Գլխավոր տեղեկություն
Համար
N 580-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 16.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2021 թվականի N 580-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլյոզային դեղերի, 2019-2022 թվականների կարիքների համար ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի գնման գործընթացները կազմակերպելու մասին» N 489-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետության 2018-2027 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլոզային դեղերի, 2019-2027 թվականների կարիքների համար ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի, 2021-2027 թվականների կարիքների համար տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների և հակաուռուցքային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին».

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման, կանխարգելման և բուժման, տուբերկուլոզի ախտորոշման և բուժման, վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման, հեմոֆիլիայի բուժման և ուռուցքային հիվանդությունների բուժման համար համապատասխանաբար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների, հակառետրովիրուսային դեղերի, մեթադոնի, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների և հակատուբերկուլոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և հակաուռուցքային դեղերի մրցակցային կարգով ձեռքբերման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.».

3) որոշման 2-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Հայաստանի Հանրապետության 2018-2027 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հակառետրովիրուսային դեղերի և հակատուբերկուլոզային դեղերի, 2019-2027 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, մեթադոնի, հեմոֆիլիայի բուժման դեղերի, 2021-2027 թվականների կարիքների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների և հակաուռուցքային դեղերի յուրաքանչյուր խմբաքանակի գնումներն իրականացվելու են N 1 հավելվածով սահմանված կարգով:»,

բ. 2-րդ ենթակետում «2022» թիվը փոխարինել «2027» թվով,

գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) սույն որոշման համաձայն իրականացվող գնման գործընթացներում հայտի և (կամ) պայմանագրի և (կամ) կանխավճարի և (կամ) որակավորման ապահովում կարող է չներկայացվել, ընդ որում, կանխավճարի չափը կարող է լինել պայմանագրի գնի հարյուր տոկոսը.»,

դ. 5-րդ ենթակետը «հակատուբերկուլյոզային դեղերը» բառերից հետո լրացնել

«, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուները» բառերով.

4) որոշման 5-րդ կետում ««ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»» բառերը փոխարինել ««Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն»» բառերով.

5) որոշման N 1 հավելվածում`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Կարգ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման, կանխարգելման և բուժման, տուբերկուլոզի ախտորոշման և բուժման, վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման, հեմոֆիլիայի բուժման և ուռուցքային հիվանդությունների բուժման համար համապատասխանաբար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների, հակառետրովիրուսային դեղերի, մեթադոնի, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների և հակատուբերկուլոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և հակաուռուցքային դեղերի մրցակցային կարգով ձեռքբերման»,

բ. 1-ին կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր խմբաքանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ախտորոշման և բուժման, տուբերկուլոզի ախտորոշման և բուժման, վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման, հեմոֆիլիայի բուժման և ուռուցքային հիվանդությունների բուժման համար համապատասխանաբար մեթադոնի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների և հակառետրովիրուսային դեղերի, տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների, հակատուբերկուլոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և հակաուռուցքային դեղերի (այսուհետ՝ գնման առարկա) համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ պատվիրատուներ) և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալներին (այսուհետ` գնումների գործակալներ) առաջարկում են ներկայացնել գնային առաջարկներ` սահմանելով դրանք ներկայացնելու վերջնաժամկետ:»,

գ. 5-րդ կետում «հակատուբերկուլյոզային» բառը փոխարինել «հակատուբերկուլոզային» բառով.

6) որոշման N 2 հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով՝

 

«8.

Այ + սոլյուշնս

i+solutions »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


15.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան