ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2020 թվականի N 652-Ա
«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
1. Հաստատել «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-148-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 3-ի N 652-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
N |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում լիազոր պետական մարմին ճանաչելու և ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 5-ի N 291-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2020 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված |
2. |
«Հիդրոֆտորածխածինների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2020 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ |
3. |
«Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մաս |
4. |
«Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2021 թ. մարտի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ՀՀ 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ |
5. |
«Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանելու և ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2021 թ. մարտի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ |
6. |
«ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2021 թ. մարտի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ |
7. |
«Օզոնային շերտը քայքայող նյութերը, դրանք պարունակող արտադրանքը և հիդրոֆտորածխածինները Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման կարգը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնային շերտը քայքայող նյութերի, դրանք պարունակող արտադրանքի և հիդրոֆտորածխածինների տեղափոխման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, հայտի և եզրակացության ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 771-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2021 թ. մարտի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ կետեր |
8. |
«ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1565-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2021 թ. մարտի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս |
9. |
(կետն ուժը կորցրել է 15.04.21 N 387-Ա) | ||||
10. |
«ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2021 թ. մարտի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդված |
11. |
«ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1125-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2021 թ. մարտի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդված |
12. |
«ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2021 թ. մարտի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ |
(հավելվածը փոփ. 15.04.21 N 387-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.04.2021, N 387-Ա | 16.04.2021, N 652-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|