Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-538-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.16/28(263) Հոդ.427
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
31.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի մարտի 31-ին

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 հուլիսի 2001 թվականի, ՀՕ-195) 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունում 070110 ծածկագիրը փոխարինել 070110000 ծածկագրով, նույն հոդվածով սահմանված ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի Ապրանքի համառոտ անվանումը
01 Կենդանի կենդանիներ
0408 11 800 ձվի դեղնուց չորացրած` այլ
0701 10 000 կարտոֆիլի սերմացու` թարմ կամ պաղեցրած
1001 90 100 սպելտա (հաճար) ցանքի համար
1003 00 100 սերմացու գարի
1005 Եգիպտացորեն
1107 Ածիկ, բոված կամ չբոված
1108 Ինուլին (օսլա)
12 Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր և բույսեր` տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր, բացառությամբ`
1206 00 արևածաղկի սերմ` կոտորակված կամ չկոտորակված
1515 30 100 գերչակի յուղ և դրա թորամասեր, ամինոունդեկանային թթվի արտադրության համար` սինթետիկ մանրաթելի կամ արհեստական պոլիմերային նյութերի արտադրությունում օգտագործելու համար
1703 Մաթ` ստացված շաքարից առանձնացման կամ զտման արդյունքում
1801 00 000 կակաո` հատիկավոր, ամբողջական կամ կոտորակված, հում կամ բոված
23 Սննդային արդյունաբերության մնացորդներ և թափոններ, պատրաստի կերեր կենդանիների համար, բացառությամբ`
2304 00 000 քուսպ և այլ կոշտ թափոններ` ստացված սոյայի յուղազտումից, չաղացած կամ աղացած, չհատիկացված կամ հատիկացված
2306 Քուսպ և այլ կոշտ թափոններ` ստացված բուսաճարպերի կամ յուղերի զտումից, բացի 2304 կամ 2305 ապրանքային դիրքի թափոններից, չաղացած կամ աղացած, չհատիկացված կամ հատիկացված
2308 00 բուսական ծագում ունեցող մթերքներ և բուսական թափոններ, բուսական մնացորդներ և կողմնակի մթերքներ, չհատիկացված կամ հատիկացված` օգտագործվող կենդանիների կերակրման համար` այլ տեղում չնշված կամ չներառված
2309 10 շների կամ կատուների համար կեր, բաժնեծրարված` մանրածախ վաճառքի համար
2401 Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ
2501 00 510 այլ աղ` բնափոխված կամ արդյունաբերական նպատակների համար (ներառյալ` մաքրումը), բացի պահածոյացումից և մարդկանց համար սննդամթերքի և կենդանիների համար կերերի պատրաստումից
2503 00 ծծումբ բոլոր տեսակների, բացի սուբլիմացված ծծմբից, նստվածքային կամ կոլոիդային
2505 10 000 ավազ սիլիկատային և ավազ կվարցային
2511 10 000 բարիումի սուլֆատ բնական (բարիտ)
2519 10 000 մագնեզիումի կարբոնատ` բնական (մագնեզիտ)
2519 90 100 մագնեզիումի օքսիդ, բացի կալցինացված բնական մագնեզիումի կարբոնատից
26 Հանքաքարեր, խարամ և մոխիր բացառությամբ`
2616 Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանքեր
2707 20 900 տոլուոլ` այլ նպատակների համար (որպես վառելանյութ  չօգտագործվող)
2710 11 310 ավիացիոն բենզին
2710 19 210 ավիավառելիք ՏՍ-1
2710 19 990 ավիայուղ ՄՍ-8Պ
2711 21 000 բնական գազ` գազային վիճակում
2712 20 պարաֆին` 0,75 զանգվ. % պակաս յուղերի պարունակությամբ
2712 90 օզոկերիտ (ցերեզին), հորատածխային մոմ կամ տորֆային մոմ (բնամթերքներ)
2716 00 000 էլեկտրաէներգիա
28 Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք մետաղների,  հազվագյուտ մետաղների, ռադիոակտիվ տարրերի (էլեմենտներ) և իզոտոպների օրգանական և անօրգանական միացություններ, բացառությամբ`
2801 Ֆտոր, քլոր, բրոմ, յոդ
2804 Ջրածին, իներտ գազեր և այլ ոչ մետաղներ
2805 Մետաղներ` ալկալիական կամ հողալկալիական, մետաղներ` հազվագյուտ հողերի, սկանդիում և իտրիում` մաքուր վիճակում, խառնուրդներում կամ համաձուլվածքներում, սնդիկ
2806 Քլորաջրածին (աղաթթու), քլորսուլֆոնային թթու
2809 Դիֆոսֆորի պենտօքսիդ, ֆոսֆորային թթու, որոշակի կամ անորոշ քիմիական կազմով բազմաֆոսֆորային թթուներ
2811 Այլ անօրգանական թթուներ և ոչ մետաղների թթվածնային պարունակությամբ անօրգանական այլ միացություններ
2812 Ոչ մետաղների հալոգենիդներ և հալոգենիդօքսիդներ
2815 Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) [կծու նատրիում], կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում), նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ
2818 Արհեստական կորունդ` որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, ալյումինի օքսիդ, ալյումինի հիդրօքսիդ
2819 Քրոմի օքսիդ և հիդրօքսիդ
2823 00 000 տիտանի օքսիդ
2835 Ֆոսֆինատներ (հիպոֆոսֆիտներ), ֆոսֆոնատներ (ֆոսֆիտներ) և ֆոսֆատներ, պոլիֆոսֆատներ` որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության
2840 Բորատներ, պերօքսոբորատներ (պերոբորատներ)
2841 Օքսոմետաղական և պերօքսոմետաղական թթուների աղեր
2842 Այլ անօրգանական թթուների կամ պերօքսոթթուների աղեր (ներառյալ` ալյումոսիլիկատները որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության), բացի ազիդներից
2843 Թանկարժեք մետաղներ կոլոիդային վիճակում, թանկարժեք մետաղների անօրգանական կամ օրգանական միացություններ` որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, թանկարժեք մետաղների ամալգամներ
2846 Հազվագյուտ հողերի մետաղների, իտրիումի կամ սկանդիումի կամ այդ մետաղների խառնուրդների միացություններ` անօրգանական կամ օրգանական
2847 00 000 ջրածնի պերօքսիդ, միզանյութով կարծրացրած կամ չկարծրացրած
2849 Կարբիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության
2850 00 հիդրիդներ, նիտրիդներ, ազիդներ, սիլիցիդներ և բորիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, բացի 2849 ապրանքային դիրքի կարբիդ հանդիսացող միացություններից
2851 00 այլ անօրգանական միացություններ (ներառյալ` թորած կամ էլեկտրահաղորդաչափական ջուրը և համանման մաքրության ջուրը), հեղուկ օդ (իներտ գազերը հեռացված կամ չհեռացված), խտացրած օդ, ամալգամներ, բացի թանկարժեք  մետաղների ամալգամներից
29 Օրգանական քիմիական միացություններ, բացառությամբ`
2901 Ոչ պարբերական ածխաջրածիններ
2905 Ոչ պարբերական սպիրտ և նրա հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված ածանցյալներ
2906 Պարբերական սպիրտ և նրա հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված ածանցյալներ
2907 Ֆենոլներ, ֆենոլսպիրտներ
2908 Հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված ֆենոլների կամ ֆենոլսպիրտների ածանցյալներ
2909 Պարզ եթերներ, եթերասպիրտներ, եթերաֆենոլներ, եթերասպիրտոֆենոլներ, սպիրտների, պարզ եթերների և կետոնների (քիմիական որոշակի կամ անորոշ բաղադրությամբ) պերօքսիդներ և դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված ածանցյալներ
2910 Կառուցվածքում եռանդամ օղակ պարունակող էպօքսիդներ, էպօքսիսպիրտներ, էպօքսիֆենոլներ և էպօքսիեթերներ և նրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրանացված կամ  նիտրոնացված ածանցյալներ
2913 00 000 3912 ապրանքային դիրքի ածանցյալ միացություններ` հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված
2915 Թթուներ ապացիկլային մոնոկարբոնային հագեցած և նրանց անհիդրիդներ, հալոգենանհիդրիդներ, պերօքսիդներ և  պերօքսիթթուները, նրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված և նիտրոնացված ածանցյալներ
2916 Թթուներ ապացիկլային մոնոկարբոնային չհագեցած, թթուներ ցիկլային, մոնոկարբոնային ցիկլային, նրանց անհիդրիդները, հալոգենանհիդրիդները, պերօքսիդները և պերօքսիթթուները, նրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված ածանցյալները
2921 Միացություններ` ամինային ֆունկցիոնալ խմբի հետ
2924 Ֆունկցիոնալ կարբօքսամիդային խումբ պարունակող միացություններ, ֆունկցիոնալ ամիդային խումբ պարունակող ածխաթթվի միացություններ
2925 Կարբօքսիմիդային ֆունկցիոնալ խումբ պարունակող միացություններ (ներառյալ` սախարինը և դրա աղերը) և իմինային ֆունկցիոնալ խումբ պարունակող միացություններ
2926 Նիտրիլային ֆունկցիոնալ խումբ պարունակող միացություններ
2928 00 հիդրազինի կամ հիդրօքսիլամինի օրգանական ածանցյալներ
2929 Այլ ազոտակիր ֆունկցիոնալ խմբեր պարունակող  միացություններ
2931 00 այլ օրգանական և անօրգանական միացություններ
2932 Միայն թթվածնի հետերատոմ (հետերատոմներ) պարունակող  հետերոցիկլիկ միացություններ
2933 Միայն ազոտի հետերատոմ (հետերատոմներ) պարունակող հետերոցիկլիկ միացություններ
2934 Նուկլեինաթթուներ և դրանց աղեր` որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, այլ հետերոցիկլիկ միացություններ
2935 00 սուլֆոնամիդներ
2936 Նախավիտամիններ և վիտամիններ, բնական կամ սինթեզված (ներառյալ` բնական խտանյութերը) հիմնականում որպես  վիտամիններ օգտագործվող դրանց ածանցյալները և այդ միացությունների խառնուրդները, այդ թվում` ցանկացած լուծիչի մեջ
2937 Բնական կամ սինթեզված հորմոններ, պրոստագլանդիններ, տրոմբօքսաններ և լեյկոտրիններ, դրանց ածանցյալներ և կառուցվածքային անալոգներ ներառող` հիմնականում որպես հորմոններ օգտագործվող շղթայական մոդիֆիկացված պոլիպեպտիդներ
2938 Գլիկոզիդներ` բնական կամ սինթեզված, դրանց աղեր, պարզ և բարդ եթերներ և այլ ածանցյալներ
2939 Բուսական ծագում ունեցող, բնական կամ սինթեզված  ալկալոիդներ, դրանց աղեր, պարզ և բարդ եթերներ և այլ ածանցյալներ
2942 00 000 օրգանական այլ միացություններ
3001 Գեղձեր և այլ օրգաններ` նախատեսված օրգանաբուժության համար, չորացված, փոշիացված կամ չփոշիացված. օրգանաբուժության համար նախատեսված` գեղձերի և այլ օրգանների կամ դրանց գեղձազատուկների խտահյութեր. հեպարին և դրա աղերը. մարդկային և կենդանական ծագման այլ նյութեր` նախատեսված բուժական կամ կանխարգելային նպատակների համար, այլ տեղերում չնշված կամ չներառված
3002 Մարդկային արյուն. կենդանական արյուն` պատրաստված բուժական, կանխարգելային և ախտորոշման նպատակներով օգտագործելու համար. վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր և բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում` ստացված բիոտեխնոլոգիական ճանապարհով, պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասունկերից) և համանման նյութեր
31 Պարարտանյութեր
3202 Դաբաղման օրգանական նյութեր` սինթետիկ. դաբաղման անօրգանական նյութեր, դաբաղման պատրաստուկներ, որոնք պարունակում են կամ չեն պարունակում դաբաղման բնական նյութեր, ֆերմենտային պատրաստուկներ` նախնական դաբաղման համար
3206 42 000 բարիտասպիտակ և այլ գունանյութեր ու պատրաստուկներ` ցինկի սուլֆիդի հիմքի վրա
3206 50 000 անօրգանական նյութեր` օգտագործվող որպես լյումինաֆորներ
3214 10 100 ապակու և այգեգործական մածիկներ, ձյութացեմենտներ, բաղադրություններ խտման համար և այլ մածիկներ
3302 10 սննդի արդյունաբերության կամ ըմպելիքների արտադրության համար օգտագործվող հոտավետ նյութեր և խառնուրդներ և մեկ կամ ավելի այդպիսի նյութերի հիմքով խառնուրդներ (ներառյալ` սպիրտային լուծույթները)` օգտագործվող որպես արդյունաբերական հումք, հոտավետ նյութերի հիմքով այլ պատրաստուկներ` օգտագործվող ըմպելիքների արտադրության համար
3302 90 900 3302 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված հոտավետ նյութեր և խառնուրդներ
3402 13 000 ոչ իոնոգեն մակերևութաակտիվ օրգանական նյութեր, բաժնեծրարված կամ չբաժնեծրարված` մանրածախ վաճառքի համար
3601 00 000 վառոդ
3603 00 բիկֆորդյան քուղեր, ճայթեցնող քուղեր, հարվածող կամ ճայթեցնող հրապատիճներ, բռնկիչներ, էլեկտրաճայթիչներ
38 Քիմիական այլ նյութեր, բացառությամբ`
3802 Ակտիվացրած ածուխ, ակտիվացրած բնական հանքանյութեր` կենդանական ածուխ, ներառյալ` օգտագործված կենդանական ածուխը
3803 00 թալիումի յուղ, զտած կամ չզտած
3804 00 փայտի թաղանթանյութի պատրաստման ժամանակ մնացող մոխրաջուր` խտացված կամ չխտացված, շաքարազերծված կամ  չշաքարազերծված, քիմիապես մշակված կամ չմշակված, ներառյալ` լիգնինի սուլֆոնատները, բացի 3803 ապրանքային դիրքի թալիումի յուղից
3808 Միջատասպան նյութեր, ռոդենտիցիդներ, ֆունգիցիդներ, հերբիցիդներ, հակածլային և բույսերի աճը կարգավորող միջոցներ, ախտահանիչ և համանման միջոցներ, բաժնեծրարված փաթեթավորումով` մանրածախ վաճառքի համար կամ պատրաստի պատրաստուկների ու արտադրանքի ձևով ներկայացված (օրինակ` ծծումբով մշակված ժապավեններ, պատրույգներ և մոմեր, և կպչուն թուղթ ճանճերի դեմ)
3810 Պատրաստուկներ մետաղական մակերեսները խածագծելու համար, հալանյութեր և օժանդակ այլ պատրաստուկներ` ցածր ջերմաստիճանային զոդման, բարձր ջերմաստիճանային զոդման համար կամ եռակցման համար, փոշիներ և մածուկներ` ցածր ջերմաստիճանային զոդման, բարձր ջերմաստիճանային զոդման համար կամ եռակցման համար` բաղկացած մետաղից և այլ նյութերից, նյութեր, որոնք օգտագործվում են որպես միաձողեր կամ պատվածքներ` եռակցման էլեկտրոդների կամ ձողիկների համար
3811 Հակաճայթիչներ, հակաօքսիդիչներ, խեժագոյացման արգելակիչներ, թանձրացուցիչներ, հակաքայքայիչ նյութեր և պատրաստի այլ հավելանյութեր նավթամթերքների (ներառյալ` բենզինը) և այլ հեղուկների համար` օգտագործվող նույն նպատակներով, ինչ որ նավթամթերքները
3815 Ռեակցիաների ակտիվարարներ, ռեակցիաների արագարարներ և կատալիզատորներ` այլ տեղում չնշված կամ չներառված
3816 00 000 հրակայուն ցեմենտներ, շինարարական շաղախներ, բետոններ և համանման բաղադրություններ, բացի 3801 ապրանքային դիրքի ապրանքներից
3819 00 000 հիդրավլիկ արգելակային հեղուկներ և այլ պատրաստի  հեղուկներ` հիդրավլիկ փոխանցումների համար, պարունակող կամ չպարունակող 70 զանգվ. % պակաս բիտումային հանքանյութերից ստացված նավթ կամ նավթամթերքներ
3820 00 000 հակասառիչ հեղուկներ (անտիֆրիզ) և հակասառցապատման հեղուկներ, պատրաստի
3821 00 000 մշակային միջավայրեր` մանրէներ աճեցնելու համար
3822 00 000 ազդանյութեր ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով, պատրաստի ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով կամ առանց տակդիրի, բացի 3002 կամ 3006 ապրանքային դիրքի ապրանքներից, հավաստագրված չափանմուշային նյութեր
3823 Արդյունաբերական միակարբոնային ճարպաթթուներ, թթվայուղեր զտումից հետո, արդյունաբերական ճարպային սպիրտներ
3901 Էթիլենի պոլիմերներ` սկզբնական ձևերով
3902 Պրոպիլենի կամ այլ օլեֆինների պոլիմերներ` սկզբնական ձևերով
3903 Ստիրոլի պոլիմերներ` սկզբնական ձևերով
3904 Վինիլքլորիդի կամ այլ հալոգենացված օլեֆինների  պոլիմերներ` սկզբնական ձևերով
3905 Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլային եթերների պոլիմերներ` սկզբնական ձևերով, այլ վինիլային  պոլիմերներ` սկզբնական ձևերով
3906 Ակրիլային պոլիմերներ` սկզբնական ձևերով
3908 Պոլիամիդներ` սկզբնական ձևերով
3909 Ամինաալդեհիդային խեժեր, ֆենոլաալդեհիդային խեժեր և պոլիուրեթաններ` սկզբնական ձևերով
3910 00 000 սիլիկոններ` սկզբնական ձևերով
3911 Նավթային խեժեր, կումարոնաինդենային խեժեր, պոլիտերպեններ, պոլիսուլֆիդներ, պոլիսուլֆոններ և այլ արգասիքներ` նշված սույն խմբի 3-րդ ծանոթությունում` սկզբնական ձևերով, այլ տեղում չնշված կամ չներառված
3914 00 000 իոնափոխանակային խեժեր` ստացված 3901-3913 ապրանքային դիրքերում նշված պոլիմերների հիմքով` սկզբնական ձևերով
3916 20 100 միաթել` 1 մմ ավելի լայնական կտրվածքի չափով, ձողիկներ, կաղապարաձողեր և ձևավոր պրոֆիլներ` մշակված կամ չմշակված մակերևույթով, բայց այլ մշակման չենթարկված, պոլիվինիլքլորիդից
3919 10 900 այլ սալիկներ, թերթեր, թաղանթ, փայլաթիթեղ, ժապավեն, շերտ և այլ հարթ ձևեր, այլ պլաստմասսաներից  ինքնակպչուն, 20 սմ ոչ ավելի լայնքով գլանափաթեթներով
3920 61 000 այլ սալիկներ, թերթեր, թաղանթ և շերտեր կամ ժապավեններ պոլիկարբոնատներից ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, առանց հիմնաշերտի և համանման եղանակով չմիացված այլ նյութերի հետ
4001 Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ և համանման բնական խեժեր` սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով
4003 00 000 վերականգնված կաուչուկ` սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով
4005 Չվուլկանացված ռետինային խառնուրդ` սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով
4006 Չվուլկանացված ռետինից այլ ձևեր (օրինակ` կաղապարամատեր, խողովակներ և ձևավոր պրոֆիլներ) և  պատրաստվածքներ (օրինակ` սկավառակներ և օղակներ)
4007 00 000 վուլկանացված ռետինե թելեր և կորդ
4010 Փոխարկիչ ժապավեններ կամ շարժափոկեր կամ բելթինգ (ռետինացված գործվածք փոկերի համար) վուլկանացված ռետինից
4011 30 100 օդաճնշական դողեր` ռետինե, նոր` քաղաքացիական ավիացիայի համար
41 Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի բացառությամբ`
4104 Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ` գոմեշները) կամ ձիազգի կենդանիների դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ` առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման
4105 Դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ` ոչխարի կամ գառան մորթուց, առանց բրդե ծածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման
4107 Կաշի` դաբաղումից հետո լրացուցիչ մշակված կամ կաշվե կրաստի տեսքով, ներառյալ` մշակվածը մագաղաթի տեսքով` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ` գոմեշները) կամ ձիազգի կենդանիների կաշվից, առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բացի 4114 դիրքում դասակարգվող կաշվից
4114 Թավշակաշի (ներառյալ` համակցված թավշակաշին), լաքապատ կաշի և մակաշերտված լաքապատ կաշի, մետաղացված կաշի
4115 Համակցված կաշի` բնական կաշվի կամ կաշվային մանրաթելերի հիմքով, թիթեղներով, թերթերով կամ շերտերով կամ ժապավեններով, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով, բնական կամ համակցված կաշվի կտորտանք և այլ թափոններ` կաշվե ապրանքների արտադրության համար ոչ պիտանի, կաշվի փոշի և ալյուր
4301 Մուշտակամորթու հումք (ներառյալ` գլուխները, պոչերը, թաթերը և այլ մասերը կամ կտորտանքը` պիտանի մորթեղենի արտադրության համար), բացի 4101, 4102 կամ 4103 ապրանքային դիրքի չմշակված մորթիներից
4403 Անտառանյութեր` չմշակված, կեղևահանված կամ կեղևը չհանված կամ մատղաշ կեղևով, կոպիտ քառատաշված կամ չքառատաշված
4404 Փայտանյութ տակառագործական. ճեղքված գերաններ, ցցագերաններ,  ցցեր և սյուներ փայտից` սրված, բայց երկայնքով չսղոցված.
անտառանյութեր` կոպիտ շրջատաշված, բայց չսրված, չկորացված կամ այլ եղանակով չմշակված` օգտագործվող ձեռնափայտերի, մտրակների, հովանոցների, գործիքների բռնակների և համանման պատրաստվածքների արտադրության համար, փայտանյութ` կեղևահանված և համանման
4406 Փայտակոճղեր` երկաթուղային և տրամվայի գծերի համար
4408 Թերթեր` երեսապատման համար (ներառյալ` շերտավոր փայտանյութի մասնատումից ստացվածները)` սոսնձված նրբատախտակի կամ այլ նմանատիպ շերտավոր փայտանյութի համար, և այլ անտառանյութեր` երկայնակի սղոցված, մասնատված շերտերի կամ կեղևահանված, ռանդված կամ չռանդված, հղկված կամ չհղկված, բութակային միացումներ ունեցող կամ չունեցող, 6 մմ ոչ ավելի հաստության
4801 00 000 լրագրային թուղթ` գլանափաթեթներով կամ թերթերով
4805 40 000 ոչ կավճապատ քամիչ թուղթ և քամիչ ստվարաթուղթ` գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում
4805 12 000 ոչ կավճապատ թուղթ ծղոտե զանգվածից` ծալքավորման համար, գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում
4805 19 100 այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորման համար` Wellenstoff,  գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ  ծանոթությունում
4805 19 900 այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորման համար` գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում
4805 92 910 այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորված թղթի և ստվարաթղթի համար` 1 մ2 համար 150 գ ավելի, բայց 225 գ պակաս զանգվածով, գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում
4812 00 000 քամիչ բլոկներ, սալեր և թիթեղներ` թղթազանգվածից
4813 Ծխախոտաթուղթ` կտրված կամ չկտրված` ըստ չափի կամ գրքույկների կամ խողովակների ձևով
4823 12 100 սոսնձապատ կամ կպչուն թուղթ, ինքնասոսնձվող, շերտերով կամ ժապավեններով կամ գլանափաթեթներով` 10 սմ ոչ ավելի լայնության` պատված (ծածկված) չվուլկանացված բնական կամ սինթետիկ կաուչուկով
4823 20 000 այլ քամիչ թուղթ և քամիչ ստվարաթուղթ` ըստ չափի կամ ձևի կտրատված
4823 40 000 սյունակավորված թուղթ` գրանցող սարքերի համար, գլանափաթեթներով, թերթերով կամ սկավառակներով
4823 90 500 ըստ չափի կամ ձևի պատրաստված թղթից կամ ստվարաթղթից այլ ապրանքներ
49 Տպագիր գրքեր, լրագրեր, վերարտադրանկարներ և  պոլիգրաֆիական արդյունաբերության այլ ապրանքներ, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր և պլաններ, բացառությամբ`
4902 Լրագրեր, ամսագրեր և այլ պարբերական հրատարակություններ, նկարազարդ կամ ոչ նկարազարդ, գովազդային նյութեր պարունակող կամ չպարունակող
4905 Աշխարհագրական քարտեզներ և հիդրոգրաֆիկ կամ բոլոր տեսակի համանման քարտեզներ ներառյալ` ատլասները, պատի քարտեզները, տեղագրական պլանները և գլոբուսները, տպագրված
4906 00 000 պլաններ և գծագրեր` ճարտարապետական, ճարտարագիտական,  արդյունաբերական, առևտրական, տեղագրական կամ համանման նպատակների համար, բնագիր հանդիսացող, կատարված ձեռքով, ձեռագիր տեքստեր, ֆոտովերարտադրանկարներ զգայունացված թղթի վրա և վերոհիշյալ ապրանքների պատճենահանված օրինակներ
4907 00 չմարված փոստային նամականիշներ, պետտուրքի նամականիշներ կամ համանման նամականիշներ ընթացիկ կամ նոր թողարկման` այն երկրում, որտեղ ունեն կամ պետք է ունենան ճանաչված անվանական արժեք, դրոշմաթուղթ, չեկագրքույկներ, թղթադրամներ, բաժնետոմսեր, փոխառության տոմսեր, կամ բոներ և արժեթղթերի համանման տեսակներ
4908 Փոխադրանկարներ (պատճենատիպ)
4909 00 փոստային բացիկներ` տպագիր կամ պատկերազարդ, շնորհավորանքներով, հաղորդագրություններով կամ տեղեկացումներով տպագրված բացիկներ` պատկերազարդ կամ ոչ  պատկերազարդ, ծրարներով կամ առանց ծրարների, զարդարված կամ չզարդարված
4910 00 000 տպագիր օրացույցներ, բոլոր տեսակների ներառյալ` պոկովի օրացույցները
4911 Տպագիր այլ արտադրանք, ներառյալ` տպագիր վերարտադրանկարները և լուսանկարները
5002 00 000 հումք-մետաքս (չոլորած)
5005 00 մանվածք մետաքսե մնացորդներից` մանրածախ վաճառքի համար, չբաժնեծրարված
51 Բուրդ, կենդանիների բարակ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք և գործվածք, բացառությամբ`
5101 Բուրդ` խոզանակային կամ սանդերքային գզման չենթարկված
5106 Բրդյա մանվածք մեքենայական մանման` մանրածախ վաճառքի համար, չբաժնեծրարված
5109 Մանվածք բրդից կամ կենդանիների նուրբ մազերից, բաժնեծրարված` մանրածախ վաճառքի համար
52 Բամբակ, բացառությամբ`
5201 00 բամբակյա մանրաթել` խոզանակային կամ սանդերքային գզման չենթարկված
5202 Բամբակյա մանրաթելի թափոններ (ներառյալ` մանվածքային թափոնները և գզված հումքը)
5204 Կարի բամբակյա թելեր, բաժնեծրարված կամ չբաժնեծրարված` մանրածախ վաճառքի համար
5206 Բամբակյա մանվածք (բացի կարի թելերից), 85 զանգվ. % պակաս բամբակե մանրաթելեր պարունակող մանրածախ վաճառքի համար, չբաժնեծրարված
5207 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)` մանրածախ վաճառքի համար, բաժնեծրարված
53 Այլ բուսական տեքստիլ մանրաթելեր, թղթե մանվածք և գործվածքներ թղթե մանվածքից, բացառությամբ`
5302 Կանեփաթել (Cannabis sativa L.), հումք կամ մշակված, բայց չմանված, կանեփաթելի քոլք և թափոններ (ներառյալ` մանման թափոնները և փետունացրած հումքը)
5303 Ջութային մանրաթել և թելատուների այլ մանածագործական մանրաթելեր (բացի վուշից, կանեփաթելից և ճենականեփից)` հումքի տեսքով կամ մշակված, բայց չմանված, դրանց քոլքերը և թափոնները (ներառյալ` մանման թափոնները կամ փետունացրած հումքը)
5304 Սիզալի մանրաթել (պիտ) և այլ մանածագործական մանրաթելեր Agave տեսակի բույսերից` հումքի տեսքով կամ մշակված, բայց չմանված, դրանց քոլքերը և թափոնները (ներառյալ` մանման թափոնները կամ փետունացրած հումքը)
5307 Մանվածք` ջութե մանրաթելերից կամ 5303 ապրանքային դիրքի այլ թելատուների մանածագործական մանրաթելերից
5308 Մանվածք` այլ բուսական մանածագործական մանրաթելերից, թղթե մանվածք
5405 00 000 միաթելեր արհեստական` 67 դեցիտեքս կամ ավել գծային խտության և 1 մմ ոչ ավելի լայնական հատվածքով, հարթ և համանման թելեր (օրինակ` արհեստական ծղոտիկ)` արհեստական  մանածագործական նյութերից` 5 մմ ոչ ավելի լայնության
55 Քիմիական մանրաթելեր, բացառությամբ`
5501 Լարան` սինթետիկ թելերի
5502 00 լարան` արհեստական թելերի
5512 Գործվածքներ` սինթետիկ մանրաթելերից` 85 զանգվ. % կամ ավելի այդ մանրաթելերից պարունակող
5514 Գործվածքներ` սինթետիկ մանրաթելերից` 85 զանգվ. % պակաս այդ մանրաթելերից պարունակող, խառնված հիմնականում կամ բացառապես 170 գ/քառ.մ ավելի մակերեսային խտություն ունեցող բամբակե մանրաթելերի հետ
5515 Գործվածքներ` սինթետիկ մանրաթելից, այլ
5516 Գործվածքներ` արհեստական մանրաթելից
5605 00 000 թել մետաղացված, տրեզավոր կամ ոչ տրեզավոր, մանածագործական թել կամ հարթ թել կամ 5404 կամ 5405 ապրանքային դիրքի նմանատիպ թել հանդիսացող, համակցված մետաղի հետ` թելի, շերտի կամ ժապավենի կամ փոշու տեսքով, կամ մետաղով պատված
5801 Գործվածքներ` խավավոր և գործվածքներ թավաթելից, բացի 5802 կամ 5806 ապրանքային դիրքի գործվածքներից
60 Տրիկոտաժե պաստառներ` մեքենայագործ կամ ձեռագործ
6812 90 100 քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված և 6812 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված` մշակված ասբեստային մանրաթել, խառնուրդներ` ասբեստի կամ ասբեստի և մագնեզիումի կարբոնատի հիմքով, ապրանքներ այդ խառնուրդներից կամ ասբեստից, ամրանավորված կամ չամրանավորված, բացի 6811 կամ 6813 ապրանքային դիրքի ապրանքներից
70 Ապակի և ապակուց պատրաստված ապրանքներ, բացառությամբ`
7002 Ապակի` գնդեր (բացի 7018 ապրանքային դիրքում ընդգրկված այլ մանրագնդերից), ճաղերի կամ խողովակների ձևով, չմշակված
7004 Ապակի` ձգված և փչված, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտ ունեցող կամ չունեցող, բայց չմշակված որևէ այլ եղանակով
7005 Ապակի` ջերմաողորկված և ապակի` հղկված կամ ողորկված մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտ ունեցող կամ չունեցող, բայց  չմշակված որևէ այլ եղանակով
7006 00 ապակի` 7003, 7004 կամ 7005 ապրանքային դիրքերի, ճկված, նիստավորված, փորագրված շաղափված, արծնապատված կամ մշակված այլ եղանակով, բայց շրջանակի մեջ չդրված կամ այլ նյութերի հետ չզուգակցված
7007 Ապակի անվտանգ, ներառյալ` ամրացված (կոփված) կամ բազմաշերտ ապակին
7009 Ապակե հայելիներ` շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ` ետին տեսանելիության հայելիները
7010 90 310
701090410
701090430
701090450
701090470
701090510
701090530
701090550
701090570
շշեր, մինչև 2.5 լ և ավելի նոմինալ ծավալով, խմիչքների և ըմպելիքների համար` անգույն և գունավոր ապակուց
7013 ճաշի և խոհանոցային ապակյա ամանեղեն, հարդարման և գրասենյակային ապակե պարագաներ, ապակե արտադրանք` բնակարանի հարդարման կամ համանման նպատակների համար (բացի 7010 կամ 7018 ապրանքային դիրքի ապրանքներից)
7016 Բլոկներ` սալարկման համար, շինարարության մեջ օգտագործվող սալեր, աղյուս, սալիկներ և այլ ապրանքներ` մամլած կամ ձուլածո ապակուց, ամրանավորված կամ չամրանավորված. ապակյա խորանարդիկներ և այլ ոչ մեծ ապակյա ձևեր` հիմքով կամ առանց հիմքի` խճանկարի կամ համանման հարդարային աշխատանքների համար. ապակիներ` ապակենկարների համար, և համանման ապակիներ. բջջավոր կամ փրփրապակի` բլոկների, սալերի, սալիկների, թաղանթանման կամ այլ ձևերով
7018 Ապակե ուլունքներ, մարգարիտին, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերին նմանակվող ապրանքներ, և համանման արդուզարդեր ապակուց, ապրանքներ` պատրաստված ապակուց, բացի բիժուտերիայից. ապակե աչքեր, բացի պրոթեզից. արձանիկներ և զարդարարական այլ առարկաներ ապակուց` մշակված զոդալամպով, բացի բիժուտերիայից. ապակուց միկրոգնդիկներ` 1 մմ ոչ ավելի տրամագծով
7020 00 ապակե արտադրանք` այլ
71 Մարգարիտ` բնական կամ աճեցված, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ` երեսապատված թանկարժեք մետաղներով և իրեր դրանցից, զարդեղեն (բիժուտերիա), մետաղադրամներ, բացառությամբ`
7101 Մարգարիտ` բնական կամ աճեցված, մշակված կամ չմշակված, տեսակավորված կամ չտեսակավորված, բայց չշարված, չշրջանակված և չամրացված. բնական կամ աճեցրած մարգարիտ` ժամանակավորապես շարված` տեղափոխման հարմարության համար
7112 Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղների թափոններ և ջարդոն, այլ թափոններ և ջարդոն` թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող, հիմնականում օգտագործվող թանկարժեք մետաղների կորզման համար
7113 Ոսկերչական իրեր և դրանց մասեր` թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից
7114 Ոսկերիչ կամ արծաթագործ վարպետների գործ հանդիսացող իրեր և դրանց մասեր` թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից
7115 Թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից պատրաստված այլ իրեր
7117 Զարդեղեն (բիժուտերիա)
7118 Մետաղադրամներ
72 Սև մետաղներ, բացառությամբ`
7213 Ձողեր` տաք գլանումով, ազատ փաթաթված կապոցներով երկաթից կամ չլեգիրացված պողպատից
7214 Ձողեր` երկաթից կամ չլեգիրացված պողպատից, առանց հետագա մշակման, բացի կռումից, տաք գլանումից, տաք ձգումից կամ տաք էքստրուզիայից, ներառյալ` ձողերը, գլանումից հետո  ոլորած, այլ
7215 Այլ ձողեր` երկաթից կամ չլեգիրացված պողպատից
7216 Անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ` երկաթից կամ չլեգիրացված պողպատից
7228 Ձողեր` այլ լեգիրացված պողպատներից` այլ, անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ` այլ լեգիրացված  պողպատներից, սնամեջ ձողեր հորատման աշխատանքների համար` լեգիրացված կամ չլեգիրացված պողպատից
7301 Ագուցային կառուցվածքներ` սև մետաղներից, շաղափված կամ չշաղափված, ծակոտած կամ չծակոտած, միաձույլ կամ պատրաստված հավաքովի տարրերից, անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ, եռակցված` սև մետաղներից
7302 Արտադրատեսակներ` սև մետաղներից, տրամվայի կամ երկաթուղային գծերի համար օգտագործվող, ռելսեր, զուգառելսեր և ատամնավոր ռելսեր, ուղղեփոխման ռելսեր, փակ փոխհատման ուղղեփոխիչներ, ուղղեփոխման մետաղաձողեր և այլ ընդլայնական միացումներ, մետաղակոճեր, կցվանքային մակադիրներ և տակդիրներ, սեպեր, հենասալեր, կեռիկային ռելսային հեղյուսներ, բարձեր և առձգիչներ, հենոցներ, լայնադրակներ և այլ դետալներ` նախատեսված ռելսերի  միացման կամ ամրացման համար
7316 00 000 խարիսխներ, ճանկիչներ և դրանց մասեր` սև մետաղներից
7320 Զսպանակներ, զսպաններ և թերթեր դրանց համար` սև մետաղներից
74 Պղինձ և ապրանքներ պղնձից, բացառությամբ`
7417 00 000 կենցաղային սարքեր` սնունդ պատրաստելու կամ տաքացնելու համար` ոչ էլեկտրական, դրանց մասեր` պղնձից
7418 Ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ` կենցաղային կարիքների համար, և դրանց մասեր` պղնձից. ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ` պղնձից.
սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասեր` պղնձից
75 Նիկել և նիկելից ապրանքներ, բացառությամբ`
7505 Ձողեր, պրոֆիլներ, լար` նիկելից
76 Ալյումին և ալյումինից ապրանքներ, բացառությամբ`
7610 Ալյումինե մետաղակառուցվածքներ (բացի 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական մետաղակառուցվածքներից) և դրանց մասեր (օրինակ` կամուրջներ և դրանց սեկցիաներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր` տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռան շեմեր, շերտափեղկեր, հենարաններ և հենասյուներ), թիթեղներ, ձողեր, պրոֆիլներ, խողովակներ և նմանատիպ արտադրանք ալյումինից` նախատեսված մետաղակառուցվածքներում օգտագործելու համար
7615 Ճաշի, խոհանոցային կամ այլ ապրանքներ` կենցաղային կարիքների համար, դրանց մասեր` ալյումինից, ճիլոպներ`  խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ` ալյումինից, սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասեր` ալյումինից
7616 Ալյումինից այլ արտադրատեսակներ
78 Կապար և ապրանքներ` կապարից
79 Ցինկ և ապրանքներ` ցինկից
80 Անագ և ապրանքներ` անագից
81 Այլ ոչ թանկարժեք մետաղներ, մետաղակերամիկա, ապրանքներ` դրանցից
84 Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր, բացառությամբ`
8403 Կաթսաներ` կենտրոնական ջեռուցման, բացի 8402 ապրանքային դիրքում նշված կաթսաներից
8409 Մասեր` նախատեսված հատկապես կամ գլխավորապես 8407 կամ 8408 ապրանքային դիրքերում նշված շարժիչների համար
8413 Պոմպեր հեղուկային, ծախսաչափերով կամ առանց դրա, հեղուկների վերհաններ
8414 Պոմպեր օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների
8415 Կայանքներ` օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ` օդաորակիչներ, որոնցում խոնավությունն առանձին չի կարող կարգավորվել բացառությամբ`
8415 81 100 կայանքներ` նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար (ներառյալ` օդաորակիչները, որոնցում խոնավությունն առանձին չի կարող կարգավորվել), ներկառուցված սառնարանային տեղակայանքով և սառեցման/տաքացման ցիկլը փոխանցող փականով (դարձիչ ջերմային պոմպեր)` նախատեսված քաղաքացիական ավիացիայի համար
8415 82 100 կայանքներ` նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի  ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար (ներառյալ` օդաորակիչները, որոնցում խոնավությունն առանձին չի կարող կարգավորվել), ներկառուցված սառնարանային տեղակայանքով, այլ` նախատեսված քաղաքացիական ավիացիայի համար
8415 83 100 կայանքներ` նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար (ներառյալ` օդաորակիչները, որոնցում խոնավությունն առանձին չի կարող կարգավորվել), առանց ներկառուցված սառնարանային տեղակայանքի, այլ` նախատեսված քաղաքացիական ավիացիայի համար
8415 90 100 մասեր 841581, 841582 կամ 841583 ենթադիրքի օդի որակավորման կայանքների` սարքավորված շարժիչ ունեցող օդափոխիչներով և օդի ջերմաստիճանը և խոնավությունը  փոփոխելու համար սարքերով, քաղաքացիական ավիացիայի համար
8417 Հնոցներ և վառարաններ` արդյունաբերական կամ լաբորատոր, ներառյալ` աղբայրիչ վառարանները, ոչ էլեկտրական
8418 Սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքի օդի որակավորման կայանքներից, բացառությամբ`
8418 10 100 զուգակցված սառնարան-սառցարաններ` արտաքին առանձին դռներով` քաղաքացիական ավիացիայի համար
8418 30 100 սառցարաններ «սնդուկ» տիպի, 800 լիտրից ոչ ավելի ծավալով` քաղաքացիական ավիացիայի համար
8418 40 100 սառցարանային պահարաններ ուղղահայաց տիպի, 900 լիտրից ոչ ավելի ծավալով` քաղաքացիական ավիացիայի համար
8418 61 100 սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ, այլ ջերմային պոմպեր կոմպրեսիոնային տիպի` կոնդենսատորով որպես ջերմափոխանակիչ, քաղաքացիական ավիացիայի համար
8418 69 100 այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր` քաղաքացիական ավիացիայի համար
8428 Այլ մեքենաներ և հարմարանքներ` բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու կամ բեռնաթափելու համար (օրինակ` վերելակներ, շարժասանդուղքներ, փոխարկիչներ, ճոպանուղիներ)
8430 Այլ մեքենաներ և մեխանիզմներ` տեղափոխելու, համահարթման, պրոֆիլավորման, մշակելու, տոփանելու, խտացնելու, բնահողի, օգտակար հանածոների կամ հանքաքարի հորատման կամ հանման համար, սարքավորում` ցցեր խփելու և հանելու համար, գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ
8450 11 լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար,  ներառյալ` քամիչ հարմարանքով սարքավորված մեքենաները, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով, լրիվ ավտոմատացված
8450 12 000 այլ լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներկառուցված կենտրոնախույս քամիչ հարմարանքով, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով
8450 19 000 այլ լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` քամիչ հարմարանքով սարքավորված մեքենաները, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով
8469 Գրամեքենաներ, այդ թվում` ավտոմատացված գրամեքենաներ,  բացի 8471 ապրանքային դիրքի տպիչ սարքերից. հարմարանքներ տեքստերի մշակման համար
8470 Հաշվարկիչներ, գրանցման, վերարտադրության և տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ` հաշվարկչի ֆունկցիաներով.
հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ համանման մեքենաներ` հաշվիչ սարքերով.
դրամարկղային ապարատներ
8472 Այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ` հեկտոգրաֆիական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքեր` թղթադրամներ տալու համար, մեքենաներ` մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու և փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ` բրոշյուրները, գրքերը, փաստաթղթերը երկաթակապերով ամրացնելու համար)
8473 Մասեր և պարագաներ (բացի տուփերից, ծածկոցներից և համանման ապրանքներից տեղափոխման համար)` նախատեսված  բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար, բացառությամբ`
8473 30 մասեր և պարագաներ` 8471 ապրանքային դիրքում նշված մեքենաների համար
8476 Առևտրի ավտոմատներ (օրինակ` փոստային նամականիշների,  սիգարետների, պարենային ապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ` դրամը մանրելու ավտոմատները
8481 Ծորակներ, կափույրներ, վենտիլներ և համանման ամրաններ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ` ռեդուկցիոն և ջերմակարգավորիչ կափույրները
8501 Էլեկտրական շարժիչներ և գեներատորներ (բացի էլեկտրագեներատորային կայանքներից), բացառությամբ`
8501 52 750 վտ ավելի, բայց 75 կվտ ոչ ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչներ և գեներատորներ
8501 62 75 կՎԱ ավելի, բայց 375 կՎԱ ոչ ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչներ և գեներատորներ
8502 Էլեկտրագեներատորային կայանքներ և պտտվող էլեկտրական կերպափոխիչներ, բացառությամբ`
8502 11 75 կՎԱ ոչ ավելի հզորությամբ էլեկտրագեներատորային կայանքներ և պտտվող էլեկտրական կերպափոխիչներ
8505 Էլեկտրամագնիսներ, հաստատուն մագնիսներ և  արտադրատեսակներ` նախատեսված մագնիսացումից հետո հաստատուն մագնիսների վերափոխման համար, էլեկտրամագնիսային կամ հաստատուն մագնիսներով կապիչներ, սեղմակներ և համանման ֆիքսող հարմարանքներ, էլեկտրամագնիսային շղթայակցումներ, կցորդիչներ և արգելակներ, էլեկտրամագնիսային վերհան գլխիկներ
8507 10 100 մխոցային շարժիչների գործարկման համար օգտագործվող կապարային Էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ), ներառյալ` դրանց համար զտիչները` ուղղանկյուն (այդ թվում քառակուսի) կամ այլ ձևի, քաղաքացիական ավիացիայի համար
8507 20 100 այլ կապարային էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ), ներառյալ` դրանց համար զտիչները` ուղղանկյուն (այդ թվում քառակուսի) կամ այլ ձևի, քաղաքացիական ավիացիայի համար
8507 30 100 կադմիում-նիկելային էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ), ներառյալ` դրանց համար զտիչները, ուղղանկյուն (այդ թվում քառակուսի) կամ այլ ձևի,  քաղաքացիական ավիացիայի համար
8507 40 100 երկաթ-նիկելային էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ), ներառյալ` դրանց համար զտիչները, ուղղանկյուն (այդ թվում քառակուսի) կամ այլ ձևի, քաղաքացիական ավիացիայի համար
8507 80 100 այլ էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ), ներառյալ` դրանց համար զտիչները` ուղղանկյուն (այդ թվում քառակուսի) կամ այլ ձևի, քաղաքացիական ավիացիայի համար
8507 90 100 էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների) մասեր` քաղաքացիական ավիացիայի համար
8515 Մեքենաներ և ապարատներ` էլեկտրական (այդ թվում` գազի էլեկտրական տաքացումով), լազերային կամ այլ լուսային կամ ֆոտոնային, ուլտրաձայնային, էլեկտրոնաճառագայթային, մագնիսաիմպուլսային կամ պլազմաաղեղային` ցածր ջերմաստիճանային զոդման, բարձր ջերմաստիճանային զոդման  կամ եռակցման համար` անկախ կտրման գործողություն կատարելու դրանց հնարավորությունից, էլեկտրական մեքենաներ և ապարատներ` մետաղների կամ մետաղակերամիկայի տաք փոշեպատման համար
8516 80 100 տաքացնող էլեկտրական դիմադրություններ հավաքված  բլոկներով և բաղկացած միայն պարզ մեկուսացված հիմնակմախքից ու էլեկտրական միացումներից` օգտագործվող քաղաքացիական ավիացիայի հակասառեցնող և հալեցնող համակարգերում
8518 10 100 խոսափողեր և դրանց տակդիրներ, բարձրախոսներ` մոնտաժված կամ չմոնտաժված կորպուսների մեջ, ականջակալներ և գլխամասին հարմարեցվող հեռախոսներ, զուգակցված կամ չզուգակցված խոսափողի հետ և կոմպլեկտներ` կազմված խոսափողից և մեկ կամ ավելի բարձրախոսներից, ձայնի հաճախականության էլեկտրական ուժեղարարներ, էլեկտրական ձայնաուժեղարարային կոմպլեկտներ` քաղաքացիական ավիացիայի համար
8518 21 100 միայնակ բարձրախոսներ` մոնտաժված կորպուսի մեջ,  քաղաքացիական ավիացիայի համար
8518 22 100 բարձրախոսների լրակազմ` մոնտաժված մեկ կորպուսի մեջ, քաղաքացիական ավիացիայի համար
8518 29 100 բարձրախոսներ` մոնտաժված կամ չմոնտաժված մեկ կորպուսի մեջ, այլ` քաղաքացիական ավիացիայի համար
8518 30 100 ականջակալներ և գլխամասին հարմարեցվող հեռախոսներ` զուգակցված կամ չզուգակցված խոսափողի հետ, լրակազմեր, կազմված խոսափողից և մեկ կամ երկու բարձրախոսներից` քաղաքացիական ավիացիայի համար
8518 40 100 ձայնային հաճախականության էլեկտրական ուժեղարարներ` քաղաքացիական ավիացիայի համար
8518 50 100 ձայնաուժեղարարային էլեկտրական լրակազմեր` քաղաքացիական  ավիացիայի համար
8520 90 100 մագնիտոֆոններ և այլ ձայնագրող ապարատներ` ձայնի վերարտադրման սարքեր ներառող կամ չներառող, այլ,  քաղաքացիական ավիացիայի համար
8521 10 100 տեսագրության և տեսավերարտադրության ապարատներ մագնիսական ժապավենով` զուգակցված կամ չզուգակցված տեսաթյուների հետ, քաղաքացիական ավիացիայի համար
8522 90 100 մոդուլներ և հանգույցներ` բաղկացած երկու կամ ավելի իրար միացված մասերից կամ բաղադրամասերից, 852090 ենթադիրքի սարքավորումների համար, քաղաքացիական ավիացիայի համար
8525 10 հաղորդող ապարատներ
8525 20 100 ռադիոհեռագրային կամ ռադիոհեռախոսային ապարատներ` քաղաքացիական ավիացիայի համար
8526 Ռադիոլոկացիոն, ռադիոնավագնացային ապարատներ և հեռակառավարման ռադիոապարատներ
8527 90 100 ռադիոհեռախոսային կամ ռադիոհեռագրային կապի այլ ընդունիչ ապարատներ` քաղաքացիական ավիացիայի համար
8529 10 100 ալեհավաքներ և ալեհավաքների անդրադարձիչներ ամեն տեսակի, մասեր` օգտագործվող այդ արտադրանքների հետ միայն, քաղաքացիական ավիացիայի համար
8529 90 100 մոդուլներ և հանգույցներ` բաղկացած երկու կամ ավելի իրար միացված մասերից կամ բաղադրամասերից` 852610100, 852691110, 852691190 և 852692100 ենթաենթադիրքերի սարքերի համար, քաղաքացիական ավիացիայի համար
8531 10 100 ազդանշանային պահպանման սարքեր կամ սարքեր` հրդեհային ազդանշան տալու համար և նմանատիպ սարքեր, քաղաքացիական ավիացիայի համար
8531 20 100 ինդիկատորային վահանակներ` հեղուկ բյուրեղներով կամ լուսադիոդներով սարքեր իրենց մեջ ներառող, քաղաքացիական ավիացիայի համար
8531 80 100 այլ ձայնային կամ դիտողական ազդանշանային էլեկտրասարքեր` քաղաքացիական ավիացիայի համար
8532 Հաստատուն, փոփոխական կամ սարքաբերող էլեկտրական կոնդենսատորներ
8533 Էլեկտրական դիմադրություններ (ներառյալ` ռեոստատներ և պոտենցիոմետրերը), բացի ջերմային էլեմենտներից
8534 00 տպասխեմաներ
8535 Էլեկտրական ապարատուրա` կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանության կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար կամ էլեկտրական շղթաներում (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, հալվող ապահովիչներ, շանթարգելներ, լարման սահմանափակիչներ, լարման ցատկերի մարիչներ, միացնող տուփեր, հոսանքաընդունիչներ,  հոսանքահաններ) 1000 Վ ավելի լարման համար
8537 Պուլտեր, վահանակներ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահանակներ և այլ հիմքեր` էլեկտրական ապարատների համար` սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային դիրքում դասակարգված սարքերով, էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, այդ թվում` իրենց մեջ ընդգրկող 90 խմբի սարքեր կամ հարմարանքներ և թվային  ղեկավարման ապարատներ, բացի 8517 ապրանքային դիրքի կոմուտացիոն սարքերից
8538 Մասեր` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8535, 8536 կամ 8537 ապրանքային դիրքի ապարատների համար
8539 10 100 լույսի ուղղորդումով հերմետիկ լամպեր` քաղաքացիական ավիացիայի համար
8541 Դիոդներ, տրանզիստորներ և համանման կիսահաղորդչային սարքեր.
լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ` լուսագալվանական տարրերը` հավաքված կամ չհավաքված որպես մոդուլ, ներկառուցված կամ չներկառուցված վահանի վրա, լուսարձակող դիոդներ` պյեզոէլեկտրական բյուրեղներ հավաքված
8542 Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմաներ
8543 89 100 թռիչքը բնութագրող պարամետրերի գրանցիչներ, էլեկտրական սինխրոնիզատորներ և կերպափոխիչներ, էլեկտրական ռեզիստորներով հակասառցակալներ և ապակիների հակաքրտնացուցիչներ` քաղաքացիական ավիացիայի համար
8545 Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ` լամպերի կամ մարտկոցների համար, այլ իրեր` գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից` մետաղի հետ կամ առանց մետաղի` էլեկտրատեխնիկայում կիրառվող
8548 Ջարդոն և թափոն առաջնային էլեմենտների, սկզբնական մարտկոցների և էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների). աշխատած և սպառված առաջնային էլեմենտներ, սկզբնական մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ). սարքավորումների և ապարատուրաների էլեկտրական մասեր` տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված
86 Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայի ուղեգծային սարքավորումներ, սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ` էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ
8701 Տրակտորներ, բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից
8703 90 100 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ (տրոլեյբուսներ)
8704 Շարժիչային տրանսպորտային միջոցներ` բեռներ տեղափոխելու համար
8705 Շարժիչային տրանսպորտային միջոցներ` հատուկ նշանակության, բացի ուղևորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ` բեռնատար ավտոմեքենաներ` վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, բետոնախառնիչներ,  ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ)
8709 Արդյունաբերական նշանակության տրանսպորտային միջոցներ, ինքնագնացներ` չսարքավորված վերամբարձ կամ բեռնող հարմարանքներով, օգտագործվող գործարաններում, պահեստներում, նավահանգիստներում և օդանավակայաններում` կարճ տարածություններում բեռների փոխադրման համար,  երկաթուղային կայարանների հարթակներում օգտագործվող տրակտորներ, վերոհիշյալ տրանսպորտային միջոցների մասեր
8710 00 000 տանկեր և այլ մարտական ինքնագնաց զրահապատ տրանսպորտային միջոցներ, սպառազինությամբ կամ առանց սպառազինության և դրանց մասեր
8713 Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ` սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով
8714 Մասեր և պարագաներ 8711-8713 ապրանքային դիրքերում դասակարգվող տրանսպորտային միջոցների համար
88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր
89 Նավեր, նավակներ և լողարկող կառուցվածքներ
9001 Օպտիկական մանրաթելեր և մանրաթելաօպտիկական լարաններ. մանրաթելաօպտիկական մալուխներ, բացի 8544 ապրանքային դիրքում նշվածներից. թերթեր և թիթեղներ` բևեռացնող նյութից. ոսպնյակներ (ներառյալ` կոնտակտայինները). պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր` ցանկացած նյութից, առանց շրջանակի, բացի չմշակված օպտիկական ապակուց պատրաստված տարրերից
9002 Ոսպնյակներ, պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր` ցանկացած նյութից հավաքված, որոնք հանդիսանում են գործիքների և սարքերի կամ դրանց համար նախատեսված  հարմարանքների մասեր, բացի չմշակված օպտիկական ապակուց պատրաստված տարրերից
9007 Կինոխցիկներ և կինոպրոյեկտորներ` ձայնագրող կամ ձայնավերարտադրող սարքեր պարունակող կամ չպարունակող
9011 Բարդ օպտիկական մանրադիտակներ, ներառյալ`  միկրոլուսանկարահանումների, միկրոկինոնկարահանումների և միկրոպրոյեկտման մանրադիտակները
9012 Մանրադիտակներ, բացի օպտիկականից. դիֆրակցիոն ապարատներ
9013 Հեղուկ բյուրեղների հիմքի վրա աշխատող սարքեր, բացի այն արտադրանքներից, որոնք առավել ճշգրիտ նկարագրված են այլ ապրանքային դիրքերում. լազերներ, բացի լազերային դիոդներից.
օպտիկական այլ սարքեր և գործիքներ` տվյալ խմբում այլ տեղում չնշված և չներառված
9017 Գործիքներ` գծագրման, չափանշման և մաթեմատիկական հաշվարկների համար (օրինակ` գծագրական մեքենաներ, պանտոգրաֆներ, անկյունաչափեր, գծագրական լրակազմեր, լոգարիթմական քանոններ, սկավառակային հաշվասարքեր), գծային չափերի չափման ձեռքի գործիքներ (օրինակ` չափիչ կաղապարաձողեր և չափերիզներ, միկրոմետրեր  չափակարկիններ)` տվյալ խմբում այլ տեղում չնշված կամ չներառված
9018 Սարքեր և հարմարանքներ` կիրառվող բժշկության,  վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ (ներառյալ` սցինտիգրաֆիկական ապարատները), էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և սարքեր` տեսողությունը հետազոտելու համար
9019 Սարքեր` մեխանոթերապիայի համար. մերսման ապարատներ.
կարողությունների որոշման համար հոգեբանական թեսթերի համար ապարատներ. օզոնային, թթվածնային և աերոզոլային թերապիայի, արհեստական շնչառության համար կամ այլ թերապևտիկ շնչառական ապարատներ
9020 00 շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացի պաշտպանական դիմակներից, առանց մեխանիկական դետալների և փոխովի զտիչների
9021 Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ` հենակները, վիրաբուժական գոտիները և կալանտներ, բեկակալները և այլ հարմարանքներ` կոտրվածքները բուժելու համար. մարմնի արհեստական մասեր. լսողական ապարատներ և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա, իրենց հետ կամ պատվաստվում են մարմնի մեջ` փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը
9022 Ապարատներ` հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա կամ գամմա ճառագայթների օգտագործման վրա` նախատեսված կամ չնախատեսված բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական և  անասնաբուժական օգտագործման համար, ներառյալ` ռենտգենաչափիչ կամ ռադիոթերապևտիկ ապարատները, ռենտգենյան խողովակները և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորները, բարձր լարման գեներատորները, վահանները, ղեկավարման պուլտերը, էկրանները, սեղանները, բազկաթոռները և համանման այլ արտադրատեսակները հետազոտության կամ բուժման համար
9023 00 սարքեր, ապարատներ և մոդելներ` նախատեսված ցուցադրական նպատակների համար (օրինակ` ուսուցման կամ ցուցադրման համար)` ոչ պիտանի այլ օգտագործման համար
9024 մեքենաներ և սարքավորումներ` նյութերի (օրինակ` մետաղների, փայտեղենի, մանածագործական նյութերի, թղթի, պլաստմասսաների) կարծրությունը, ամրությունը, սեղմվածությունը, առաձգականությունը կամ այլ մեխանիկական հատկությունները փորձարկելու համար
9025 Արեոմետրեր և համանման սարքեր` որոնք գործում են հեղուկների մեջ ընկղմվելիս, ջերմաչափեր, պիրոմետրեր, բարոմետրեր, հիգրոմետրեր (խոնավաչափ) և խոնավաջերմաչափեր` գրանցող սարքով կամ առանց գրանցման սարքի և այդ սարքերի ցանկացած համակցություններով
9026 Սարքեր և ապարատներ` հեղուկների կամ գազերի ծախսի, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական բնութագրերի չափման կամ հսկողության համար (օրինակ` ծախսաչափեր, մակարդակի ցուցիչներ, մանոմետրեր, ջերմաչափեր)` բացի 9014, 9015, 9028 կամ 9032 ապրանքային դիրքի սարքերից և ապարատներից
9027 Սարքեր և ապարատներ` ֆիզիկական կամ քիմիական անալիզների համար (օրինակ` պոլյարիմետրեր, ռեֆրակտոմետրեր, սպեկտրոմետրեր, գազա- կամ ծխաանալիզատորներ), սարքեր և ապարատներ` մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերեսային ձգունության կամ նմանատիպ մեծություններ չափելու և հսկելու համար. սարքեր և  ապարատներ` չափելու կամ վերահսկելու ջերմության, ձայնի կամ լույսի քանակությունը (ներառյալ` էքսպոնոմետրերը), միկրոտոմեր
9030 Օսցիլոսկոպներ, սպեկտրաանալիզատորներ, այլ սարքեր և ապարատներ` էլեկտրական մեծությունները չափելու կամ հսկելու համար, բացի 9028 ապրանքային դիրքի չափիչ սարքերից, սարքեր և ապարատներ` ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող  ճառագայթումները հայտնաբերելու կամ չափելու համար
9031 Չափող կամ հսկող սարքեր, սարքավորումներ կամ մեքենաներ` տվյալ խմբի այլ տեղերում չնշված կամ չներառված. պրոֆիլային պրոյեկտորներ
9032 Սարքավորումներ և ապարատներ` ավտոմատ կարգավորման կամ  ղեկավարման համար
9033 00 000 մասեր և պարագաներ (տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված)` մեքենաների, սարքերի, գործիքների կամ 90 խմբի ապարատների համար
9104 00 100 ժամացույցներ` սարքավորումների հարթակների վրա տեղակայվող, և համանման ժամացույցներ` ցամաքային տրանսպորտային միջոցների, թռչող ապարատների, տիեզերական ապարատների կամ նավերի համար` քաղաքացիական ավիացիայի համար
9108-9
112,9114
ժամացույցների մասեր և մեխանիզմներ
9204 Ակորդեոններ և համանման գործիքներ, շրթնահարմոններ
93 Զենք և զինամթերք, դրանց մասեր և պարագաներ
9401 10 100 օդային տրանսպորտի միջոցներում օգտագործվող նստարաններ առանց կաշվե պատվածքի` քաղաքացիական ավիացիայում օգտագործվող
9403 20 100 մետաղական կահույք` այլ, քաղաքացիական ավիացիայի համար
9405 10 100 ջահեր և էլեկտրական այլ լուսավորող սարքավորումներ` ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից` քաղաքացիական ավիացիայի համար
9405 60 100 լուսային ցուցանակներ, լուսատախտակներ անունով կամ անվանումով կամ հասցեով և համանման արտադրանք` ոչ թանկարժեք մետաղներից կամ պլաստմասսայից` քաղաքացիական ավիացիայի համար
9405 92 100 940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր` պլաստմասսայից` քաղաքացիական ավիացիայի համար
9405 99 100 940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր` ոչ թանկարժեք մետաղներից` քաղաքացիական ավիացիայի համար»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. մայիսի 12
Երևան
ՀՕ-538-Ն