ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2021 թվականի N 220-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների կողմից արտադրված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, ռազմատեխնիկական միջոցների մշակման, արդիականացման, արտադրության, վերականգնման, նորոգման, ծառայությունների մատուցման և սպասարկման աշխատանքների գնման դեպքում այդ ընթացակարգերը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով իրականացնելիս գործում է հետևյալ առանձնահատկությունը՝
1) երկարաժամկետ պայմանագիր կնքելիս ֆինանսական միջոցներ հատկացվելու վերաբերյալ լրացուցիչ համաձայնագիր չի կնքվում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետով, 33-րդ կետի 12-րդ ենթակետով և 40-րդ կետի 5-րդ ենթակետի «զ» պարբերությունով սահմանված պահանջները։
2. Սույն որոշման իմաստով երկարաժամկետ պայմանագիր է համարվում 3 տարի և դրանից ավելի ժամանակահատվածի համար կնքված պայմանագիրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2021 թվական: