Basic information
Number
N 334-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (10.09.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.10.2020
Enactment organisation
Շրջակա միջավայրի նախարար
Enactment date
09.09.2020
Signing organisation
Շրջակա միջավայրի նախարար
Signing date
09.09.2020
Effective date
10.09.2020

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

9 սեպտեմբերի 2020 թ. 

ք. Երևան

N 334-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԳ ՏԵԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով, ինչպես նաև վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N745-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորող» հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 4-ի N 1 եզրակացությունը՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից «ԱԳ ՏԵԿ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել.

1) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա (այսուհետ՝ Լիցենզիա),

2) Լիցենզիայի ներդիր «կապար պարունակող թափոններ» վտանգավոր թափոնների վերամշակում գործունեության տեսակի համար,

3) Լիցենզիայի ներդիր «կապար պարունակող թափոններ» վտանգավոր թափոնների պահում գործունեության տեսակի համար:

 

Նախարար

Ռ. Պետրոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2020 թվական: