Գլխավոր տեղեկություն
Համար
N 591-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.04.2021-24.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.693
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2007 թվականի N 591-Ն

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 08.04.21 N 478-Ն)

Համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 136-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 08.04.21 N 478-Ն)

1. Հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 08.04.21 N 478-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 23
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 591-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

(վերնագիրը լրաց. 08.04.21 N 478-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 08.04.21 N 478-Ն)

2. Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակը  սահմանում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր պետական մարմին)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա (այսուհետ` հաշվետու տարի) համար սահմանված ընդհանուր չափաքանակի հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն, լրաց. 08.04.21 N 478-Ն)

3. Անհատական չափաքանակները սահմանվում են հիմնական և լրացուցիչ փուլերով: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակների և անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում սահմանված անհատական չափաքանակների գումարային մեծության միջև առաջանում է դրական տարբերություն: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլի իրականացման դեպքում լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է համապատասխան հայտարարություն` առնվազն 2000 օրինակ տպաքանակ ունեցող հայալեզու օրաթերթում և լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ընդ որում՝ լրացուցիչ փուլի համար նախատեսված չափաքանակների վերաբերյալ տեղեկատվությունն ինտերնետային կայքում թարմացվում է՝ այդ չափաքանակի յուրաքանչյուր փոփոխությունից անմիջապես հետո:

(3-րդ կետը լրաց. 29.07.16 N 809-Ն, 08.04.21 N 478-Ն)

4. Ներմուծողն անհատական չափաքանակներ ստանալու համար (լրացուցիչ և հիմնական փուլերում) լիազոր պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) Հայաստանի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակի տրամադրման մասին հայտ (այսուհետ` հայտ)` համաձայն N 1 ձևի,

2) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձինք` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

(4-րդ կետը լրաց. 08.04.21 N 478-Ն)

 

II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

 

5. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին է ներկայացնում մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա հոկտեմբերի 30-ը:

(5-րդ կետը փոփ. 08.04.21 N 478-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինն ընդունված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) հայտն ամբողջությամբ բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,

2) հայտը մասնակիորեն բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,

3) անհատական չափաքանակի տրամադրումը մերժելու մասին:

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին, և`

1) սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակը` համաձայն N 2 ձևի,

2) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակի տրամադրումը մերժելու կամ հայտը մասնակիորեն բավարարելու մասին որոշման գրավոր հիմնավորումը:

8. Եթե անհատական չափաքանակների տրամադրման հիմնական փուլում ներկայացված հայտերով խնդրարկվող` օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման գումարային քանակությունը գերազանցում է հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակի քանակությունը, ապա անհատական չափաքանակները տրամադրվում են մասնակիորեն, համամասնության սկզբունքով: Սույն կետում նշված` մասնակիորեն տրամադրված անհատական չափաքանակների գումարային քանակությունը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակը:

(8-րդ կետը լրաց. 08.04.21 N 478-Ն)

 

III. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԸ

 

9. Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է, եթե ներմուծման ընդհանուր չափաքանակը չի սպառվել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո:

Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակները տրամադրվում են անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի համար սույն կարգով նախատեսված ընթացակարգով, բացառությամբ հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշումների ընդունման ժամկետի: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար ներկայացված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ լիազոր պետական մարմինը հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է սույն կարգի 6-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված որոշումներից մեկը: Որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին:

(9-րդ կետը լրաց. 29.07.16 N 809-Ն)

10. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին կարող է ներկայացնել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ կամ ընդհանուր չափաքանակի սպառումը:

(10-րդ կետը լրաց. 29.07.16 N 809-Ն)

10.1. 2013 թվականի համար, բացառության կարգով, անհատական չափաքանակի (քվոտայի) ձեռքբերման առաջին փուլի ավարտը սահմանել 2013 թվականի հունիսի 1-ը:

(10.1-ին կետը լրաց. 25.04.13 N 413-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 29.07.16 N 809-Ն)

 

IV. ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

12. Անհատական չափաքանակի (լրացուցիչ և հիմնական փուլերում) տրամադրումը կարող է մերժվել, եթե`

1) երկիրը, որտեղից արտահանվելու են օզոնային շերտը քայքայող նյութերը և հիդրոֆտորածխածինները, չի հանդիսանում Մոնրեալի արձանագրության (դրա համապատասխան ուղղման) կողմ,

2) հաշվետու տարվա համար սահմանված` օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ընդհանուր չափաքանակն սպառվել է:

(12-րդ կետը լրաց. 08.04.21 N 478-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

Հ Ա Յ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 08.04.21 N 478-Ն)

____________________________________________________________________
(հայտատուի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)

 


Սույնով խնդրում եմ տրամադրել 200  թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող` ստորև նշված նյութերը և հիդրոֆտորածխածինները ներմուծելու անհատական չափաքանակ`
1) ընդամենը` օզոնային շերտը քայքայող քիմիական նյութեր և հիդրոֆտորածխածիններ (մաքուր նյութի և հիդրոֆտորածխածնի հաշվարկով).

NN
ը/կ

Օզոնային շերտը քայքայող նյութը և հիդրոֆտորածխածինը

Ներմուծման
անհատական
չափաքանակի`
խնդրարկվող
քանակությունը (կգ)

անվանումը

քիմիական
բանաձևը

միջազգային
տեխնիկական
անվանումը

առևտրային
անվանումը

1

2

3

4

5

6

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

2) 1-ին կետում նշված քանակության սահմաններում Հայաստանի Հանրապետություն կներմուծվեն օզոնային շերտը քայքայող` ստորև նշված մաքուր նյութերը և հիդրոֆտորածխածինները և օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների խառնուրդները`
 
ա. մաքուր տեսքով ներմուծվող օզոնային շերտը քայքայող նյութեր և հիդրոֆտորածխածիններ.

NN
ը/կ

Օզոնային շերտը քայքայող նյութը և հիդրոֆտորածխածինը

Ներմուծման
անհատական
չափաքանակի`
խնդրարկվող
քանակությունը (կգ)

Երկիրը, որտեղից
արտահանվելու է

անվանումը

քիմիական
բանաձևը

միջազգային
տեխնիկական
անվանումը

առևտրային
անվանումը

1

2

3

4

5

6

7

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

բ. օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների խառնուրդներ.

NN
ը/կ

Խառնուրդի
առևտրային
անվանումը

Խառնուրդում պարունակվող` օզոնային
շերտը քայքայող յուրաքանչյուր նյութի և հիդրոֆտորածխածնի

Ներմուծվելիք
խառնուրդի
ընդհանուր
քանակությունը
(կգ)

Օզոնային
շերտը քայքայող
նյութի և հիդրոֆտորածխածնի ներմուծման
անհատական
չափաքանակի`
խնդրարկվող
քանակությունը (կգ)

Երկիրը, որտեղից
արտահանվելու է

միջազգային
տեխնիկական
անվանումը
(և (կամ)
քիմիական
բանաձևը)

տեսակարար
կշիռը (%)

1

2

3

4

5

6

7

1.

 

 

 

_______________
_______________

_______________
_______________

_______________
_______________

 

_______________
_______________

 

 

2.

 

 

 

_______________
_______________

_______________
_______________

_______________
_______________

_______________
_______________

 

 

3.

 

 

 

_______________
_______________

_______________
_______________

_______________
_______________

_______________
_______________

 

 

4.

 

_______________
_______________

_______________
_______________

_______________
_______________

_______________
_______________

 


_____________________________

(հայտատուի (իրավաբանական անձի ղեկավարի)

անունը, ազգանունը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նշումների համար

 

Հայտն ընդունված է 200  թվականի       -ին                Կ.Տ.

______________

(ստորագրությունը)

(ձևը փոփ. 10.10.19 N 1442-Ն, լրաց. 08.04.21 N 478-Ն)

Ձև N 2

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ N ____
(վերնագիրը լրաց. 08.04.21 N 478-Ն)

Տրված է _________________________________________________________

(ներմուծողի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի

անունը, ազգանունը և բնակության վայրը)


այն մասին, որ նրա կողմից 200  թվականի հունվարի 1-ից մինչև 200  թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել օզոնային շերտը քայքայող հետևյալ նյութերը և հիդրոֆտորածխածինները` ստորև նշված քանակություններով.

NN
ը/կ

Օզոնային շերտը քայքայող նյութը և հիդրոֆտորածխածինը

Ներմուծման անհատական չափաքանակը`
մաքուր նյութի և հիդրոֆտորածխածնի հաշվարկով (կգ)

անվանումը

քիմիական
բանաձևը

միջազգային
տեխնիկական
անվանումը

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

5.

 

 

 

 


Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների նշված քանակությունը կարող է ներմուծվել մեկից ավելի խմբաքանակներով:

Լիազոր պետական մարմնի ղեկավար

_______________
(ստորագրությունը)

_________________
(անունը, ազգանունը)


Տրված է _______ _________________ 200  թ.

Կ.Տ.

 

(ձևը լրաց. 08.04.21 N 478-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 25.04.13 N 413-Ն, 29.07.16 N 809-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն, լրաց., փոփ. 08.04.21 N 478-Ն)