Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-19-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.21/5(377) Հոդ.91
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1659 -րդ հոդվածով`

 

«Հոդված 1659.

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտումները

 

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և վերահսկվող անձանց) պաշտոնատար անձանց կողմից այդ օրենքներով և իրավական ակտերով սահմանված տեղեկությունները կամ հաշվետվությունները չներկայացնելը կամ ոչ պատշաճ ներկայացնելը, այն է՝ սահմանված ժամկետներում կամ ամբողջ ծավալով կամ ոչ սահմանված ձևով ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24412-րդ հոդվածով՝

 

«Հոդված 24412.

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը

 

 Սույն օրենսգրքի 1659-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը, որի անունից վարչական տույժեր նշանակում է լիազորված մարմնի նախագահը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից։



Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 11
Երևան
ՀՕ-19-Ն