Գլխավոր տեղեկություն
Համար
N 383-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 383-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ 2020» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 108,524,016 դրամ ընդհանուր արժողությամբ «Ճգնաժամային արձագանք Հայաստանում. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն 2020» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ավտոմեքենան (2020 թվականի արտադրության, Toyata HILUX մակնիշի, նույնականացման համարը` MR0DX9CD6M2642198, 28,990 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման և այլ ծախսերը, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 383-Ա որոշման

 

«Ճգնաժամային արձագանք Հայաստանում. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն 2020»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ինչպես «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության, այնպես էլ Հայաստանյան «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական է նաև պատերազմների, համավարակների և այլ աղետների պատճառով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մարդասիրական և հոգեբանասոցիալական անմիջական աջակցության ցուցաբերումը: Այս ուղղությամբ կազմակերպությունը ծրագիր է իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղի 2020 թ. սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին ծավալված պատերազմից տուժած, ինչպես նաև տեղահանված ընտանիքների և նրանց երեխաների ծանր սոցիալական և հոգեբանական վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով:

Այս ծրագիրն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը և ֆինանսա-

վորման աղբյուրը

Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)

4.

Ծրագրի կատարողը

Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19 ):

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է քաղաք Երևանում և Կոտայքի մարզում, այն առնչվում է սոցիալական բնագավառին:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է ՝ 108,524,016 ՀՀ դրամ:

7.

Բարեգործություն

ստացողը

Ծրագրում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի 2020 թ. սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին ծավալված պատերազմից տուժած սոցիալական ռիսկի ենթակա 1500 երեխաներ, 250 ընտանիքներ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը իրականացվելու է 15.05.2021–31.07.2021 ժամանակաշրջանում։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ծրագրի շահառուներին նյութական աջակցության տրամադրում ընդհանուր 67,013,570 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝

1.1. ծրագրի շահառուներին սննդի փաթեթի տրամադրում՝ 21,704,800 ՀՀ դրամ,

1.2. ծրագրի շահառուներին դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների տրամադրում (ներառյալ՝ տոնոմետրեր, ջերմաչափեր և այլն) ` 5,426,200 ՀՀ դրամ,

1.3. ծրագրի շահառուներին հիգիենայի փաթեթների տրամադրում, ներառյալ՝ առաջնային առողջության պահպանման նպատակով COVID-19 վիրուսից պաշտպանական (դիմակներ, ձեռնոցներ), ախտահանիչ նյութեր (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր), պարագաներ և տնտեսական ապրանքներ՝ 6,511,440 ՀՀ դրամ,

1.4. ծրագրի շահառու երեխաներին կրթադաստիարակչական պարագաների տրամադրում` դասապրոցեսը պատշաճ կազմակերպելու նպատակով (ներկեր, մատիտներ, գրիչներ, տետրեր, գրքեր, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, վրձիններ և այլն)` 2,713,100 ՀՀ դրամ,

1.5. ծրագրի շահառու դպրոցահասակ երեխաներին hեռավար ուսուցման նպատակով տեխնիկական և այլ միջոցների (սմարթֆոններ, տաբլետների, ինտերնետի հասանելիություն ապահովող քարտեր և այլն) տրամադրում ՝ 3,527,030 ՀՀ դրամ,

1.6. ծրագրի շահառուներին սեզոնային հագուստի, կոշիկի տրամադրում՝ 27,131,000 ՀՀ դրամ:

2. Ծրագրի իրականացման նպատակով մեքենայի ներմուծում` 15,850,000 ՀՀ դրամ։

3. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր՝ կազմում է 15,627,456 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):

3.1. սոցիալական աշխատողներ, հոգեբաններ` 12,154,688 ՀՀ դրամ, թվով 7 աշխատակից

3.2. կարճաժամկետ պայմանագրային աշխատակիցներ՝ 3,472,768 ՀՀ դրամ։

Կազմակերպական ծախսերը` նշված ժամանակաշրջանի համար կազմում են 10,032,990 ՀՀ դրամ:

1. աշխատակազմի ծախսեր՝ 6,565,702 ՀՀ դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում),

2. համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռք բերում՝ 542,620 ՀՀ դրամ,

3. գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ՝ 217,048 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր)

4. ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային ծախսեր՝ 2,707,620 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում

 վառելանյութի, մեքենայի պահեստամասերի ձեռքբերում՝ 2,165,000 ՀՀ դրամ,

 բեռնափոխադրման և տրանսպորտային այլ ծախսեր՝ 542,620 ՀՀ դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծրագրի շահառուներին նյութական աջակցության տրամադրում ընդհանուր 67,013,570 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝

1.1. ծրագրի շահառուներին սննդի փաթեթի տրամադրում՝ 21,704,800 ՀՀ դրամ,

1.2. ծրագրի շահառուներին դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների տրամադրում (ներառյալ՝ տոնոմետրեր, ջերմաչափեր և այլն) ` 5,426,200 ՀՀ դրամ,

1.3. ծրագրի շահառուներին հիգիենայի փաթեթների տրամադրում, ներառյալ՝ առաջնային առողջության պահպանման նպատակով COVID-19 վիրուսից պաշտպանական (դիմակներ, ձեռնոցներ), ախտահանիչ նյութեր (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր), պարագաներ և տնտեսական ապրանքներ՝ 6,511,440 ՀՀ դրամ,

1.4. ծրագրի շահառու երեխաներին կրթադաստիարակչական պարագաների տրամադրում` դասապրոցեսը պատշաճ կազմակերպելու նպատակով (ներկեր, մատիտներ, գրիչներ, տետրեր, գրքեր, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, վրձիններ և այլն)` 2,713,100 ՀՀ դրամ,

1.5. ծրագրի շահառու դպրոցահասակ երեխաներին hեռավար ուսուցման նպատակով տեխնիկական և այլ միջոցների (սմարթֆոններ, տաբլետների, ինտերնետի հասանելիություն ապահովող քարտեր և այլն) տրամադրում ՝ 3,527,030 ՀՀ դրամ,

1.6. ծրագրի շահառուներին սեզոնային հագուստի կոշիկի տրամադրում՝ 27,131,000 ՀՀ դրամ:

2. Ծրագրի իրականացման նպատակով մեքենայի ներմուծում` 15,850,000 ՀՀ դրամ: Կազմակերպական ծախսեր.

1. համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռքբերում՝ 542,620 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր)

2. գրենական պիտույքների, գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ 217,048 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր)

3. Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային ծախսեր՝ 2,707,620 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում

 վառելանյութի, մեքենայի պահեստամասերի ձեռքբերում՝ 2,165,000 ՀՀ դրամ,

 բեռնափոխադրման և տրանսպորտային այլ ծախսեր՝ 542,620 ՀՀ դրամ

11.

Ծրագրի իրականացման

հետ կապված կազմակեր-պական ծախսերը

Կազմակերպական ծախսերը 15.05.2021 – 31.07.2021 թ. ժամանակաշրջանի համար կազմում են 10,032,990 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 9,2 տոկոսը:

Այդ թվում`

1) աշխատակազմի ծախսեր՝ 6,565,702 ՀՀ դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում),

2) համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռք բերում՝ 542,620 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր)

3) գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ՝ 217,048 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր)

4) Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային ծախսեր՝ 2,707,620 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում

 վառելանյութի, մեքենայի պահեստամասերի ձեռքբերում՝ 2,165,000 ՀՀ դրամ,

 բեռնափոխադրման և տրանսպորտային այլ ծախսեր՝ 542,620 ՀՀ դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-

վարման մարմինների, այլ

կազմակերպությունների

հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև համապատասխան Կոտայքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետու-

թյան նկատմամբ վերա-

հսկողության մեխանիզմ-

ների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ


13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ