Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-33-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2005-18.05.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.21/6(378) Հոդ.106
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածը «դավանանքից» բառից հետո լրացնել «ազգային փոքրամասնության պատկանելությունից,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Քրեական գործերով թարգմանչական ծառայությունն օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով մատուցվում է պետության հաշվին:»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ և 19-րդ հոդվածների 6-րդ կետերը, ինչպես նաև 23-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ներկայացնում է դատարանն այլ մարմինների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ փոխհարաբերություններում:»:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ


Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-33-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան