Գլխավոր տեղեկություն
Համար
N 477-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2021 թվականի N 477-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը, 1-ին կետը, հավելվածի վերնագիրը և ամբողջ տեքստը «օզոնային շերտը քայքայող նյութերի» բառերից հետո լրացնել «և հիդրոֆտորածխածինների» բառերով.

2) որոշման նախաբանում և որոշման հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետում «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» բառերը փոխարինել «Օզոնային շերտի պահպանության մասին» բառերով.

3) հավելվածի 5-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը «օզոնային շերտը քայքայող նյութի (նյութերի)» բառերից հետո լրացնել «և հիդրոֆտորածխածնի (հիդրոֆտորածխածինների)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2021 թվական: