Basic information
Number
թիվ 105-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.09.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.09.2020
Enactment organisation
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Enactment date
18.09.2020
Signing organisation
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Signing date
18.09.2020
Effective date
19.09.2020

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

18 սեպտեմբերի 2020 թվականի

ք. Երևան

թիվ 105-Ա

 

«ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի սեպտեմբերի 9-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 211 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

   

2020 թ. սեպտեմբերի 18

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2020 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation