի վիճակի չէ նոր բնակարան գնելու, ակնհայտ է դառնում, որ խնդրի լուծումը պահանջում է դասակարգված մոտեցում, բազմակողմանի վերլուծություններ և ուսումնասիրություն, ծախսերի բաշխման իրատեսական լուծումներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցություն: Խնդրի համատեքստում կարևորվում է հատկապես Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, մարզերի քաղաքային համայնքների, Քաղաքաշինության կոմիտեի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործուն մասնակցությունը՝ հայեցակարգային դրույթների և երկարաժամկետ միջոցառումներով հաստատված ռազմավարական փաստաթղթի մշակման, ֆինանսավորման աղբյուրների հստակեցման, Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և պետական բյուջեների նախագծերի միացյալ ջանքերով մշակման (միասնական նպատակի համար ֆինանսական միջոցների համախմբման) հնարավորությունը, հատկացումների տրամադրման հասցեականությունը:

22. Սոցիալական ուղղվածության բնակարանաշինության խնդիրները պետական պատվիրատու հանդիսացող պետական կառավարման առանձին մարմինների կողմից պատվիրված ծախսային ծրագրերում շարունակում են զբաղեցնել ոչ տեսանելի հատված և գնահատվում են որպես ոչ էական, լոկալ խնդիրների կատարման ազդեցություն ունեցող միջոցառումներ, չեն կրում շարունակական բնույթ: Արդիականացման կարիք ունեն գործող օրենսդրական և ենթաօրենսդրական իրավակարգավորումները, և այդ համատեքստում՝ Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 367.3-րդ և 367.4-րդ կետերով 2020-2021 թվականներին նախատեսվել են «Հասարակական և արտադրական նշանակության վթարային շենքերը և շինությունները քանդման ենթակա ճանաչելու կարգը հաստատելու մասին» և «Տեխնիկական վիճակից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակարանները, անհատական բնակելի տները բնակության համար ոչ պիտանի ճանաչելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծերի, ինչպես նաև «Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքներ՝ հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ կարգավորումների գործիքակազմ ապահովելու համար:

23. Ներկայումս, տարածքների համաչափ և ապակենտրոն զարգացման միտումների կարևորագույն գործոն է համարվում տարածական պլանավորման՝ միկրոռեգիոնալ մակարդակի ծրագրային փաստաթղթերի առկայությունը: Այն առավել մեծ ծավալով մեկնարկել է 2018 թվականից Արարատի մարզի և Սյունիքի մարզի, 2019 թվականին՝ Արմավիրի մարզի, Վայոց ձորի մարզի համայնքների և Դիլիջան համայնքի համար, 2020 թվականին՝ Արագածոտնի մարզի, Գեղարքունիքի մարզի և Շիրակի մարզի համայնքների համար:

24. Քաղաքաշինական գործունեության կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվատեխնիկական փաստաթղթերից բացի, ոլորտի զարգացման համար անմիջական ազդեցություն ունեցող օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումներում առկա են մի շարք անհամապատասխանություններ: Մասնավորապես, լրամշակման գործընթացում են՝ «Քաղաքաշինության մասին» օրենքը, «Լիցենզավորման մասին» օրենքը, Քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 263-Ն հրամանը և այլն:

25. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի դերակատարության, նախաձեռնվող ծրագրերի արդյունավետության բարձրացման համար մեկնարկել է կոմիտեին կից գիտատեխնիկական խորհրդի ձևավորման գործընթացը, որի բացակայությամբ խորքային և արմատական լուծում պահանջող խնդրահարույց իրավիճակները դեռևս մնում են չլուծված՝ մասնավորապես, բնակչության որոշակի զանգվածի իրարամերժ գնահատականները քաղաքաշինական գործունեությանն առնչվող նորմերի և դրանց պարտադիր կիրառման, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրատվությամբ իրականացվող քաղաքաշինական ծրագրերի համար հատուկ պահանջների սահմանման, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի մշակման և լրամշակման անհրաժեշտության վերաբերյալ:

 

III. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

 

26. Ռազմավարությունն իրականացման ընթացքում պետք է հիմնվի երկրում ձևավորված տարաբնակեցման համակարգի աստիճանական հավասարակշռմանն ուղղված ինտեգրված տարածական պլանավորման առավել կարևոր երկարաժամկետ ուղղությունների վրա։

27. Հայաստանում դիտարկվող ուրբանիզացիայի վարընթաց միտումներին հակառակ երկիրը շարունակում է մնալ խիստ ուրբանիզացված, որտեղ քաղաքային բնակչությունը կազմում է ընդհանուրի ավելի քան 63 տոկոսը: Երկրի քաղաքային բնակչության կեսից ավելին կենտրոնացված է մայրաքաղաք Երևանում: Ուրբանիզացիան հանգեցրել է նրան, որ մայրաքաղաք Երևանը` երկրի ամենամեծ քաղաքը, տնտեսության և հասարակության մեջ հայտնվել է գերիշխող դիրքում, ինչը բերել է քաղաքային ագլոմերացիայի իր օգուտները: Սակայն դա բերել է բնական լանդշաֆտների վրա գերբեռնվածության, հանգեցրել է շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների որակական հատկանիշների վատթարացման, աղմուկի ավելացման, կանաչ տարածքների կորստին և քաղաքի գերաճի` ճնշում գործադրելով հնացող քաղաքային ենթակառուցվածքի վրա:

28. Սույն ռազմավարությունը կյանքի է կոչվելու դրա իրագործումն ապահովող միջոցառումներով (ներկայացված է առանձին հավելվածով, որտեղ նախանշված են նաև դրանց կատարման ժամկետները, ֆինանսական գնահատականները, ֆինանսավորման աղբյուրները, համակատարողները) հետևյալ ուղղություններով՝

1) տարածական զարգացման պլանավորման ազգային ռազմավարության (Տարաբնակեցման գլխավոր նախագիծ) արդիականացում և հաստատում.

2) երևանյան ագլոմերացիայի տարածական պլանավորման փաստաթղթերի վերջնամշակում և հաստատում.

3) Երևանի կենտրոնի բեռնաթափման, հատուկ կարգավորման գոտու սահմանման և կառուցապատման կանոնակարգման հայեցակարգի վերջնամշակում և հաստատում.

4) տեղական մակարդակի տարածական պլանավորման (պատմական ժառանգության պաշտպանություն, բնական աղետների ռիսկի նվազեցման և շրջակա միջավայրի կառավարման խնդիրներ, խելացի զարգացման ներդրում) համալիր փաստաթղթերի մշակման ավարտ (ներառյալ՝ համակցված քաղաքաշինական նախագծերը).

5) աղետի գոտու բնակավայրերի տարածական պլանավորման փաստաթղթերի ճշգրտում, վերջնամշակում և հաստատում.

6) բնության հատուկ պահպանվող տարածքների (արգելոցներ, ազգային պարկեր, արգելավայրեր, բնության հուշարձաններ) համալիր տարածական պլանավորման ծրագրերի ճշգրտում, վերջնամշակում.

7) հանրապետության տարածքում զբոսաշրջային միասնական համակարգի ձևավորման տարածական կազմակերպման ծրագրերի մշակում, հաստատում.

8) կարևոր արտադրական, ազատ տնտեսական գոտիների, ստարտափերի (արագ փոփոխվող միջավայրում նոր արտադրանքի կամ նոր ծառայության ստեղծում և մատուցում), տեխնոպարկերի, տեխնոպոլիսների տարածքային կազմակերպման արդի խնդիրների լուծման հայեցակարգերի մշակում, հաստատում.

9) քաղաքաշինական իրավական դաշտի, քաղաքաշինական գործունեության կարգավորման իրավական հիմքերի և մեխանիզմների բարելավում.

10) ազգային տարածքային զարգացման ռազմավարության (Տարաբնակեցման գլխավոր նախագիծ) արդիականացման նպատակով նախագծային առաջադրանքի և համապատասխան նորմերի մշակում՝ հաշվի առնելով երկրի զարգացման արդի գերակայությունները.

11) տարածական պլանավորման նորմատիվատեխնիկական հենքի արդիականացում՝ նպատակաուղղված տարածքային պլանավորման փաստաթղթերի մշակման և իրականացման կարգավորմանը.

12) համայնքների համար մշակված քաղաքաշինական փաստաթղթերի դրույթների իրականացման գործընթացը գնահատելու մեթոդաբանության մշակում։

29. Որպես քաղաքաշինական ոլորտի քաղաքականության առաջնահերթություն մեկնարկել քաղաքաշինական տեղեկատվական միասնական՝ քաղաքաշինական կադաստրային համակարգի ձևավորումը:

 

IV. ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՊԱՐԶԵՑՈՒՄ

 

30. Ներկայումս համայնքներում բացակայում են, կամ լիարժեք չեն քաղաքաշինական օբյեկտների նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալները, ինչն իր հերթին նպաստում է լրացուցիչ քայլերի կատարմանը և այլ մարմիններից ելակետային նյութերի հավաքագրմանը: Ելակետային տվյալների ձեռքբերման համար պահանջվում է ավելի երկար ժամանակ, քան սահմանված է գործող թույլատվական ընթացակարգով: Գործող ընթացակարգի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի (այսուհետ՝ ՃՀԱ) հետ միասին իրավասու մարմինը (համայնքի ղեկավար) կառուցապատողին պետք է տրամադրի նաև մատակարար կազմակերպություններից ստացված ինժեներական ենթակառուցվածքին միանալու տեխնիկական պայմանները: Գործնականում՝ նշվածը մեկ քայլով չի իրականացվում և ՃՀԱ ստանալուց հետո, կառուցապատողները ստիպված են լինում ինքնուրույն դիմել մատակարար կազմակերպություններ՝ տեխնիկական պայմանները հստակեցնելու, ինժեներական ենթակառուցվածքի արտաքին գծերի ուղեգծերը համաձայնեցնելու, ինչպես նաև յուրաքանչյուր ուղեգիծը նաև այլ մատակարար կազմակեպությունների և իրավասու մարմնի հետ համաձայնեցնելու համար:

31. Նախորդ տարիներին գործարկվել է կառուցապատման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային www.e-permits.am համակարգը, որի ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու և թվային միջավայրում բացվող բազմաթիվ այլ հնարավորությունները գործնականում չեն կիրառվում, քանի որ առցանց գործելու ընտրությունը թողնված է կառուցապատողի հայեցողությանը:

32. Հաճախ շինարարության թույլտվություններ են տրամադրվում ոչ լրիվ կազմով ներկայացվող նախագծերի հիման վրա, մասնավորապես՝ նախագծային փաստաթղթերը մշակվում են առանց ինժեներական ենթակառուցվածքին միանալու արտաքին գծերի նախագծային բաժինների, թողնելով նշվածը հետագայի համար՝ որպես առանձին գործընթաց, յուրաքանչյուր մատակարար կազմակերպության կողմից իրականացվելու պայմանով:

33. Վերջինս, բացի այն որ խախտում է գործող օրենսդրության պահանջները, առաջացնում է նաև բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև մեկ կառույցի համար տրամադրվող շինարարության թույլտվությունները դառնում են մի քանիսը (շենքի կառուցման, արտաքին էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին գծերի կառուցման համար և այլն): Նախատեսվում է գործառույթների զգալի մասն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ e-permits միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով, դիտարկելով այն էլեկտրոնային մեկ հարթակ, որտեղ կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները:

34. Կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային մեկ հարթակի անցումը կկանոնակարգի կառուցապատման հիմնական փուլերի (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում) հետ կապված առկա խնդիրները, կնպաստի հարմար, թափանցիկ գործելու միջավայրի ստեղծմանը, որը հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից կկրճատի կառուցապատողների շփումները շահագրգիռ այլ մարմինների հետ՝ խնայելով ժամանակը: Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգ և կծառայի՝ որպես շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան:

 

V. ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

 

35. Քաղաքաշինության բնագավառի առաջնահերթ ռազմավարական նպատակներից է քաղաքաշինական գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը, դրանց ներդաշնակեցումը միջպետական (տարածաշրջանային), եվրոպական և միջազգային նորմերին:

36. Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը, համաձայն գործող օրենսդրության, հանդիսանում է քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց, որից էապես կախված է բարենպաստ կենսամիջավայրի ձևավորումը։ Նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանվում են շինարարությունում տեխնիկական նորմավորման ենթակա օբյեկտներին ներկայացվող պահանջները դրանց շինարարության և շահագործման բոլոր փուլերի համար՝ ելնելով օբյեկտների նշանակությանը համապատասխան տեխնիկական կարգավորման ընդհանուր նպատակներից։ Նորմատիվատեխնիկական փաստաթղթերը հիմք են ծառայում փորձաքննության, քաղաքաշինական գործունեության վերահսկողության, վիճելի հարցերի լուծման համար։

37. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերն ապահովում են շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրումը և երաշխավորում դրանց կիրառությունը: Հետևաբար, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի արդիականացումն ու կատարելագործումը ժամանակի պահանջներին համապատասխան հանդիսանում են քաղաքաշինության բնագավառի ռազմավարական գերակա նպատակներից։

38. Նախատեսվում է ստեղծել քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի ազգային համակարգ՝ հիմքում դնելով նախկինում մշակված փաստաթղթերը, միջպետական (տարածաշրջանային), Եվրասիական տնտեսական միության, եվրոպական և միջազգային նորմերը՝ ապահովելով վերջիններիս հետ համահունչ ներդաշնակեցում: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների միջոցով հստակեցնել նորմատիվ փաստաթղթերի համակարգին, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ սահմանելով նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման, փոփոխման և լրացման կարգերը:

39. Գործող օրենսդրական կարգավորմամբ տեխնիկական կանոնակարգերի և համակարգի նորմատիվ փաստաթղթերի մշակումն իրականացվում է գիտահետազոտական և նախագծային, արտադրական, հասարակական և ստեղծագործական կազմակերպությունների (միավորումների) կողմից, որոնք ունեն գիտական ներուժ և համապատասխան բնագավառում գործնական աշխատանքային փորձ։ Իրավական կարգավորումների միջոցով անհրաժեշտ է բարելավել նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման, փոփոխման և արդիականացման ընթացակարգերը։

40. Շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրումը երաշխավորված չէ Հայաստանի Հանրապետությունում դրանց համակարգված կիրառությունն ապահովող նորմատիվ փաստաթղթերով: Լիարժեք չեն տեղական հումքի կիրառության համար անհրաժեշտ գիտափորձարարական հետազոտությունների տվյալները: Նոր տեխնոլոգիաների ներդրման և տեղական հումքի նպատակային կիրառության հետ կապված խնդիրները նախատեսվում է լուծել այդ ուղղությամբ նախաձեռնություններին և համապատասխան նորմատիվ փաստաթղթերի մշակման ու գործարկման գործընթացներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու միջոցով:

 

VI. ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

41. Հայաստանի Հանրապետության տարածքում առկա սեյսմիկ ռիսկի նվազեցման և բնակչության անվտանգության ապահովման հիմնախնդրի լուծումը նախատեսվում է իրագործել նոր կառուցվող և գոյություն ունեցող շենքերի ու շինությունների անձնագրավորման, սեյսմակայունության ապահովման կամ սեյսմազինվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև հասարակական և բնակելի կառուցապատման ծրագրերի (նախագծերի) սեյսմիկ ռիսկի գնահատման (այդ թվում՝ մեթոդաբանության մշակման) միջոցով:

42. 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո սեյսմիկ անվտանգության ապահովման գործում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ՝ մշակվել և 1995 թվականից գործողության մեջ են դրվել սեյսմակայուն շինարարության սկզբունքորեն նոր՝ Ազգային նորմեր: Նոր նորմերով սահմանվել են առավել խստացված պահանջներ, ընդունվել են հանրապետության տարածքի սեյսմիկ գոտիավորման նոր քարտեզներ, որոնց համաձայն զգալիորեն բարձրացվել է հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը:

43. Չնայած իրականացված աշխատանքներին, շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ոլորտում դեռևս առկա են լուծման կարիք ունեցող խնդիրներ` պայմանավորված հանրապետության տարածքի բարձր սեյսմաակտիվության պայմաններում շենքերի և շինությունների սեյսմակայունության ներկայիս ցածր մակարդակով:

44. Սեյսմիկ անվտանգության տեսանկյունից շենքերի և շինությունների սեյսմակայունության մակարդակի բարձրացման հիմնախնդրի լուծումը պահանջում է անդրադարձ կատարել դրա իրագործման միջոցների ընտրությանը հանրապետությունում ներկայումս ստեղծված սոցիալ-տնտեսական պայմանների համատեքստում:

45. Գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի ու շինությունների (այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի) սեյսմակայունության բարձրացման համար նախատեսվում է ստեղծել համապատասխան օրենսդրական նախադրյալներ, մշակել նպատակային միջոցառումների համալիր ծրագրեր և հստակեցնել դրանց իրականացումն ապահովող համակարգված քայլերն ու գործողությունները:

46. Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների կառավարման, հուսալի և անվտանգ շահագործման, սեյսմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման, համակարգված և թիրախային մոտեցումների մշակման նպատակով նախատեսվում է՝

1) սեյսմակայուն շինարարության ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտի բարելավում, արդիականացում.

2) շենքերի և շինությունների փաստացի տեխնիկական վիճակի հետազննությունների իրականացման, անձնագրավորման և քանդման գործընթացների կանոնակարգում՝ բնակելի (բազմաբնակարան շենքերի, անհատական բնակելի տների), հասարակական (վարչական, առողջապահական, կրթական, մշակութային, մարզական, գյուղատնտեսական, գիտական, գիտակրթական նշանակության օբյեկտների և այլն) և արտադրական նշանակության օբյեկտների ընդգրկմամբ.

3) տարբեր նշանակության շենքերի և շինությունների տվյալների միասնական տեղեկատվական շտեմարանի ստեղծում և վարում (տվյալների շարունակական ներառում, թարմացում).

4) շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերում շենքերի և շինությունների ընդգրկման առաջնահերթության որոշման չափորոշիչների և կարգի սահմանում.

5) նորագույն տեխնոլոգիական լուծումներով սեյսմակայուն (մի շարք դեպքերում նաև բազմակի կիրառման) նախագծերի իրագործմանը նախապատվություն տալու սկզբունքի ներդրում՝ նորմատիվ պահանջների սահմանմամբ:

47. Ելնելով շենքերի ու շինությունների փաստացի անբավարար տեխնիկական վիճակից և նշանակությունից՝ նախատեսվում է մշակել համապատասխան իրավական կարգավորումներ դրանց քանդման, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի (առանձին բնակարանների) և անհատական բնակելի տների շահագործումը բնակության նպատակով ոչ պիտանի ճանաչելու վերաբերյալ:

48. Շենքերի և շինությունների սեյսմակայունության ապահովման և անվտանգ շահագործման նպատակով մշակվել և Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի N 39 արձանագրային որոշման 24-րդ կետով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությունը, որով սահմանվել է ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույց:

49. Փաստաթղթում ներկայացված են գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման սկզբունքները, այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման քայլերը, սեյսմակայունության բարձրացում պահանջող շենքերի և շինությունների առաջնահերթության չափանիշները` ապահովելով ռազմավարական ուղենիշեր հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կառավարման ոլորտում գտնվող շենքերի և շինությունների մասով միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրային փաստաթղթերի մշակման համար: Նշված ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները կիրականացվեն քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի համակարգման ներքո:

 

VII. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԾԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

50. Հայաստանի Հանրապետության տարածքը, բացի բարձր սեյսմիկ ակտիվության վտանգից, բնութագրվում է նաև վտանգավոր արտածին երկրաբանական երևույթների (սողանքներ, քարաթափեր, սելավներ և այլն) լայն տարածվածությամբ ու զարգացվածությամբ։ Վտանգավոր արտածին երկրաբանական երևույթները մեծ վնաս են հասցնում հանրապետության տնտեսությանը, սպառնում բնակչության կյանքին և առողջությանը։ Այդ պատճառով վտանգավոր երկրաբանական երևույթների ուսումնասիրությունը, կանխատեսումը և կանխարգելումը կարևոր են տարածքների պահպանման և ռացիոնալ օգտագործման, մարդկանց անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանման համար:

51. Վտանգավոր արտածին երկրաբանական երևույթներից, իրենց տարածվածությամբ ու ազդեցությամբ առավել աղետալի են սողանքները, որոնք հանդիսանում են անընդհատ զարգացող ու իրենց ծավալներով մշտական աճող վտանգի աղբյուր։

52. Սողանքային երևույթները մեծ վնաս են հասցրել և շարունակում են հասցնել սողանքային տարածքների բնակֆոնդին, ենթակառուցվածքներին, կենսաապահովման օբյեկտներին, արտադրական կարողություններին, տարածքների բնապահպանական իրավիճակին՝ սպառնալով բնակիչների կյանքին ու առողջությանը, հանրապետության, ինչպես նաև հարևան երկրների հետ հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը։ Դրանք պատճառ են դառնում մի շարք սոցիալական հիմնահարցերի առաջացմանը և խոչընդոտում են համայնքներում տնտեսության զարգացմանն ու բնակչության աճին։

53. Ռազմավարական ծրագրով նախատեսվում է հանրապետությունում սողանքային աղետից պաշտպանության բնագավառում հետևողական հետազննությունների իրականացման և ռեժիմային դիտարկումների (մոնիթորինգի) համակարգի ստեղծման ու զարգացման միջոցով իրականացնել սողանքային երևույթների նկատմամբ մշտական վերահսկողություն, կանխատեսել սողանքային երևույթների զարգացումը, բացահայտել սողանքառաջացման և ակտիվացման գործոնները, բարձրացնել հակասողանքային միջոցառումների հիմնավորվածության աստիճանը և իրականացնել արդյունավետ հակասողանքային միջոցառումներ:

54. Սողանքային աղետի դեմ պայքարի ուղղությամբ նպատակահարմար է համարվում առավել վտանգավոր սողանքային տեղամասերում հետազննությունների իրականացման և ռեժիմային դիտարկումների (մոնիթորինգի) համակարգի ստեղծման համար մշակել և իրականացնել միջնաժամկետ ծրագրեր, որոնց արդյունքում տրված եզրակացությունների ու առաջարկությունների հիման վրա կմշակվեն և կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:

55. Քարաթափերի կանխարգելման, վտանգի ու ռիuկի նվազեցման, ինչպեu նաև հետևանքների վերացման նպատակով մշակվել և Կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի նիստի N 8 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության տարածքում քարաթափերի կանխարգելման» հայեցակարգը, որի դրույթների համաձայն մշակվել և Կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 957-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքներ» ծրագիրը:

56. Ծրագրի նպատակն է քարաթափերի առաջացման և զարգացման պատճառների որոշման, ազդեցության վտանգավոր գոտիների սահմանների ճշգրտման, լանջերի կայունության, ռիսկերի, առկա և պոտենցիալ վտանգների գնահատման համար մասնագիտացված կազմակերպությունների միջոցով իրականացնել քարաթափերի տեղամասերի ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կհստակեցվեն բնակչության անվտանգության ապահովման և շենքերի ու շինությունների պաշտպանության նպատակով ցուցաբերվելիք մոտեցումները, և կմշակվեն ու կիրականացվեն տեխնիկատնտեսապես հիմնավորված միջոցառումներ:

57. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսարդյունավետության բարձրացման նպատակով, ծրագրով նախատեսված ուսումնասիրությունները նպատակահարմար է համարվում դիտարկել «Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակումգ ծրագրի շրջանակներում իրականացվող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման համար իրականացվող ինժեներաերկրաբանական հետազննությունների շրջանակներում, որոնց արդյունքների հիման վրա քարաթափերի տեղամասերում տեխնիկատնտեսապես հիմնավորված միջոցառումների իրականացման նպատակով կմշակվեն համապատասխան ծրագրային առաջարկություններ:

 

VIII. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

Աջակցություն շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման ուղղությամբ

58. Հայաստանի Հանրապետությունում շինարարական ոլորտի զարգացման համար կարևորվում են նոր տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը: Գիտատեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում անհրաժեշտություն է առաջանում այդ ուղղությամբ կիրառել համապատասխան քայլեր ու մոտեցումներ, ինտեգրվել միջազգային լավագույն փորձի միասնական համակարգում` համապատասխանություն ապահովելով արտաքին և ներքին միջավայրերի փոփոխված պահանջներին:

59. Շինարարությունը ժամանակակից տնտեսության բարձր տեխնոլոգիաներ պահանջող և արագ զարգացող ճյուղ է։ Հանրապետությունում շուկայական պահանջարկին համապատասխան շինարարական արտադրության ավանդական տեխնոլոգիաների, կիրառվող կոնստրուկտիվ լուծումների, էկոլոգիապես մաքուր շինանյութերի արտադրության, ինժեներական սարքավորումների և դրանց հավաքակցման ու տեղակայման մեթոդների կատարելագործումն ու զարգացումը հնարավոր կլինի ապահովել գիտատեխնիկական առաջընթացի և նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում:

60. Հանրապետության շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերի համակարգի արդիականացման, միջպետական (տարածաշրջանային), միջազգային և եվրոպական նորմերին ու ստանդարտներին ներդաշնակեցման անհրաժեշտությունը նպատակաուղղված է նաև արդիական տեխնոլոգիաների կիրառության և համաշխարհային շուկայում հանրապետության շինարարական արտադրանքների և ծառայությունների համատեղելիության ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, էներգաարդյունավետության բարձրացմանը և այլ պահանջների ու պայմանների բարելավմանը, ինչպես նաև նախագծային ու շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը:

61. Տեղական կամ ներմուծված նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով հնարավոր կլինի ապահովել շինարարական արտադրանքի համատեղելիությունն արտերկրից ներկրվող նմանատիպ արտադրանքի հետ, ինչը կխթանի տեղական մրցունակ արտադրության կազմակերպմանը և պահանջարկի բավարարմանը, ինչպես նաև հանրապետությունում շինարարության ոլորտում արտաքին ներդրումների ներգրավմանը: Միաժամանակ, տեղական և արտասահմանյան շինարարական արտադրանքի համափոխարինելիության ապահովումը կխթանի հայրենական արտադրության մրցունակության բարձրացմանը, տեխնոլոգիաների շարունակական զարգացմանը և արտահանման գործընթացների ակտիվացմանը:

62. Շինարարության ոլորտում գործող կազմակերպությունների և մասնագիտական շրջանակների կողմից մշակված ու քննարկման ներկայացված նոր տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումն ապահովելու նպատակով ցուցաբերվող պետական աջակցությունն ու նախաձեռնություններն ուղղված են լինելու նաև առկա կարողությունների զարգացմանն ու գործարար ներուժի խրախուսմանը:

63. Նորարարական առաջարկությունների և նախագծերի ընդունման ուղղությամբ պետական ֆինանսավորման մեծությունը, ինչպես նաև պետության հնարավոր համաֆինանսավորման չափը կարող են գնահատվել յուրաքանչյուր կոնկրետ ծրագրերի իրականացման շրջանակներում:

64. Նորարարական տեխնոլոգիաներին արագ արձագանքման, կիրառության և ներդրման, ըստ անհրաժեշտության համապատասխան նորմատիվ դաշտի ապահովման, նյութատեխնիկական բազայի համալրման, ինչպես նաև տեղական արտադրողներին աջակցություն ցուցաբերելու և բիզնես կարողությունների զարգացման ուղղությամբ պետք է տարվեն շարունակական ու հետևողական աշխատանքներ: Խնդրի համատեքստում կարևորվում են Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված և 2020-2023 թթ. Ընթացքում նախատեսվող այն միջոցառումները (369.1-ին և 369.2-րդ կետեր), որոնք խթան պիտի հանդիսանան շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրման, տեղական հումքով շինանյութերի և շինարարության որակի հսկման մեթոդների մշակման ու իրագործման, գիտահետազոտական և փորձարարական բազայի ձևավորման, գիտական կադրերի պատրաստման համար:

 

Քաղաքաշինության ոլորտում պետական գնումներ

65. Քաղաքաշինության բնագավառում պետք է սահմանվի հավասար, մրցակցային պայմաններում անհրաժեշտ որակավորում և ներուժ ունեցող կապալառուների ընտրությունը, շինարարական ծրագրի ընթացքի արդյունավետության և պատշաճ վերահսկողության, ծախսերի հասցեականության և որպես հետևանք վերջնական արդյունքի՝ կատարման ենթակա նախագծային և շինարարական աշխատանքների և ծառայությունների մատուցման որակական բարձր չափանիշների ապահովումը: Ներկայումս, «Գնումների մասին» գործող օրենքի համաձայն հայտերի գնահատման հիմնական սկզբունքը՝ նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալն է:

66. Ներկայումս քննարկման փուլում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով նախատեսվում է ներդնել քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեյտինգավորման մեխանիզմ և այն փոխկապակցել գնման գործընթացների հետ: Արդյունքում ակնկալվում է նվազագույնի հասցնել շինարարական ծրագրերի անորակ կատարման ռիսկերը:

67. Արդյունքը, որին պետք է ձգտել այս հարցում՝ մրցակցային պայմաններում գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր անձի համար բիզնես արդյունքի ստեղծման և բարեկեցության պայմանների ապահովում և արդի պահանջարկին համապատասխան որակավորված տնտեսվարող հանրության ձևավորումը, իսկ շինարարական ծրագրերի դեպքում պատշաճ կապալառուների և հսկողական ծառայություններ մատուցողների, նախագծային և շինարարական բարձրորակ արտադրանքի ձեռքբերումն է:

68. Միաժամանակ, արդյունքային ցուցանիշների բարելավման նպատակով՝ նախկինում իրականացված շինարարական ծրագրերի վերլուծության հիման վրա, նպատակահարմար է սահմանել և ձևավորել հասարակական նշանակության շենքերի ու շինությունների՝ մասնավորապես հանրակրթական, առողջապահական և սպորտային հաստատությունների շինարարական ծրագրերում օգտագործվող հիմնական հարդարման նյութերին ներկայացվող պարտադիր նվազագույն տեխնիկական ու երաշխիքային պահանջներ, կազմել միանման բնութագրեր:

69. Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեների նախագծերով նախատեսվող շինարարական ծրագրերի համար ներկայացվող հայտերը գնահատվում են առանձին ծախսերի հաշվարկմամբ, այն է՝ նախագծային աշխատանքներ և շինարարական աշխատանքներ (այդ թվում՝ տեխնիկական և հեղինակային հսկողություններ):

70. Ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լիարժեք գնահատման համար անհրաժեշտ է բյուջետային հայտերում, հատկապես նոր օբյեկտների, նախագծային և շինարարական աշխատանքների ծախսերի (խոշորացված) հանրագումարի արտահայտումը՝ ծախսերի մեկ փաթեթով, որտեղ արտացոլված կլինեն կառուցապատման ծրագրի բոլոր փուլերը, ծրագրի նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը, ինչպես նաև դրանց ֆինանսական գնահատականը խոշորացված արժեքի հաշվարկմամբ, ինչի արդյունքում հավանության կարժանանա և կհաստատվի ամբողջ ծրագիրն՝ ըստ տարիների ֆինանսական անհրաժեշտ հատկացումների պարտավորությամբ: Հակառակ պարագայում՝

1) տարեկան կամ եռամյա կտրվածքով նոր օբյեկտի միայն նախագծային ծախսերը թույլ չեն տալիս կանխատեսելի դարձնել ծրագրի իրագործումը.

2) նախօրոք մշակված և 2-3 տարվա վաղեմություն ունեցող նախագծային փաստաթղթերը, մի շարք դեպքերում, հանդիսանում են շինարարական ծրագրի իրագործման խոչընդոտ՝ չհամապատասխանելով արդեն իսկ արդիականացված քաղաքականության միջոցառումներին.

3) կառուցապատման ծրագրերի իրականացման ժամանակահատվածն անհարկի երկարում է՝ ի սկզբան» նախանշված ժամկետներին ոչ համարժեք ֆինանսական տարեկան հատկացումների պարագայում:

71. Որպես խնդրի կանոնակարգման միջոց է դիտարկվում շինարարական ծրագրերի իրականացման իրավասություն վերապահել բացառապես այն պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք իրենց կողմից ներկայացվող համապատասխան բյուջետային հայտի հետ միաժամանակ կներկայացնեն հավաստում, որ ունեն համապատասխան մասնագիտական ներուժ տվյալ շինարարական ծրագրի իրականացման ընթացքը պատշաճ վերահսկելու, դրա արդյունքն ընդունելու համար: Այս կարգավորումը հնարավորություն կտա բարձրացնել պետական և համայնքային միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի որակի էական բարելավում:

 

Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկ

72. Հայաստանի Հանրապետությունում ներկայումս շինարարության արտադրության կազմակերպման և կառավարման համար հիմք ծառայող նորմատիվատեխնիկական իրավական ակտերը մշակվել են նախկին Խորհրդային Միությունում, որոնցով սահմանվող տեխնիկական պահանջները ժամանակի ընթացքում բավարար չափով չեն արդիականացվել և խոչընդոտ են հանդիսանում ժամանակակից շինարարական մեքենա-մեխանիզմների, ինչպես նաև նորագույն սարքավորումների ներդրման և կիրառման համար:

73. Գործող նորմատիվատեխնիկական իրավական ակտերի հետ մեկտեղ նոր մեքենա-մեխանիզմների և սարքավորումների կիրառման հիմնական խոչընդոտ է հանդիսանում նաև գործող շինարարական աշխատանքների արժեքի գնագոյացման մեթոդաբանությունը: Գործող գնագոյացման մեթոդաբանությամբ շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման համար հիմք են ծառայում նախկին Խորհրդային Միության ժամանակ համապատասխան գերատեսչությունների և պետական ինստիտուտների կողմից մշակված նախահաշվային տարրային նորմերը, որոնց արդիականացումը և վերանայումը վերջին անգամ իրականացվել են 1984 թվականին:

74. Նախկինում մշակված նախահաշվային տարրային նորմերի հիման վրա կազմվել են շինարարական աշխատանքների գնացուցակներ, ինչպես կապիտալ շինարարության համար, այնպես էլ՝ վերանորոգման աշխատանքների։ Հարկ է նշել նաև, որ գնացուցակներում ներառված աշխատանքների գնային հաշվարկն արտացոլվում է ռուբլով։ Հետևաբար, ներկայումս, նախահաշվային տարրային նորմերի կիրառելիությունն ապահովելու նպատակով իրականացվում է վերահաշվարկ՝ կիրառելով ինդեքսավորման մեթոդաբանությունը կամ բազիսաինդեքսային մեթոդը։ Ներկայումս գործող կարգով շինմոնտաժային աշխատանքների նախահաշվի և շուկայում ձևավորվող արժեքի միջև առկա են անհամապատասխանություններ:

75. Շուկայական հարաբերությունների և միջազգային ինտեգրացիոն գործընթացների զարգացման պայմաններում պետական ներդրումային ծախսերի արդյունավետ պլանավորման, շինարարության ոլորտի զարգացման և բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը պահանջում է ծախսերի գնահատման համակարգի սկզբունքային վերանայում:

76. Որպես բարեփոխմանն ուղղված առաջին քայլ կդիտարկվի քաղաքաշինության բնագավառում պետական և համայնքային բյուջեների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների գնագոյացման արդիականացման հայեցակարգի մշակումը՝ գնագոյացման բազիսաինդեքսային մեթոդաբանությունից անցնելով ժամանակակից, Եվրոպական և ԱՊՀ երկրներում կիրառվող ռեսուրսային մեթոդաբանությանը, որն ավելի կպարզեցնի բյուջեների ծախսային ծրագրերի պլանավորման և գնման գործընթացի կազմակերպումը: Խնդրի համատեքստում կարևորվում է Քաղաքաշինության կոմիտեի կողմից նախաձեռնված՝ Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման ծրագրի հայեցակարգի մշակման գործընթացը, որը ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված՝ 367.2-րդ կետի «ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ներկայացում Վարչապետի աշխատակազմ» միջոցառման տրամաբանական շարունակությունն է:

 

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն

77. Քաղաքաշինական փաստաթղթերը, որպես քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց, ունեն առանձնահատուկ նշանակություն։ Նշված փաստաթղթերի որակը և նրանցում արտացոլված լուծումներն էական ազդեցություն ունեն կենսագործունեության բարենպաստ միջավայրի ապահովման համար։ Ուստի, պատշաճ փաստաթղթավորումը և առաջարկվող կարգավորումների ներդրումը էական ազդեցություն են թողնելու շինարարության արտադրանքի որակի վրա:

78. Հաշվի առնելով քաղաքաշինական փաստաթղթերի կարևորությունը, հիմնավոր է համարում այն պնդումը, համաձայն որի, նախքան շինարարական աշխատանքների գործընթացի սկիզբն անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել քաղաքաշինական փաստաթղթերով տրված լուծումների նկատմամբ։ Որպես վերահսկողության ինստիտուցիոնալ համակարգ կարևորում ենք քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման գործունեության կանոնակարգումը։

79. Հետևաբար այս մասով կատարվելիք օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակն է լինելու քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծային լուծումների համալիր ուսումնասիրությունը, համապատասխանության ստուգումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրական և նորմատիվատեխնիկական պահանջներին, ինչպես նաև քաղաքաշինական գործունեությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերին։

80. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական սկզբունքները պետք է լինեն փորձագիտական գնահատման անաչառությունը, փորձագիտական եզրակացության հիմնավորվածությունը և ամբողջականությունը, փորձաքննություն իրականացնող փորձագետի մասնագիտական անկախությունը և պատասխանատվությունը:

81. Վերը նշվածից ելնելով՝ նախատեսվում է փորձաքննության երկու ձև՝ պետական և արտագերատեսչական՝

1) պետական փորձաքննությունը դիտարկվում է որպես քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության բարձրագույն ձև, որն իրականացվում է քաղաքաշինության ոլորտի պետական լիազոր մարմնի կամ նրա կազմում ստեղծված միավորի կողմից.

2) արտագերատեսչական փորձաքննությունը նախատեսվում է իրականացնել իրավաբանական անձանց միջոցով, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալու են քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա։

 

Քաղաքաշինական գործունեության լիցենզավորում

82. Քաղաքաշինության բնագավառում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը որոշակի գործունեություններ կարող են իրականացնել միայն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Ներկայումս, համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի, քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ են համարվում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակումը, շինարարության իրականացումը, շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը և ինժեներական հետազննությունը։ Քանի որ թվարկված գործունեության տեսակներն ուղղակի առնչվում են մարդկանց կյանքի ու առողջության, գույքի, պետության և հասարակության շահերի, բնության և մշակութային ժառանգության պահպանմանը, ապա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելու համար պետք է համապատասխանեն որոշակի չափորոշիչների։

83. Քաղաքաշինության բնագավառում գործող լիցենզավորման կարգերը և «Լիցենզավորման մասին» օրենքը չեն ապահովում լիցենզավորման գործընթացի արդյունքում պահանջարկին համապատասխան և անհրաժեշտ որակավորմամբ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների ձևավորմանը, չեն տարանջատում տարբեր որակավորում և փորձառություն ունեցող անձանց կամ կազմակերպությունների գործունեությունները: Նշվածի արդյունքում հնարավոր չէ ապահովել սպառողների իրավունքների պաշտպանությունը, ապրանքների և ծառայությունների որակի բարձրացումը, ինչպես նաև շուկայական հարաբերությունների կարգավորումը:

84. Օրենսդրական փոփոխությունների միջոցով նախատեսվում է հստակեցնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, միաժամանակ սահմանել բոլոր տեսակի լիցենզիաների համար մասնագիտական որակավորման և հաշվետվողականության պահանջ, քանի որ բոլոր գործունեությունների մասով պահանջվում է որոշակի մասնագիտական հմտություններ։ Բացի այդ, նախատեսվում է նաև լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները բաժանել ըստ քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանների։ Անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել ներկայումս գործող քաղաքաշինական գործունեության օբյեկտների դասակարգման համակարգը։

85. Նախատեսվում է հանել լիցենզավորման ենթակա շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեությունը, քանի որ շինարարության ընթացքում նախագծային լուծումների նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի քաղաքաշինական փաստաթղթեր մշակող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի միջոցով։ Շինարարության որակի նկատմամբ տեխնիկական հսկողությունը և նախագծային լուծումների նկատմամբ հեղինակային հսկողությունը մեթոդաբանական մասով հանդիսանում են միանման գործունեություն։

86. Մասնագետների որակավորման բարձրացման նպատակով անհրաժեշտ է քաղաքաշինության բնագավառում ներդնել շարունակական մասնագիտական զարգացման համակարգը։ Միաժամանակ պետք է օրենսդրական փոփոխությունների միջոցով ամրագրել, որ շարունակական մասնագիտական զարգացման գործառույթով կարող են զբաղվել նաև հասարակական կազմակերպությունները, բարձրագույն կրթության հաստատությունները, որոնք կբավարարեն օրենսդրությամբ սահմանված պահանջները։

 

Գիտահետազոտական և փորձարարական աշխատանքներ

87. Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն) հանրապետությունում միակ գիտահետազոտական կազմակերպությունն է, որի գործունեությունը պետք է նպատակաուղղել շինարարական ոլորտի գիտատեխնիկական առաջընթացի ապահովմանը: Վերջին տարիների ընթացքում անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Կենտրոնը հնարավորություն չի ունեցել արդիականացնել լաբորատոր սարքավորումների փորձարարական բազան և ապահովել բնագավառի արդյունավետ զարգացումը ժամանակակից պահանջներին համապատասխան:

88. Շինարարական գիտության զարգացումն ապահովող նախադրյալների ստեղծման նպատակով նախատեսվում է Կենտրոնի կառուցվածքում հիմնել համապատասխան գիտական և լաբորատոր ստորաբաժանումներ, վերազինել և նյութատեխնիկական բազան համալրել ժամանակակից գիտափորձարարական սարքերով ու սարքավորումներով:

89. Նախատեսվում է Կենտրոնը վերակազմավորել գիտահետազոտական և փորձարարական կենտրոնի, ինչը հնարավորություն կտա համախմբել հանրապետությունում առկա գիտական ներուժը, բարձրացնել գիտահետազոտական և փորձարարական ուսումնասիրությունների մակարդակը, ներդնել գիտական և ինժեներատեխնիկական կադրերի պատրաստման ու վերապատրաստման համակարգ՝ ապահովելու բնագավառի հեռանկարային զարգացման հնարավորությունը և գիտատեխնիկական քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացումը:

90. Նման գիտափորձարարական կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա համակողմանիորեն ուսումնասիրել նորարարական տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, հանրապետությունում արտադրվող, ինչպես նաև ներկրվող շինարարական նյութերի ֆիզիկամեխանիկական և որակական ցուցանիշները, բնապահպանական անվտանգության ռիսկերը, կոնստրուկցիաների բնութագրերն ու առանձնահատկությունները, իրականացնել շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի համակարգված հետազննությունների և անձնագրավորման գործընթացը՝ նպատակ ունենալով ապահովելու դրանց սեյսմակայունության, հուսալի և անվտանգ շահագործման պահանջները:

 

Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ, նախագծման պարտադիր պահանջներ

91. Քաղաքաշինության կոմիտեն Հայաստանի Հանրապետության տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի, կրթական, առողջապահական, վարչական և հասարակական այլ նշանակության շենքերի և շինությունների վերազինումը համապատասխան սարքավորանքով, նկուղային և որմնախարսխային հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների, ապաստարանների և/կամ թաքստոցների (այդ թվում՝ ներկառուցվող) նախագծման պարտադիր պահանջների ապահովումը համարում է առաջնահերթ միջոցառումների համալիր, որն ուղղված է արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը, վտանգների կանխմանը և նվազեցմանը, բնականոն կենսագործունեության ապահովմանը:

92. Կարևորվում են Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությունները արտակարգ իրավիճակներին, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության խնդիրներին առնչվող քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի մշակման (տեղայնացման), վերանայման և արդիականացման գործում, ինչպես նաև արդյունավետ և սերտ փոխգործակցությունը ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ պաշտպանության նախարարությունների հետ:

 

IX. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

 

93. Բազմաբնակարան շենքերի սեփականատերերի, կամ նրանց կողմից ընտրված՝ կառավարման գործառույթներ իրականացնող անձանց կողմից այդ շենքերի պահպանման և շահագործման աշխատանքները պատշաճ կարգով չեն կազմակերպվում, չեն իրականացվում արդիականացման աշխատանքներ, ինչը հանգեցնում է դրանց շահագործման ժամկետների կրճատմանը, հուսալիության և սպառողական հատկանիշների նվազեցմանը:

94. Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և պահպանման գործառույթները լիովին չեն իրականացվել` հիմնականում պայմանավորված օրենսդրական և ինստիտուցիոնալ միջավայրի բացերով, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների սահմանափակությամբ:

95. Երկրի համար առանցքային նշանակություն ունեցող ակտիվի` բազմաբնակարան բնակարանային ֆոնդի պահպանումն ու անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով բարեփոխման կարիք ունի բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը, որի զարգացման հնարավորությունները խոչընդոտող գործոնները մեղմելու և բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման գործառույթների իրականացման կայուն մեխանիզմների արմատավորմանը նպաստելու նպատակով նախատեսվում է գործող օրենսդրության վերանայման միջոցով կանոնակարգել հետևյալ հարցերը՝

1) բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեության տեսակ և սահմանել կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջներ՝ ապահովելով այդ մասով կրթական, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը.

2) նպաստել բազմաբնակարան շենքի կառավարման գործընթացում սեփականատերերի ձևավորված վարքագծի բարելավմանը՝ նրանց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացվածության բարձրացման միջոցով.

3) անդրադառնալ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հարցերին.

4) հստակեցնել մասնակից բոլոր կողմերի (այդ թվում՝ պետության և համայնքի) Գդերերի բաշխումգ, իրավունքների, պարտավորությունների և պատասխանատվության միջոցները.

5) վերանայել/թեթևացնել որոշումների ընդունման համար սեփականատերերի անհրաժեշտ ձայների հարաբերակցությունը.

6) անցում կատարել վճարների հավաքագրման անկանխիկ եղանակին և յուրաքանչյուր շենքի համար գումարների առանձին հավաքագրմանը.

7) ներդնել բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վերակառուցմանը, վերանորոգմանը, արդիականացմանն (այդ թվում՝ էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն) ուղղված աջակցության համակարգված մեխանիզմներ.

8) ներդնել բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման և շահագործմանն ուղղվող ֆինանսական հոսքերի գործուն համակարգ: Ընդ որում, նախատեսվող բարեփոխումներով վերաամրագրվելու է, որ գոյություն ունեցող բնակֆոնդի կառավարումըԴ պահպանումը և շահագործումը բնակարանների սեփականատերերի պարտականությունն է, իսկ պետությունն աջակցում է այդ գործառույթների իրականացմանը:

96. Իրավական հիմքեր են ստեղծվելու անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի բնակիչների վերաբնակեցմանը, ինչպես նաև գոյություն ունեցող բնակֆոնդի ուժեղացման-վերակառուցմանն ուղղված ծրագրերի իրականացման համար`

1) նախատեսելով քաղաքաշինական նոր համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակում այն համայնքների, թաղամասերի համար, որտեղ առկա է անբավարար և/կամ վթարային տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի կուտակում (նման օրինակներ կարելի է դիտարկել Երևան քաղաքի Կոնդ թաղամասը, Աջափնյակ վարչական շրջանը, Սարի թաղը, Նորագյուղ թաղամասը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքը, աղետի գոտու բնակավայրերը կամ բնակավայրերի առանձին թաղամասեր և այլն).

2) սահմանելով խնդրի լուծմանն ուղղված պետական քաղաքականության ուղղությունները և սկզբունքները.

3) խնդրի լուծմանն ուղղված ծրագրերի շրջանակներում դիտարկել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց բազմաբնակարան շենքերը՝ որպես խնդրի լուծման պետական կամ համայնքային մասնակցություն:

97. Հաշվի առնելով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների թվի մեծությունը, ինչպես նաև մինչև 2050 թվականը բնակչության թիվը մինչև 5.0 մլն հասցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը՝ հանրապետության բնակֆոնդի ընդլայնման անհրաժեշտություն է առաջանում: Այդ կապակցությամբ, սեփական միջոցների հաշվին շուկայից բնակարան ձեռք բերելու հնարավորություն չունեցող ընտանիքների համար պատշաճ բնակարանային պայմանների հասանելիությունն ապահովելու և բազմազավակությունը խրախուսելու նպատակով առաջիկա տարիների գործունեությունը պետք է ուղղված լինի մարզերում բնակարանների առաջնային շուկայի ստեղծմանը, սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանը, ինչպես նաև բնակարանաշինության ֆինանսավորման և բնակարանային ոլորտներում պետական միասնական քաղաքականության ամրագրումը:

98. Աղետի գոտու բնակավայրերում դեռևս առկա հիմնախնդիրների կանոնակարգման նպատակով առաջնահերթ կարգով նախատեսվում է՝

1) ավարտին հասցնել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը.

2) կանոնակարգել երկրաշարժից հետո տեղադրված/կառուցված ոչ հիմնական շինություններից տարածքներն ազատելու, դրանցում բնակվող ընտանիքների վերաբնակեցման, շինությունների քանդման հետ կապված հարցերը, ինչը հնարավորություն կտա աղետի գոտու բնակավայրերն ազատել քաղաքաշինական տեսանկյունից ոչ անվտանգ և քաղաքաշինական նորմատիվ պահանջներին չհամապատասխանող օբյեկտներից, անհարիր շինություններից՝ վերականգնելով տվյալ տարածքների քաղաքաշինական միջավայրը:

 

X. ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

99. Տարածական զարգացման կարևոր բաղադրիչներից է համայնքի պատմականորեն ձևավորված ավանդույթների և պատմաճարտարապետական միջավայրի պահպանումն ու վերականգնումը` որպես բնակավայրերի ինքնատիպության, գրավչության, ինչպես նաև մարդկանց բարեկեցության բարձրացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստող ներքին զարգացման խթան:

100. Երկրի ճարտարապետական և մշակութային ժառանգությանն առնչվող կառուցապատման ու նոր շինարարության իրականացման ընթացքում քաղաքաշինական ժառանգության՝ պատմական արժեք ներկայացնող միջավայրերի ինքնության պահպանության նպատակով անհրաժեշտ իրավական, այդ թվում՝ պատմաճարտարապետական հուշարձանների սեփականատերերի հետ անշարժ գույքի նկատմամբ օրենքով սահմանված պահպանողական պայմանագրի կնքման գործընթացում քաղաքաշինության ինքնության պահպանման բաղադրիչի ներդրում՝ սեփականատիրոջ հետ համապատասխան արտոնությունների առաջարկությամբ (գույքահարկից ազատում, հուշարձանի առավել արժեքավոր դրվագների վերականգնման ու ամրակայման կամ քաղաքաշինական բաղադրիչների արդիականացման խնդիրները պետական հովանու տակ վերցնելու պարտավորություն և այլն՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններով) և մեթոդախորհրդատվական գործիքակազմ ստեղծելու նպատակով, համայնքներն ապահովել քաղաքաշինական կանոնադրություններով:

101. Ազգային, մարզային և տեղական մակարդակով տարածական պլանավորման փաստաթղթերի համակարգն ընդգրկում է ճարտարապետական ժառանգության պահպանության հարցերը, այդ թվում` Հայաստանի տարաբնակեցման գլխավոր հատակագծի, մարզերի տարածական պլանավորման փաստաթղթերի, համայնքների գլխավոր հատակագծերի և մանրամասն գոտևորման նախագծերի շրջանակում: Անհրաժեշտ է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման շրջանակում արդիականացնել պատմահենակետային հիմնավորման նախագծերը (Երևան, Գորիս, Էջմիածին, Գյումրի, Աշտարակ)՝ դրանց տալով օրենքի ուժ և կիրարկելի դարձնելու համայնքների կողմից։

102. Մշակութային կյանքի աշխուժացմանն ու ապակենտրոնացմանը միտված համայնքներում մշակույթի տների և թանգարանների արդիականացում, համալրում, վերաօգտագործման նախագծերի մշակում։

103. Լանդշաֆտների եվրոպական կոնվենցիային անդամակցությամբ սահմանված Ազգային լանդշաֆտների կառավարման քաղաքականության իրականացման ուղեցույցների մշակում, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի շրջանակում դեգրադացված լանդշաֆտների վերականգնմանն ուղղված քաղաքաշինական համալիր համակարգված առաջարկների մշակում:

104. Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանինստիտուտի վերազինում արդիական սարքավորումներով և տեխնիկայով, գիտաժողովների, քննարկումների, վարպետաց դասերի, մրցույթների կազմակերպում, ոլորտին առնչվող տպագիր նյութերի հրատարակում:

 

XI. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

105. Քաղաքաշինության բնագավառում միջազգային համագործակցությունը միտված է արտասահմանյան երկրների, բնագավառի համապատասխան միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ երկխոսության և բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը:

106. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը իրականացվող բազմաշերտ միջազգային համագործակցության արդյունքում առկա են հաջողված ձեռքբերումներ: Այդ ուղղությամբ իրականացվելիք գործողություններն այսուհետ ևս նպատակաուղղված են լինելու միջազգային հարթակներում Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը ճանաչելիության բարձրացմանը՝ ի նպաստ բնագավառի միջազգային սկզբունքներին ներդաշնակ զարգացմանը և ներդրումային ծրագրերի ներգրավմանը:

107. Միջազգային համագործակցության ընդլայնման առաջնային ուղղություններն են՝

1) ԵՄ երկրների, միջազգային և տարածաշրջանային կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացումը.

2) Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ակտիվացումը.

3) ԱՊՀ մասնակից պետությունների հետ հարաբերությունների խորացումը:

 

XII. ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

108. Հիմք ընդունելով Հայաստանում զբոսաշրջության բաղադրիչի կարևորությունը երկրի տնտեսական զարգացման գործընթացում և մանրամասնելով տարածական պլանավորման շրջանակներում ոլորտին առնչվող փոխհամաձայնեցված և ընդունված որոշումները, իրականացված ծրագրերն ու նախագծերը՝ մշակել երկրի ողջ տարածքն ընդգրկող քաղաքաշինական, ճարտարապետաշինարարական, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների, պատմամշակութային ժառանգության, բնապահպանական խնդիրները ներառող զբոսաշրջային ռազմավարական միասնական փաստաթուղթ՝ կանոնակարգելու և համակարգելու առավել արդյունավետ ու լիարժեք գործառնությունը։

109. Զբոսաշրջային համակարգը՝ որպես երկրի առավել կայուն զարգացող տնտեսական բաղադրիչ գործառնելու նպատակով որպես առաջնահերթություն իրականացնել հանրապետության զբոսաշրջային ռեսուրսների և ներուժի հնարավորինս սպառիչ գույքագրում, գնահատում և օգտագործման ուղղությունների նախանշում:

110. Զբոսաշրջային գոտիների համալիր գնահատում և տեղաբաշխման ուրվագծերի մշակում՝ տարածքի վրա ազդող բազմաթիվ բնական (բնական լանդշաֆտ, բնակլիմայական պայմաններ, ռելիեֆ, հողային, ջրային, հանքային ռեսուրսներ, կենսաբազմազանություն և այլն) և մարդածին (գործառնական տարածքներ, պատմական միջավայրեր, պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածք, զբոսաշրջային օբյեկտներ և այլն) գործոնների հաշվառմամբ։

111. Զբոսաշրջային միասնական համակարգի ձևավորման շրջանակում մշակել պատմաճարտարապետական ժառանգության պահպանման և խնայողական օգտագործման հարաչափեր։

 

XIII. ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

 

112. Քաղաքային և գյուղական բնակավայրերում քաղաքաշինական գործունեության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը միտված աշխատակարգի ներդրում, միասնական օրինակելի կանոնադրության ընդունում։

113. Մարզպետարանների քաղաքաշինական ստորաբաժանումներում ծառայությունների կանոնակարգմանը միտված՝ ճարտարապետական կրթությամբ մասնագետների ապահովում։

114. Համայնքներում մասնագիտական գործունեության բարելավման և քաղաքաշինական արժեքավոր միջավայրերի ձևավորման նպատակով լիցենզավորված/արտոնագրված մասնագետների պարտադիր կամ պայմանագրային հիմունքներով ներգրավում։

115. Մասնագիտական որակավորման բարձրացմանը միտված պարբերական բնույթ կրող վերապատրաստման և կրթական ծրագրերի իրականացում։

 

XIV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

116. Սույն ռազմավարական ծրագիրը նախանշում է քաղաքաշինության բնագավառում առաջիկա տարիներին (հիմնականում՝ 2021-2024 թվականներին) առաջնահերթ իրականացվելիք աշխատանքները, որոնք այս փուլում առավելապես ունեն իրավական և կարգավորիչ բնույթ:

117. Նախատեսվում է մշակել սույն ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկ, որում հստակ կներկայացվեն այս փաստաթղթով սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ քայլերը՝ ժամկետներով, ֆինանսական գնահատականներով, ֆինանսավորման աղբյուրներով, համակատարողներով:

118. Ակնհայտ է, որ սույն ռազմավարական ծրագրի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կլինի բարեփոխել քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի համակարգը՝ կառուցվածքի և արդյունավետության բարձրացման առումով:

119. Քաղաքաշինության բնագավառի արագ և տեսանելի բարեփոխումներին հնարավոր կլինի հասնել բնագավառին առնչվող բոլոր պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության արդյունքում՝ քաղաքաշինության բնագավառի զարգացումն ապահովող ֆինանսական միջոցների առկայության պարագայում:

120. Բնագավառի ֆինանսավորման աղբյուրներն ընդլայնելու ուղղությամբ, մասնավորապես՝ ֆինանսական բեռը միայն պետական բյուջեի վրա չծանրացնելու նպատակով ֆինանսավորման այլ աղբյուրներ և տարբեր ներդրումային ծրագրեր ներգրավելու համար ակտիվացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

09.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 8-ի N 531-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Նպատակ 1. Կառուցապատման թույլտվությունների համակարգերի կանոնակարգում և պարզեցում

Խնդիր. Վարչարարության, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման կարգերի վերանայում

Հ/Հ

Միջոցառում

Ակնկալվող անմիջական արդյունք

Պատասխանատու

մարմին(ներ)

Համակատարող

մարմին(ներ)

Վերջնաժամկետ

Ֆինանսավորում

1.

1.1. Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործառույթների զգալի մասը իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ e-permits միասնական համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային մեկ հարթակ, որտեղ կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման ռացիոնալ, արագ և թափանցիկ, միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու և թվային միջավայրում բացվող բազմաթիվ այլ հնարավորություններ

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2021թթ.

(կիսամյակային հաշվետվություններ)

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կճշտվի միջոցառման մշակման ժամանակ՝ համապատասխան հաշվարկհիմնավորումների հիման վրա:

 

Միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցներ

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Նպատակ 2. Քաղաքաշինական կայուն զարգացում. ներդաշնակ կենuամիջավայրի ձևավորում և նպաuտում բնակչության տարածքային համաչափ բաշխվածությանը. ներկա և գալիք uերունդների կենuագործունեության բարենպաuտ միջավայրի ստեղծում. ազգային արժեքների և ավանդույթների, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաuտավոր պայմանների uտեղծում. անկառավարելի ուրբանիզացման հնարավոր սպառնալիքների չեզոքացում.

Խնդիր. Տարածական պլանավորման բազմակենտրոն զարգացման սկզբունքների ներդրում

2.

2.1.1. ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքի մշակում

2.1.2. ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակում

Երկրի կայուն տարածական զարգացման ռազմավարության մշակում և իրագործում` սոցիալ-տնտեսական գործոնների, ինժեներաերկրաբանական, ինժեներատրանսպորտային, բնական պայմանների ու պաշարների, էկոլոգիական իրավիճակի, մշակութային ժառանգության, աշխարհագրական ու տարածաշրջանային այլ առանձնահատկությունների հաշվառմամբ: Օրենքով սահմանված պարտադիր մշակման ենթակա փաստաթղթի հաստատում, որպես ազգային մակարդակով պետական քաղաքաշինական քաղաքականության իրականացման հիմք:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2024 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

2025-2027թթ.

(կիսամյակային հաշվետվություններ)

2024 թվական՝ ֆինանսավորում չի պահանջվում

 

2025-2027 թվականների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կճշտվի միջոցառման մշակման ժամանակ՝ համապատասխան հաշվարկհիմնավորումների հիման վրա:

 

Միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցներ

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

3.

2.2. ՀՀ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման նախագծերի մշակում

Տարածքային մակարդակում պետական քաղաքաշինական քաղաքականության իրագործման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծում.

քաղաքաշինական զարգացման գերակայությունների ամրագրում` առանձին տարածքային միավորների շահերի հաշվառումով և տնտեսության ճյուղային ծրագրերի ինտեգրումով.

համայնքների ընդհանրական շահերին առնչվող

ինժեներատրանսպորտային, կոմունալ ենթակառուցվածքների և այլ խնդիրների  կարգավորման համալիր, փոխկապակցված լուծումների ամրագրում.

բնակավայրերի ցանցի, տարածաշրջանային զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, բազմակենտրոն տարածական զարգացման նախադրյալների ստեղծում.

Հայաստանի մարզերի տարածքային զարգացման ծրագրերի իրագործման արդյունավետության և ամբողջականության ապահովում.

Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական գործունեության կարգավորում ու հստակեցում. տարածքների բազմագործոն գնահատման արդյունքում կառուցապատման հուսալիության ապահովում.

մարդկանց համար առողջ, անվտանգ և հարմար կենսամիջավայրերի ստեղծում. պլանավորման փաստաթղթերի դրույթներին համապատասխան կառուցապատման ընթացակարգերին առնչվող թույլտվական գործառույթների (հողամասերի տրամադրում, շինթույլտվություն և այլն) իրականացման թափանցիկության ապահովում, սուբյեկտիվ որոշումների բացառում, բյուրոկրատական կամայականությունների և կոռուպցիոն ռիսկերի նվազեցում.

գործարար միջավայրի բարելավում և

ներդրումների ներգրավման խթանում.

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համապատասխան մարզպետարաններ

 

Տեղական ինքնակառավարման մարմիններ

(համաձայնությամբ)

2023թթ.

(կիսամյակային հաշվետվություններ)

ՀՀ պետական բյուջե Համաձայն ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված չափաքանակների:

4.

2.3. «Սևան» ազգային պարկի» Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության մշակում

Սևանա լճի ափամերձ տարածքների, որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի քաղաքաշինական գործունեության կանոնակարգմանը նպատակաուղղված միջոցառումների սահմանում.

տարածքների քաղաքաշինական-տնտեսական կազմակերպման, բնական ու մշակութային լանդշաֆտների պահպանության, ռեկրեացիոն պոտենցիալի կայուն օգտագործման խնդիրների փոխկապակցված լուծում` օրենսդրությամբ սահմանված լճի բարձրացման հետևանքով Սևանա լճի էկոտոնի սահմանների

փոփոխությունների հաշվառմամբ.

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

«Սևան» ազգային պարկ

2021 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ

Անհրաժեշտ 43 000.0 հազ. դրամը հատկացվել է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

5.

2.4. Երևան քաղաքի մուտքերին հարող միջպետական և հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհներին կից հատուկ կարգավորման գոտիների տարածքների կառուցապատման միասնական սխեմաների մշակում

ՀՀ պետական ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության ապահովում.

դրանց հարող տարածքների` որպես հատուկ կարգավորման քաղաքաշինական օբյեկտների կառուցապատման կանոնակարգում.

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2025թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կճշտվի միջոցառման մշակման ժամանակ՝ համապատասխան հաշվարկհիմնավորումների հիման վրա:

 

Միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցներ

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

6.

2.6. Քաղաքաշինական և տարածական պլանավորման ոլորտում կարողությունների զարգացման համար տեղական համայնքներին տեխնիկական խորհրդատվության և օժանդակության տրամադրում

Տարածական պլանավորման փաստաթղթերի իրականացման արդյունավետության բարձրացում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2023թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

2.5. Առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի շենքային պայմանների գույքագրում, ինչպես նաև վերանորոգման, վերակառուցման, օտարման նպատակահարմարության, նոր շենքերի կառուցման կարիքի գնահատում, հանրապետության համար կազմել բժշկական, սոցիալական և կրթական հաստատությունների տեղակայման

նախընտրելի քարտեզ

Նմանատիպ քարտեզի առկայությունը կօգնի՝ համադրելով առկա շենքային ռեսուրսները, գնահատել շինարարության պահանջարկը՝ ըստ ոլորտների, ինչպես նաև պլանավորել այդ աշխատանքները:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

ՀՀ

առողջապահության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2026թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

Նպատակ 3. Պատմաճարտարապետական և բնական ժառանգության պահպանություն, վերականգնում, խնայողական օգտագործում

Խնդիր. Ոլորտը կարգավորող մեթոդաբանության, ուղեցույցի և ռազմավարական փաստաթղթի մշակման անհրաժեշտություն

8.

3.1. Հայաստանի բնակավայրերի պատմական կառուցապատման, ճարտարապետական և բնական ժառանգության քաղաքաշինական ռեաբիլիտացիայի ծրագրերին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

 

3.1.1 Հայաստանի բնակավայրերի պատմական կառուցապատման, ճարտարապետական և բնական ժառանգության քաղաքաշինական ռեաբիլիտացիայի ծրագրերի նախագծի առաջադրանքի մշակում

 

3.1.2 Հայաստանի բնակավայրերի պատմական կառուցապատման, ճարտարապետական և բնական ժառանգության քաղաքաշինական ռեաբիլիտացիայի ծրագրերի նախագծի ձեռքբերում

Ճարտարապետական ժառանգության ու քաղաքների պատմամշակութային միջավայրերի պահպանություն և վերազարգացում.

ազգային արժեքների և ավանդույթների, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանում, դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաuտավոր պայմանների uտեղծում.

որպես օրինակելի մոդելներ` Գյումրի, Գորիս և Աշտարակ քաղաքների ինքնատիպության, գրավչության բարձրացմանն ուղղված ծրագրային միջոցառումների մշակում. պատմական քաղաքների կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը (պատմական շենքերի սեփականատերերի հետ պահպանման պայմանագրերի կնքման գործընթացում քաղաքաշինության ինքնության պահպանման բաղադրիչի ներդրում՝ արտոնությունների և պատասխանատվությունների սահմանմամբ), մարդկանց բարեկեցության և զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը նպատակաուղղված ծրագրերի մշակում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2025-2026թթ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026-2027թթ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

 

 

 

 

 

 

2027-2028թթ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

 

 

 

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կճշտվի միջոցառման մշակման ժամանակ՝ համապատասխան հաշվարկհիմնավորումների հիման վրա:

 

Միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցներ

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

9.

3.2.1. ՀՀ զբոսաշրջային համակարգի տարածքային կազմակերպման գլխավոր նախագիծը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

3.2.2. ՀՀ զբոսաշրջային համակարգի տարածքային կազմակերպման գլխավոր նախագծի առաջադրանքի մշակում

3.2.3. ՀՀ զբոսաշրջային համակարգի տարածքային կազմակերպման գլխավոր նախագծի ձեռք բերում

Ոլորտին առնչվող որոշումների հետ համաձայնեցված ՀՀ զբոսաշրջային համակարգի ձևավորման համար ենթակառուցվածքի տարածքային կազմակերպման նախագծին անհրաժեշտ դրույթների ամրագրում։

Հայաստանի զբոսաշրջային ռեսուրսների և ներուժի համալիր գնահատման և գույքագրման հենքի վրա խնայողական օգտագործմանը միտված միասնական փոխկապակցված զբոսաշրջային գոտիների տեղաբաշխման, զբոսաշրջային համակարգի կազմակերպման ուրվագծերի մշակում։

Տարածական պլանավորման փաստաթղթերում զբոսաշրջային ենթակառուցվածքի կազմակեպմանն ու զարգացմանը միտված հայեցակարգային դրույթների ամրագրում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, տարածական կազմակերպման առաջադրում։

Բնության հատուկ պահպանվող տարածքներում խնայողական զբոսաշրջության հարաչափերի առաջադրում։

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2024 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

 

2025

(կիսամյակային հաշվետվություններ)

 

 

2026-2027թթ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կճշտվի միջոցառման մշակման ժամանակ՝ համապատասխան հաշվարկհիմնավորումների հիման վրա:

 

Միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցներ

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

10.

3.3. Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործումը Հայաստանում

Միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիան 2004թ. մարտի 9-ին) կատարման շրջանակներում` լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման գործընթացների հետևողական

իրագործում.

հասարակական կարծիքի, տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի միջև համաչափ և ներդաշնակ փոխազդեցությունների վրա հիմնված կայուն զարգացման ապահովում, եվրոպական կառույցներին ինտեգրում`

անդամ երկրների կողմից որդեգրված սկզբունքներին և չափանիշներին համապատասխան ռազմավարության

ձևավորում:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ շրջական միջավայրի նախարարություն

2025թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում

Նպատակ 4. Քաղաքաշինական ոլորտի գործընթացների կանոնակարգում, դյուրինացում ու գործառնության արդյունավետության բարձրացում,

Խնդիր. Տեղեկատվական միասնական հասանելի հարթակի ստեղծում

11.

4.1. Պետական քաղաքաշինական տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի իրագործում

Տեխնիկական և ծրագրային ապահովում, նախատեսվող համակարգի վարման մեթոդաբանության մշակում և կադրային նախապատրաստում

հանրապետության ողջ տարածքում պետական քաղաքաշինական տեղեկատվական համակարգի ստեղծում` քաղաքաշինական գործունեության օբյեկտների, տարածական պլանավորման, քաղաքաշինական նորմերի, սահմանափակումների, ինչպես նաև ինժեներաերկրաբանական, սեյսմիկ իրադրության, քաղաքաշինական գործունեության վրա ազդող այլ գործոնների վերաբերյալ համալիր և ստույգ տեղեկությունների ներառմամբ.

իրավական, նորմատիվատեխնիկական, ծրագրատեխնոլոգիական և մեթոդական միասնական հիմքի ապահովում և գործնական ներդրում.

բազային և քաղաքաշինական երկրատեղեկատվական համակարգերի միասնականության և տվյալների փոխանակման համակարգի ստեղծում.

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ կադաստրի կոմիտե

2025-2026թթ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կճշտվի միջոցառման մշակման ժամանակ՝ համապատասխան հաշվարկհիմնավորումների հիման վրա:

 

Միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցներ

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

 

4.2. Նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության գործառույթների քաղաքաշինական օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների վերանայման վերաբերյալ համապատասխան իրավական ակտերի

ներկայացում

Նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության գործառույթների իրականացման որակի բարձրացման համար իրավական նախադրյալների ստեղծում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

2021թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

Նպատակ 5. Տարածքային ռեսուրսների խնայողական օգտագործում, առողջ կենսամիջավայրի ձևավորում

Խնդիր. ՀՀ բնակավայրերի տարածքներում առկա նախկին արդյունաբերական տարածքների լիարժեք, արդյունավետ օգտագործման անհրաժեշտություն

12.

5.1. ՀՀ բնակավայրերում արդյունաբերական տարածքների գույքագրում, հարմարեցված օգտագործման հայեցակարգի մշակում

Ներդրումային ծրագրերի իրականացման համար ներքին պահուստների ի հայտ բերում բնակավայրերի հատակագծային կառուցվածքում լքված տարածքների վերաօգտագործում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2025թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

Նպատակ 6. Քաղաքաշինական օրենսդրական դաշտի արդիականացում

Խնդիր. Միջազգային օրենսդրությանը համապատասխան իրավական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի բազայի ստեղծում

13.

6.1. Ոլորտի օրենսդրական բազայի կատարելագործում՝ օրենսդրական և

ենթաօրենսդրական

ակտերի ընդունման միջոցով

Քաղաքաշինության բնագավառում կառավարման գործառույթների արդյունավետության բարձրացում, միջազգայնորեն ընդունված սկզբունքներին

ներդաշնակեցված իրավական դաշտի կազմավորում.

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

2022թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

14.

6.2. Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ իրավական փաստաթղթերի համակարգի բարեփոխում՝

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լիազորող նորմի սահմանում և դրա հիման վրա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

հրամանների ընդունում

Մարդկանց կյանքի, անվտանգության, քաղաքաշինական համակարգերի հուսալիության և կայունության ապահովմանը, բնակչության սակավաշարժուն խմբերի համար անարգել միջավայրի ձևավորմանը նպատակաուղղված՝ քաղաքաշինության բնագավառը կարգավորող, միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ նորմատիվ իրավական փաստաթղթերի դաշտի՝ մրցութային կարգով ձեռնարկների, ստանդարտների մշակման աշխատանքների ձեռքբերում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ աշխատանքի, սոցիալական հարցերի նախարարություն

2021թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

Նպատակ 7. Ծախսային ծրագրերի արդյունավետության գնահատում

Խնդիր. Ներդրումների առավել նպատակային ուղղորդում

15.

7.1. Ռազմավարական ծրագրերի նպատակայնության արդյունավետության գնահատմանն ուղղված չափորոշիչների համակարգի մշակում՝ ծրագրերի իրականացման բոլոր փուլերում

Համապատասխանությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի առաջնահերթություններին.

 Ազդեցությունը սոցիալական խնդիրների լուծմանը, աշխատատեղերի ստեղծմանը

 Նպաստելը շրջակա միջավայրի պահպանության և պատմաճարտարապետական ժառանգության պահպանության խնդիրների լուծմանը

 Իրականացվող ծրագրերի նկատմամբ

վերահսկողության և մշտադիտարկման իրականացումը

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

2023թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

Նպատակ 8. Մշակութային կյանքի ապակենտրոնացում, միջազգային կապերի ընդլայնում, ճանաչելիության բարձրացում

Խնդիր. Առկա վիճակի գնահատում, միասնական ծրագրի առաջադրում

16.

8.1. Համայնքներում մշակույթի տների և թանգարանների

հաշվառում,

տեխնիկական վիճակի և արժեքավորության գնահատում արդիականացում

Մշակութային կյանքի աշխուժացում, ապակենտրոնացում, առկա արժեքավոր ակտիվների պահպանում, արդիականացման

նախագծերի մշակման, թանգարանների

հաշվառման, տեխնիկական վիճակի ուսումնասիրության աշխատանքների (եզրակացությունների) ձեռքբերում՝ մրցութային գործընթացների կազմակերպման միջոցով

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարություն

2023թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կճշտվի

միջոցառման մշակման

ժամանակ՝ համապատասխան հաշվարկհիմնավորումների հիման վրա:

 

Միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցներ

 

Օրենքով չարգելված այլ

աղբյուրներ

17.

8.2. Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանինստիտուտի արդիականացում

Ֆոնդային նյութերի վերականգնման լաբորատորիայի ստեղծում Ֆոնդային նյութերի արխիվացում, էլեկտրոնային արխիվի ստեղծում 0n-line թանգարանի ստեղծում

Ցուցահանդեսների, գիտաժողովների կազմակերպման ավանդույթների վերականգնում

Մարզերի համար պարբերական միջոցառումների ցանկի մշակում և անցկացում Հասարակության համար հասանելիության բարձրացում

Թանգարանի գործառույթների հանրահռչակում մասնակցելիության ընդլայնում Երիտասարդության շրջանում մրցույթների անցկացման ավանդույթի վերածնում Մայրաքաղաք-մարզեր կապերի ամրապնդում, ընդլայնում Մանկական/Երիտասարդական

ստեղծագործական ներուժի բացահայտում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2023թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կճշտվի միջոցառման մշակման ժամանակ՝ համապատասխան հաշվարկհիմնավորումների հիման վրա:

 

Միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցներ

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Նպատակ 9. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հստակեցում.

Խնդիր. Վարչարարության, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման միասնական կարգի ստեղծում

18.

9.1. ՀՀ օրենսդրությամբ քաղաքաշինության բնագավառում

լիցենզավորման ենթակա

գործունեության տեսակների սահմանում, լիցենզիաների տրամադրման ընթացակարգի կազմում և ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Էլեկտրոնային հայտերի միջոցով լիցենզիաների տրամադրման ռացիոնալ, արագ և թափանցիկ գործառույթների իրականացման

էլեկտրոնային հայտերի միջոցով լիցենզիաների

տրամադրման ռացիոնալ, արագ և թափանցիկ գործառույթների իրականացմանն ուղղված իրավական ակտերի մշակում:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարություն

2021թ.

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

19.

9.2. Քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների դասակարգում ըստ ռիսկայնության աստիճանի: Քաղաքաշինական թույլատվական ընթացակարգերի համապատասխանեցում սահմանված քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների

դասակարգմանը:

Լիցենզավորման գործընթացի արդյունքում պահանջարկին համապատասխան ոլորտում տնտեսվարող սուբյեկտների ձևավորում, ինչպես նաև շուկայական հարաբերությունների կարգավորում:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ կադաստրի կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2021թ.

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

20.

9.3. Քաղաքաշինության բնագավառում միասնական ռեեստրի ստեղծման, կառուցվածքի, վարման և մոնիթորինգի իրականացման հարթակի ստեղծում:

Քաղաքաշինության բնագավառում միասնական ռեեստրի ստեղծման և վարման արդյունքում քաղաքաշինական գործունեության լիցենզավորում՝ էլեկտրոնային եղանակով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային մեկ հարթակ: Լիցենզավորված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվական տվյալների ամփոփում, գործունեության մշտադիտարկում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2022թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կճշտվի միջոցառման մշակման ժամանակ՝ համապատասխան հաշվարկհիմնավորումների հիման վրա:

 

Միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցներ

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Նպատակ 10. Մասնագետների որակավորման բարձրացման նպատակով քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդնում, շարունակական մասնագիտական զարգացման գործառույթի ապահովում հասարակական կազմակերպությունների, բարձրագույն կրթության հաստատությունների միջոցով, որոնք կբավարարեն օրենսդրությամբ սահմանված պահանջները.

Խնդիր. Լիցենզավորված կազմակերպությունների ռեյտինգավորման ցանկի ստեղծում

21.

10.1. Լիցենզավորման գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ձևավորման մեթոդակարգի մշակում:

Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների հաշվետվողականությամբ պայմանավորված, վերջիններիս նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կիրառում, ապահովելով սպառողների իրավունքների պաշտպանությունը, մարդկանց համար առողջ, անվտանգ և հարմար կենսամիջավայրերի ստեղծում.

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համապատասխան մարզպետարաններ Տեղական ինքնակառավարման մարմիններ

(համաձայնությամբ)

2023թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

22.

10.2. Մասնագիտական

որակավորման հանրային

իրազեկմանը միտված

քաղաքաշինության

բնագավառում

լիցենզավորված

կազմակերպությունների

ռեյտինգավորման ցանկի

ստեղծում:

Կազմակերպությունների ռեյտինգավորման

ցանկի ստեղծմամբ, ապրանքների և ծառայությունների որակի բարձրացում, ինչպես նաև

շուկայական հարաբերությունների կարգավորում, թափանցիկության ապահովում,

մասնագիտական գործունեությանն ուղղված

պետական քաղաքաշինական քաղաքականության իրագործման համար անհրաժեշտ

հիմքերի ստեղծում, տարածքներում մասնագիտական ռեսուրսի գնահատման արդյունքում

կառուցապատման հուսալիության ապահովում,

թափանցիկության ապահովում, սուբյեկտիվ

որոշումների բացառում, բյուրոկրատական

կամայականությունների և կոռուպցիոն ռիսկերի

նվազեցում.

գործարար միջավայրի բարելավում և

ներդրումների ներգրավման խթանում.

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարություն

2023թ.,

(կիսամյակային

հաշվետվություն-

ներ)

Ֆինանսավորում չի

պահանջվում:

Նպատակ 11. ԱՊՀ անդամ-պետությունների համապատասխան ոլորտներում փոխհամաձայնեցված մեթոդների, նոր հայեցակարգերի և ձեռքբերումների շուրջ քննարկումների կազմակերպում ու փորձի փոխանակում:

Խնդիր. Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտներում առկա խնդիրների լուծման նոր ուղիների ու քայլերի մշակում, պետությունների միջև բարեկամական կապերի ամրապնդում, ինչպես նաև 1994 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված շինարարության ոլորտում համագործակցության Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարում։

23.

11.1 ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի հերթական 42-րդ նստաշրջանի կազմակերպում:

Շինարարության ոլորտում ԱՊՀ անդամպետությունների համագործակցության ընդլայնում:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

2022 թվականի առաջին կիսամյակ

ՀՀ պետական բյուջե

 

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կճշտվի միջոցառման մշակման ժամանակ՝ համապատասխան հաշվարկհիմնավորումների հիման վրա:

24.

11.2 ԱՊՀ Գործադիր Կոմիտեի կողմից 2021 թվականը ճարտարապետության և քաղաքաշինության տարի հայտարարելու շրջանակներում միջոցառումների կազմակերպում

Տարաբնակեցման բազմակենտրոն համակարգի ձևավորման և աճի նոր բևեռների զարգացման միտումների ԱՊՀ երկրների քաղաքաշինական հայեցակարգերի ուսումնասիրություն, առաջարկների փաթեթի մշակում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

2021 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

 

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կճշտվի միջոցառման մշակման ժամանակ՝ համապատասխան հաշվարկհիմնավորումների հիման վրա:

25.

11.3 ԱՊՀ Գործադիր Կոմիտեի կողմից 2021 թվականը ճարտարապետության և

քաղաքաշինության տարի

հայտարարելու շրջանակներում միջոցառումների կազմակերպում

Համարժեք հետխորհրդային բնակավայրերում խոշոր արդյունաբերական հանգույցների վերափոխման կոնկրետ օրինակների քննարկում, խնդիրների, խոչընդոտների

առանձնացում, լուծման ուղիների վերլուծություն:

Ադապտացման մեխանիզմների ուսումնասիրում, օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտի բարեփոխումներ, ՊՄՀ կիրառում, միասնական լուծումների ակնկալիքով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի վերանայման անհրաժեշտություն, ՀՀ տարածքների հաշվառում, խոշոր ներդրումային ծրագրերի

տեղակապում նշված տարածքներին:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

2021 թվականի սեպտեմբեր

ՀՀ պետական բյուջե

 

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կճշտվի միջոցառման մշակման ժամանակ՝ համապատասխան հաշվարկհիմնավորումների հիման վրա:

Նպատակ 12. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացում

Խնդիր. Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի ապահովում

26.

12.1. Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի (տեխնիկական կանոնակարգեր, շինարարական նորմեր, շինարարական նորմերի կանոնների հավաքածուներ, ստանդարտներ, կարգեր) մշակում, վերանայում, տեղայնացում

Քաղաքաշինության բնագավառը կարգավորող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի բազայի համալրում, արդիականացում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2021-2023թթ.

շարունակական բյուջետային տարիների IV եռամսյակներ

ՀՀ պետական բյուջե՝

Համաձայն ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված չափաքանակների:

Նպատակ 13. Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի սահմանում

Խնդիր. Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման ռեսուրսային մեթոդաբանության մշակում

27.

13.1. Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի մշակում

Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման բազիսաինդեքսային մեթոդաբանությունից անցում ռեսուրսային մեթոդաբանությանը (Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման ծրագրի Հայեցակարգի մշակում)

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2021 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

:

Նպատակ 14. Շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրում և տեղական հումքի կիրառության ոլորտների ընդլայնում

Խնդիր. Նոր տեխնոլոգիաների ներդրման համար նորմատիվ փաստաթղթերի ապահովում

28.

14.1. Շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրման և տեղական հումքի կիրառության ոլորտների ընդլայնմանը նպաստելու ուղղությամբ աջակցության ցուցաբերում

Շինարարության ոլորտում տեղական հումքի հենքի վրա նոր շինարարական նյութերի արտադրությունը խթանելու և ներդրման գործընթացն ապահովելու նպատակով մասնագիտական հարթակում քննարկումների կազմակերպում, դրանց կիրառության համար անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերի մշակում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2023թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջում:

Նպատակ 15. Գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների կազմակերպում

Խնդիր. Ապահովել շինարարական ոլորտի գիտատեխնիկական զարգացումը

29.

15.1. «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն»-ի արդիականացում

«Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության կառուցվածքում հիմնել համապատասխան գիտական և լաբորատոր ստորաբաժանումներ, վերազինել և նյութատեխնիկական բազան համալրել ժամանակակից գիտափորձարարական սարքերով ու սարքավորումներով: Շինարարական գիտության զարգացումը խթանելու նպատակով համախմբել հանրապետությունում առկա գիտական ներուժը, բարձրացնել գիտահետազոտական և փորձարարական ուսումնասիրությունների մակարդակը, ներդնել գիտական և ինժեներատեխնիկական կադրերի պատրաստման ու վերապատրաստման համակարգ՝ ապահովելու բնագավառի հեռանկարային զարգացման հնարավորությունը և գիտատեխնիկական քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացումը

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

-

2023թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կճշտվի միջոցառման մշակման ժամանակ՝ համապատասխան հաշվարկհիմնավորումների հիման վրա:

 

Միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցներ և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Նպատակ 16. Շենքերի ու շինությունների սեյսմակայունության ապահովում, անվտանգ շահագործման նպատակով միջոցառումների մշակում և իրականացում

Խնդիր. Հայաստանի Հանրապետության տարածքում առկա սեյսմիկ ռիսկի նվազեցման և բնակչության անվտանգության ապահովման հիմնախնդրի լուծում

30.

16.1. Շենքերի և շինությունների անձնագրավորման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

Նոր կառուցվող և գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի կարգավորում, անձնագրերին ներկայացվող պահանջների սահմանում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2021թ.

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում:

31.

16.2. Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող շենքերի և շինությունների հետագա շահագործման հետ կապված հարցերի կանոնակարգում

Շենքերի ու շինությունների կառավարման, հուսալի և անվտանգ շահագործման, սեյսմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացան համար՝

սեյսմակայուն շինարարության ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտի բարելավում, արդիականացում,

2) շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունների իրականացման և քանդման գործընթացի կանոնակարգում,

3) տարբեր նշանակության շենքերի և շինությունների տվյալների միասնական տեղեկատվական շտեմարանի ստեղծում և վարում (տվյալների շարունակական ներառում, թարմացում)

2021թ առաջին կիսամյակում բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և

քանդման կարգերի մշակման ապահովում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2023թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջում:

Նպատակ 17. Սողանքային երևույթների կանխատեսում և դրանցից պաշտպանություն

Խնդիր. Սողանքային աղետից պաշտպանության ուղղությամբ հետազննությունների իրականացում և ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգ) համակարգի ստեղծում

32.

17.1. Առավել վտանգավոր սողանքային տեղամասերում հետազննությունների և կանխարգելիչ միջոցառումների ծրագրերի մշակում

Կանխատեսել սողանքային երևույթների զարգացումը, բացահայտել սողանքառաջացման և ակտիվացման գործոնները, բարձրացնել հակասողանքային միջոցառումների հիմնավորվածության աստիճանը և իրականացնել արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2023թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջում:

Նպատակ 18. Բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգում

Խնդիր 1. Բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման, արդիականացման հետ կապված հարցերի կանոնակարգում

33.

18.1.1 Բազմաբնակարան շենքերի պահպանման և շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էներգա-արդյունավետության և էներգախնայողության բարձրացման)

կանոնների հաստատում

Շենքերի (շահագործման ժամկետների երկարաձգում, հուսալիության, հարմարավետության և շահագործման սպառողական հատկանիշների բարձրացում, էներգետիկ ռեսուրսների ծախսի նվազեցում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարություն

2021 թվական

Ֆինանսավորում չի պահանջվում:

34.

18.1.2 Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում առկա խնդիրների կանոնակարգում. պետական կառավարման լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների տարանջատում, կառավարման մեխանիզմի պարզեցում, որոշումների կայացման համար անհրաժեշտ ձայների հարաբերակցության վերանայում՝ թեթևացում և այլն

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2023թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

35.

18.1.3 Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջների սահմանում՝

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լիազորող նորմի սահմանում և դրա հիման վրա ՀՀ կառավարության

որոշման ընդունում

Բազմաբնակարան շենքերի պահպանմանն ուղղված գործառույթի՝ կառավարման արդյունավետության բարձրացում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2022թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

36.

18.1.4 Բազմաբնակարան շենքերի կառավարմանը, պահպանմանը և շահագործմանն ուղղվող ֆինանսական հոսքերի գործուն համակարգի (ֆոնդի) ստեղծման իրագործելիության ուսումնասիրություն և դրա հիման վրա առաջարկությունների մշակում

Բազմաբնակարան շենքերի կառավարմանը, պահպանմանը և շահագործմանն ուղղվող ֆինանսական հոսքերի գործուն համակարգի (ֆոնդի) ներդրման համար նախադրյալների ստեղծում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2022թ

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

Խնդիր 2. Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի բնակիչների վերաբնակեցման, ինչպես նաև գոյություն ունեցող բնակֆոնդի ուժեղացման-վերակառուցման հետ կապված հարցերի կանոնակարգում

37.

18.2.1 Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի բնակիչների վերաբնակեցմանն, ինչպես նաև գոյություն ունեցող բնակֆոնդի ուժեղացման-վերակառուցմանն ուղղված ծրագրերի իրականացման համար իրավական հիմքերի ստեղծում

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լիազորող նորմի սահմանում և դրա հիման վրա ՀՀ կառավարության

որոշման ընդունում

Խնդրի լուծման պետական քաղաքականության ուղղությունների և սկզբունքների ամրագրում, առաջնահերթությունների սահմանում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՀ մարզպետարաններ

 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

2021-2023

թվականներ (կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

Խնդիր 3. Բնակարանաշինության ֆինանսավորման և բնակարանային քաղաքականության ոլորտներում պետական միասնական քաղաքականության ամրագրում

38.

18.3.1 ՀՀ Սահմանադրությամբ Կառավարության՝ բնակարանային շինարարության հանձնառությունը խթանելու նպատակով բնակարանաշինության ֆինանսավորման և բնակարանային քաղաքականության ոլորտներում պետական միասնական քաղաքականությունը սահմանող ՀՀ կառավարության որոշման

ընդունում

Մարզերում բնակարանների առաջնային շուկայի խրախուսմանը, սեփական միջոցների հաշվին շուկայից բնակարան ձեռք բերելու հնարավորություն չունեցող ընտանիքների համար պատշաճ բնակարանային պայմանների հասանելիության, սոցիալական (մատչելի) բնակարանաշինության խթանմանը, բազմազավակության խրախուսմանն ուղղված նախադրյալների ստեղծում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2023թ.,

(կիսամյակային հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

Խնդիր 4. Աղետի գոտու հիմնախնդիրների կանոնակարգում

39.

18.4.1 Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված պետական աջակցության ծրագրի ավարտ

Ծրագրի շահառու ճանաչված, սակայն ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարում:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզպետարաններ

2021 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

Համաձայն ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված չափաքանակների:

40.

18.4.2 Ոչ հիմնական շինությունների հետագա

տնօրինման հետ կապված

հարցերի կանոնակարգման նպատակով մոտեցումների սահմանում և դրանց հիման վրա ՀՀ

կառավարության համապատասխան որոշումների

ընդունում

Աղետի գոտու քաղաքային բնակավայրերի

պետական և համայնքային սեփականություն

հանդիսացող հողամասերում

տեղադրված/կառուցված տարածքները ոչ

հիմնական շինությունների հետագա տնօրինման և դրանցում բնակվող

ընտանիքների մասով մոտեցումների սահմանում:

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարություն

ՀՀ Շիրակի և Լոռու

մարզպետարաններ

ՀՀ Շիրակի և Լոռու

մարզերի քաղաքային

համայնքներ

(համաձայնությամբ)

2021-2023թ.,

(կիսամյակային

հաշվետվություններ)

Ֆինանսավորում չի

պահանջվում:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

09.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2021, N 2103-Լ 25.12.2021, N 531-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան