Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-31-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2005-18.05.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.03.21/5 Հոդ.104
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 հոկտեմբերի 1995 թվականի, ՀՕ-13, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ կետում, 7-րդ հոդվածի 3-րդ կետում և 8-րդ հոդվածի 3-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը «մեղադրական դատավճիռ» բառերից հետո լրացնել «դիտավորությամբ կատարված հանցագործության համար» բառերով:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածը 5-րդ մասից և 14-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Արգելվում է թեկնածուների մերժումը նրանց ազգային, ռասայական, սեռական պատկանելության, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության պատճառով:»:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում`


1) 1-ին մասից հանել «դատավորներին և» բառերը.

2) 2-րդ մասից հանել «դատավորների և» բառերը.

3) 3-րդ մասից հանել «դատավորի և» բառերը.

4) 4-րդ մասից հանել «դատավորների և», «դատավորին և» բառերը.

5) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածում`


1) 1-ին մասի «Սույն հոդվածով» բառերը փոխարինել «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով» բառերով.

2) 3-րդ մասի «Վերաքննիչ, տնտեսական և առաջին ատյանի դատարանների դատավորների» բառերը փոխարինել «Դատավորի» բառով.

3) 4-6-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ


Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-31-Ն