ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 279-Ա
«ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի «Կամուրջ կամուրջ» (Kamurdsch Brucke e. V.) հասարակական կազմակերպության կողմից՝ «Yan logistics» կազմակերպության միջոցով, պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (251 տեղ, 2,505 կգ ընդհանուր քաշով, 16,846.50 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,969.04 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատունվարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
07.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 279-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանք |
Քանակ |
Արժեք (եվրո) |
Մեծերի հագուստ |
62 արկղ, 698 կգ |
3645 |
Կարի մեքենա |
3 հատ, 2 արկղերով |
328 |
Անկողնու ծածկոց |
8 արկղ, 65 կգ |
325 |
Խոհանոցի պարագաներ |
6 արկղ, 92 կգ |
527 |
Կոշիկ |
9 տոպրակ, 98 կգ |
662 |
Ձեռնափայտ |
1 փաթեթով 8 ձեռնափայտ |
14 |
Ուսապարկ |
1 հատ |
30 |
Ձեռքի/մաշկի հականեխիչ, բժշկական |
162 արկղ, 1.670,4 լիտր, 1500 կգ |
11315,50 |
ընդամենը՝ |
2505 կգ |
16846,50 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
07.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.08.2021, N 637-Ա | 03.08.2021, N 279-Ա | |
27.04.2021, N 351-Ա | 28.04.2021, N 279-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|