Գլխավոր տեղեկություն
Համար
N 521-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2021 թվականի N 521-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Տեսական քննությունը դրական չհանձնած անձը, ներկայացնելով սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերը, կարող է կրկին մասնակցել տեսական քննությանը բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ, քան 7 օր անց, իսկ երկրորդ փորձը դրական չհանձնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տեսական քննությանը կարող է մասնակցել բացասական հանձնված վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս անց:».

2) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Գործնական քննությունը դրական չհանձնած անձը, սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում, ներկայացնելով սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերը` կարող է կրկին մասնակցել գործնական քննությանը բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ, քան 7 օր անց, իսկ երկրորդ փորձը դրական չհանձնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ գործնական քննությանը կարող է մասնակցել բացասական հանձնված վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս անց։».

3) 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«78. Տրանսպորտային միջոցներ վարելու դադարեցված իրավունքը վերականգնվում է, և վարորդական վկայականները վերադարձվում են վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` սույն կարգով սահմանված կարգով տեսական և գործնական քննությունները հանձնելուց հետո:».

4) 80-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) «D1E» ենթակարգը և «DE» կարգը` «AM», «A1», «B1», «C1», «C1E» և «D1» ենթակարգերի, «A», «B», «BE», «C», «CE» և «D» կարգերի նկատմամբ:».

5) NN 5 և 6 ձևերում «հաշվի առնելով ընդունված քննության արդյունքները» բառերը փոխարինել «կողմից ներկայացված փաստաթղթերը հիմք ընդունելով» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2021 թվական: