ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 564-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՋՐԱՏԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԱՂԲՅՈՒՐԱԿԱՊԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օրական կարգավորման ջրատարի վերանորոգում և աղբյուրակապերի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄՄԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620926) 2020 թվականի օգոստոսի 24-ին կնքված N ՀՀ/Դ-ՕԿՋ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Դիտավան համայնքում 25 խմ տարողությամբ օրական կարգավորման ջրատարի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՄՄԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620926) 2020 թվականի օգոստոսի 24-ին կնքված N ՀՀ/ՎՋ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Վազաշեն համայնքի N 1 և N 2 աղբյուրակապերի կառուցման և գործող ջրագծին միացնելու աշխատանքների իրականացում՝ 3,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Ավինյան | 
| 
 2020 թ. սեպտեմբերի 30 Երևան | 
| Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի N 564-Ա որոշման | 
«ՕՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՋՐԱՏԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԱՂԲՅՈՒՐԱԿԱՊԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
| 1. | Ծրագրի նպատակը | Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնքում 25 խմ տարողությամբ օրական կարգավորման ջրատարի վերանորոգման ու Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վազաշեն համայնքի թիվ 1 և թիվ 2 աղբյուրակապերի կառուցման և միացման գործող ջրագծին շինարարական աշխատանքներ | 
| 2. | Ծրագրի բարեգործական որակման նպատակը | Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից | 
| 3. | Բարեգործը | «Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ | 
| 4. | Ծրագիրը կատարողը | «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) | 
| 5. | Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը | Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան և Վազաշեն համայնքներ՝ բնագավառը ջրամատակարարում | 
| 6. | Ծրագրի բյուջեն | Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5,500,000 դրամ, որից՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնքում 25 խմ տարողությամբ օրական կարգավորման ջրատարի վերանորոգում՝ 1,800,000 դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վազաշեն համայնքի թիվ 1 և թիվ 2 աղբյուրակապերի կառուցման և միացման գործող ջրագծին աշխատանքներ՝ 3,700,000 դրամ | 
| 7. | Բարեգործություն ստացողը | Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնք, Տավուշի մարզի Վազաշեն համայնք | 
| 8. | Ծրագրի իրականացման տևողությունը | Ամբողջ ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2020 թ. հոկտեմբերի 01-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 30-ը | 
| 9. | Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը | Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնքում 25 խմ տարողությամբ օրական կարգավորման ջրատարի վերանորոգում և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վազաշեն համայնքի թիվ 1 և թիվ 2 աղբյուրակապերի կառուցում և միացում գործող ջրագծին: Ծրագրերը նախատեսվում է իրականացնել 2020 թ. հոկտեմբերի 01-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 30-ը։ Արժեքը՝ 5,500,000 դրամ | 
| 10. | Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը | Դիտավան համայնքում 25 խմ տարողությամբ օրական կարգավորման ջրատարի վերանորոգում ու Վազաշեն համայնքի թիվ 1 և թիվ 2 աղբյուրակապերի կառուցում և միացում գործող ջրագծին ՝ 5,500,000 դրամ | 
| 11. | Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը | Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում | 
| 12. | Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ | Համագործակցություն չի նախատեսվում | 
| 13. | Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը | Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: | 
| Հայաստանի Հանրապետության | Տ. Ավինյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|