Գլխավոր տեղեկություն
Համար
N 279-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2021-28.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 279-Ա

 

«ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Գերմանիայի «Կամուրջ կամուրջ» (Kamurdsch Brucke e. V.) հասարակական կազմակերպության կողմից՝ «Yan logistics» կազմակերպության միջոցով, պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (251 տեղ, 2,505 կգ ընդհանուր քաշով, 16,846.50 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,969.04 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատունվարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:

2. «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

07.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 279-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

 

Ապրանք

Քանակ

Արժեք (եվրո)

Մեծերի հագուստ

62 արկղ, 698 կգ

3645

Կարի մեքենա

3 հատ, 2 արկղերով

328

Անկողնու ծածկոց

8 արկղ, 65 կգ

325

Խոհանոցի պարագաներ

6 արկղ, 92 կգ

527

Կոշիկ

9 տոպրակ, 98 կգ

662

Ձեռնափայտ

1 փաթեթով 8 ձեռնափայտ

14

Ուսապարկ

1 հատ

30

Ձեռքի/մաշկի հականեխիչ,

բժշկական

162 արկղ, 1.670,4 լիտր, 1500 կգ

11315,50

ընդամենը՝

2505 կգ

16846,50

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

07.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ