Գլխավոր տեղեկություն
Համար
N 148-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.04.2021-08.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14 10.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2021 թվականի N 148-Լ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


      

09.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

      

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 8-ի N 148-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 90 Լ որոշման հավելվածի 2-րդ կետով նախատեսված անձանց (այսուհետ՝ շահառու) սոցիալական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) տրամադրմանը (նշանակելուն և վճարելուն) առնչվող հարաբերությունները:

2. Աջակցությունը տրամադրում (վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ շահառուի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա:

3. Դիմումը ներկայացնելու համար շահառուն, 2021 թվականի փետրվարի 9-ից մինչև մայիսի 15-ը, օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (անձնագիր կամ նույնականացման քարտ), իսկ անձնագիր կամ նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ ծննդյան վկայականի սերիան ու համարը, հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը։

(3-րդ կետը փոփ., լրաց. 15.04.21 N 579-Լ)

4. Ծառայությունը, առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալներն առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և արդեն իսկ հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ունեցող շահառուների վերաբերյալ նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) տրամադրած և «ՆՈՐՔ» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից նախնական համադրված տվյալների հետ և

1) հաստատում է դիմումը, եթե «ՆՈՐՔ» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից նախնական համադրված և ծառայությանը փոխանցած տվյալները և ծառայության կողմից իրականացված ստուգումները բավարար են դիմումը հաստատելու համար․

2) հաշվառում է դիմումը, իրականացնում է համադրում և փոխանցում է նախարարություն՝ լրացուցիչ ստուգումներ իրականացնելու նպատակով․

3) իրականացված համադրումների հիման վրա մերժում է դիմումը։

5. Նախարարությունը ծրագրային համապատասխան իրավասության միջոցով ուսումնասիրում է ծառայության կողմից հաշվառած դիմումը և առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է կամ մերժում է` եթե շահառուն ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրած ցուցակում շահառուի առողջական վիճակի (ախտորոշման) վերաբերյալ առկա տվյալների և հասանելի այլ բժշկական տվյալների։

6. Եթե դիմումը չի մերժվում, ապա ծառայությունը հաստատում է դիմումը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում դրամական օգնության վճարման գործընթացը:

7. Ծառայությունը սույն որոշման 4-րդ, իսկ նախարարությունը սույն որոշման 5-րդ կետով նախատեսված ստուգումների արդյունքում մերժում է դիմումը, եթե՝

1) ներկայացված տվյալները թերի են (չեն ներկայացվել պահանջվող բոլոր տվյալները).

2) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

3) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի մահվան պետական գրանցում.

4) շահառուի տվյալները ներառված չեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ցուցակներում.

5) շահառուն ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրած տվյալների հիման վրա նախարարության կողմից կատարված վերլուծության։

6) շահառուի անվամբ առկա է հաստատված դիմում։

8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նախարարությանը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 90-Լ որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի, տրամադրվող ցուցակում ներառվում է շահառուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, հեռախոսահամարը (առկայության դեպքում) և տեղեկատվություն շահառուի առողջական վիճակի (ախտորոշման) մասին։

9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, սույն որոշումն ընդունվելուց հետո՝ սույն որոշման 8-րդ կետի համաձայն, առկայության դեպքում պարբերաբար՝ յուրաքանչյուր երրորդ աշխատանքային օրը նախարարությանն է տրամադրում թարմացված տվյալներ՝ նշելով թարմացման տեսակը՝ ավելացում, տվյալների ուղղում կամ սխալ ցուցակավորված։

10. Գրասենյակը սույն որոշումն ընդունվելուց հետո պարբերաբար՝ յուրաքանչյուր երրորդ աշխատանքային օրը «ՆՈՐՔ» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին է տրամադրում հաշմանդամություն ունեցող շահառուների նոր ցուցակը՝ սույն կարգի 9-րդ կետով սահմանված տվյալների հետ համադրելու և երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանը տրամադրելու համար:

11. «ՆՈՐՔ» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գրասենյակի կողմից փոխանցված ցուցակների մասով իրականացնում է համադրում, և նախնական համադրում անցած սույն միջոցառման պոտենցիալ շահառու հանդիսացող անձանց ցանկը (ավելացնելով յուրաքանչյուր անձի մասով անձը հաստատող փաստաթղթի կամ ծննդյան վկայականի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը և աջակցության կարգավիճակը՝ մերժում, հաստատում, հաշվառում/կասկածելի), փոխանցում է ծառայությանը սույն որոշման հաստատման օրը։ Թարմացված տվյալներ ստանալու դեպքում փոխանցումն իրականացնում է ստանալուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։

(11-րդ կետը լրաց. 15.04.21 N 579-Լ)

12. Վճարման ցուցակում ներառվում են բանկի անվանումը, շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի կամ ծննդյան վկայականի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, վճարման ենթակա գումարը, շահառուին պատկանող բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը, գումարը բանկին փոխանցելու օրը, ամիսը և տարին և շահառուի հեռախոսահամարը։

(12-րդ կետը լրաց. 15.04.21 N 579-Լ)

13. Ծառայությունը դիմումը մերժելու կամ հաստատելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում դիմողի (շահառուի) հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը ներառում է սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու դեպքում՝ մերժելու պատճառը, իսկ դիմումը հաստատելու դեպքում՝ միանվագ դրամական օգնության չափը՝ 500 000 դրամ։

14. Աջակցությունը շահառուի բանկի կողմից վճարվում է միանվագ դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե շահառուն սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը, ապա շահառուի բանկը վճարումն իրականացվում է շահառուի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում:

Սույն կետում նշված դեպքում, եթե միանվագ օգնության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

15. Գումարը փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է դիմողին։

16. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

17. Սույն կարգի հիման վրա նշանակված և մահվան պատճառով չվճարված գումարը վճարվում է շահառուի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ ծնողին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, շահառուի մահվան վկայականը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) ծառայություն են ներկայացվում մինչև 2021 թվականի հունիսի 15-ը։

(17-րդ կետը փոփ. 15.04.21 N 579-Լ)

(հավելվածը փոփ., լրաց. 15.04.21 N 579-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

      

09.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.07.2022, N 1164-Լ 31.07.2022, N 148-Լ
06.05.2021, N 707-Լ 08.05.2021, N 148-Լ
15.04.2021, N 579-Լ 17.04.2021, N 148-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան