Գլխավոր տեղեկություն
Համար
N 401-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2021-21.10.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
14.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 401-Ա

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 104,812,700 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 401-Ա որոշման

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագրի կատարողը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ, Արարատի մարզ, քաղ. Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Արարատի մարզ, քաղ. Վեդի, շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

104 812 700 ՀՀ դրամ, որից 6 460 800 նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի մայիսի 24-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2021 թվականի ծրագիր` 24.05.2021 թ. - 31.12.2021 թ. - 104 812 700 դրամ, այդ թվում`

1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում - 8 918.0 հազ. դրամ,

2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում - 3 843.9 հազ. դրամ,

3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում - 300.0 հազ. դրամ,

4. Կենցաղային և հանրային նյութերի ձեռքբերում - 300.0 հազ. դրամ,

5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում - 685.1 հազ. դրամ,

6. Վարչական սարքավորումների ձեռքբերում - 1 983.0 հազ.դրամ

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում - 1 750.0 հազ. դրամ,

8. Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման ձեռքբերում - 300.0 հազ. դրամ

9. Տեղեկատվական ծառայությունների ձեռքբերում - 450.0 հազ. դրամ

10. Ծառայությունների ձեռքբերում - 14 428.8 հազ. դրամ:

11. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 71 853.9 հազ. դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 8 918.0 հազ. դրամ, այդ թվում`

 Բենզին «Ռեգուլյար» - 1 480.0 հազ. դրամ (4000 լիտր)

● Դիզելային վառելիք - 700.00 հազ. դրամ (2000 լիտր)

● Սեղմված բնական գազ - 5 760.0 հազ. դրամ (18000 խմ)

● Հակասառիչ հեղուկ -150.0 հազ. դրամ (100 լիտր)

● Շարժիչի յուղ - 180.0 հազ. դրամ (90 լիտր)

● Ավտոմեքենաների անիվներ - 456.0 հազ. դրամ (12 հատ)

● Կուտակիչ մարտկոց - 192.0 հազ. դրամ (6 հատ)

2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 3 843.9 հազ. դրամ, այդ թվում`

● Գրասենյակային նյութեր և գրենական պիտույքներ - 411.9 հազ. դրամ

● Հատուկ արտահագուստ - 432.0 հազ. դրամ (4 հատ)

● Հատուկ արտահագուստ - 3 000.00 հազ. դրամ (60 հատ)

3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 300.0 հազ. դրամ, այդ թվում`

● Դեղորայք - 300.0 հազ. դրամ

4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 300.0 հազ. դրամ, այդ թվում`

● Կենցաղային և տնտեսական նյութեր - 300.0 հազ. դրամ

5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 685.1 հազ. դրամ, այդ թվում`

□ Շինանյութ և մանրարժեք առարկաներ - 685.1 հազ. դրամ

6. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1 983.0 հազ. դրամ, այդ թվում՝

● Համակարգիչ - 900.0 հազ. դրամ (2 հատ)

● Ներքնակներ - 40.0 հազ. դրամ (2 հատ)

● Դարակներով պահարան - 180.0 հազ. դրամ (2 հատ)

● Ռեզերվային սերվերի հիշողության կրիչ - 100.0 հազ. դրամ (2 հատ)

● Բազկաթոռ - 50.0 հազ. դրամ (1 հատ)

● Բազկաթոռ, շարժական կաշվե - 420.0 հազ. դրամ (3 հատ)

● Մահճակալ - 80.0 հազ. դրամ (1 հատ)

● Աթոռ - 108.0 հազ. դրամ (8 հատ)

● Սեղաններ - 105.0 հազ. դրամ (3 հատ)

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1 750.0 հազ. դրամ, այդ թվում՝

● Տեսահսկողության համակարգ- 1 հատ- 1 750.0 հազ. դրամ

8. Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 300.0 հազ. դրամ, այդ թվում՝

● Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ - 300.0 հազ. դրամ

9. Տեղեկատվական ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 450.0 հազ. դրամ, այդ թվում`

● Ցուցանակներ և հարակից առարկաներ - 150.0 հազ. դրամ (10 հատ)

● Բուկլետներ - 200.0 հազ. դրամ (200 հատ)

● Գովազդային նյութեր - 100.0 հազ. դրամ

10.Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 14 428.8 հազ. դրամ, այդ թվում`

● Էլեկտրամատակարարում - 600.0 հազ. դրամ

● Գազամատակարարում - 900.0 հազ. դրամ

● Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն - 700.0 հազ. դրամ

● Համացանց - 742.0 հազ. դրամ

● Դոմենային անվանում - 12.0 հազ. դրամ

● Վեբ հոսթինգ - 30.0 հազ. դրամ

● Նավիգացիոն ծառայություն - 670.8 հազ. դրամ

● Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն - 200.0 հազ. դրամ

● Ավտոմեքենաների վերանորոգման ծառայություն - 5 000.0 հազ. դրամ

● Համակարգչային սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծառայություն - 250.0 հազ. դրամ

● Տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություն - 750.0 հազ.դրամ

● Խմելու ջուր - 100.0 հազ. դրամ

● Կենցաղային ծառայություն - 54.0 հազ. դրամ

● Առողջապահության ապահովագրման ծառայություն - 2 000.0 հազ. դրամ

● Հակահրդեհային պաշտպանության ծառայություն - 2 000.0 հազ. դրամ

● Ներկայացուցչական ծառայություն - 420.0 հազ. դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր - 3 196.9 հազ. դրամ

1. Գրասենյակային պարագաներ - 411.9 հազ. դրամ

2. Կենցաղային և հանրային սննդի նյութեր - 150.0 հազ. դրամ

3. Հատուկ նպատակային այլ նյութեր - 120.0 հազ. դրամ

4. Կոմունալ ծախսեր - 2 515.0 հազ. դրամ

● Էլեկտրամատակարարում - 300.0 հազ. դրամ

● Գազամատակարարում - 900.0 հազ. դրամ

● Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն - 400.0 հազ. դրամ

● Համացանց - 369.0 հազ. դրամ

● Դոմենային անվանում - 12.0 հազ. դրամ

● Վեբ հոսթինգ - 30.0 հազ. դրամ

● Գրասենյակային սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծառայություն - 250.0 հազ. դրամ

● Կենցաղային ծառայություն - 54.0 հազ. դրամ

● Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն - 200.0 հազ. դրամ

12.

Համագործակցությունը

պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ