ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1659 -րդ հոդվածով` |
«Հոդված 1659. |
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտումները |
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և վերահսկվող անձանց) պաշտոնատար անձանց կողմից այդ օրենքներով և իրավական ակտերով սահմանված տեղեկությունները կամ հաշվետվությունները չներկայացնելը կամ ոչ պատշաճ ներկայացնելը, այն է՝ սահմանված ժամկետներում կամ ամբողջ ծավալով կամ ոչ սահմանված ձևով ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24412-րդ հոդվածով՝
«Հոդված 24412. |
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը |
Սույն օրենսգրքի 1659-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը, որի անունից վարչական տույժեր նշանակում է լիազորված մարմնի նախագահը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից։
|
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|