ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
20 ապրիլի 2021 թ. |
N 373-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» N 315-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) Հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Գույքը կարող է տրամադրվել անհատույց օգտագործման կամ անհատույց օտարվել, ինչպես նաև ուղղակի ձևով վարձակալության տրամադրվել միայն Երևան քաղաքի ավագանու որոշմամբ` բացառությամբ Ծրագրի 4-րդ կետի, 33-րդ կետի և 41-րդ կետի 4-րդ ենթակետի»,
2) հավելվածի 33-րդ կետը «ուղղակի ձևով» բառերից հետո լրացնել «Երևանի քաղաքապետի կողմից» բառերով,
3) Ծրագրի VI գլուխը լրացնել ՝ նոր 5-10-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Երևանի քաղաքապետ |
Հ. Մարության |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի ապրիլի 20-ի N 373-Ն որոշման |
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2021 թվական: