Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2021
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
31.03.2021
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 մարտի 2021 թվականի
ք. Երևան

N 96-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի՝

1) 1-ին կետի 7-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» պարբերությամբ.

«գ. մինչև 1 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և այդ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան տրամադրվել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին».

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով․

«5) 7-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի նկատմամբ կիրառվում է 0,9 գործակից՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած՝ փաստաթղթերով ներկայացված կայանի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքի (բացառությամբ կայանը էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ օդային գծերի, հենասյուների, հաշվառման համակարգի, բաշխման ցանցին միացման կետում այլ օժանդակ սարքավորումների տեղադրման համար անհրաժեշտ հողատարածքի) փոփոխման (ընդլայնման) կամ էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման լարման փոփոխման դեպքերում։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան

31 մարտի 2021թ.

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2021 թվական: