ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 372-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 857-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից «Բերմա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03800108) 2021 թվականի ապրիլի 16-ին կնքված N ՎԸ-006/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյանի անվան փողոցի սկզբնամասում գտնվող օղակաձև խաչմերուկի 3,100 քառ. մ հատվածի 4 սմ հաստությամբ ասֆալտի վերին շերտի փոխարինման (ասֆալտապատման) աշխատանքների իրականացում՝ 20,460,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի նոյեմբերի 29-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցի բարեկարգման և նորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N 857-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
12.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|