Գլխավոր տեղեկություն
Համար
N 402-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2021 թվականի N 402-Ա

 

«ԴԱՐԴԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին թիվ ՍՆԴ/1755/04/19 սնանկության գործի շրջանակներում հարուցված թիվ 06978361 կատարողական վարույթի ընթացքում կնքել հաշտության համաձայնություն՝ սույն որոշման հավելվածով սահմանված հիմնական պայմաններով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


25.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

մարտի 25-ի N 402-Ա որոշման

 

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

քաղ. Երևան

_____________2021 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ ի դեմս _____________________  _____________________ -ի (այսուհետ՝ նախարարություն), մի կողմից և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս ___________________________-ի (այսուհետ՝ ընկերություն), մյուս կողմից (այսուհետ` միասին կողմեր), նկատի ունենալով, որ թիվ ՍՆԴ/1755/04/19 սնանկության գործի շրջանակներում հարուցված է թիվ 06978361 կատարողական վարույթը, և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, կնքեցին սույն հաշտության համաձայնությունը (այսուհետ՝ համաձայնություն) հետևյալի մասին՝

1. Կողմերը հաստատում են, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) հիման վրա ընկերության վարկի հիմնական գումարի չվճարված մասը (առանց հաշվարկված տոկոսագումարի և տույժի) կազմում է 1,015,317.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

2. Կողմերը գալիս են համաձայնության առ այն, որ համաձայնության 1-ին կետում նշված գումարը և վարկի մնացորդի նկատմամբ պայմանագրով սահմանված տոկոսագումարն ընկերությունը պարտավորվում է վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ սկսած 2021 թվականի մայիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ՝ ամսական 16,377.42 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ մայր գումարի և մնացորդի նկատմամբ պայմանագրով սահմանված տոկոսագումարի մարումներ կատարելու միջոցով՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը ներառյալ:

3. Կողմերը գալիս են համաձայնության առ այն, որ մինչև 2021 թվականի մայիսի 20-ը ընկերությունը պարտավորվում է միանվագ վճարել մինչև սույն համաձայնությունը կնքելու պահը վարկի չվճարման արդյունքում ժամկետանց գումարների նկատմամբ հաշվարկված տույժը և մինչև 2021 թվականի մայիսի 20-ը վարկի հիմնական գումարի նկատմամբ հաշվարկված և չվճարված տոկոսագումարը (ներառյալ մինչև սույն համաձայնությունը կնքելու պահը ժամկետանց տոկոսագումարը):

4. Ընկերությունն իրավունք ունի վաղաժամկետ մարելու սույն համաձայնության 1-ին կետում նշված վարկի գումարը, ինչպես նաև վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսագումարը:

5. Ընկերությունը պարտավորվում է մինչև 2021 թվականի հունիսի 1-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 900001037507 հաշվեհամարին վճարել թիվ ՍՆԴ/1755/04/19 սնանկության գործով նախարարության կողմից 500,000 դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը:

6. Պայմանագրով ստանձնած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով գրավադրված գույքի նկատմամբ նախարարության գրավի իրավունքը պահպանվում է մինչև ընկերության կողմից սույն համաձայնությունով ամրագրված պարտավորությունների լրիվ կատարումը:

7. Ընկերության կողմից սույն համաձայնության պայմանների յուրաքանչյուր խախտում հիմք է հանդիսանում սույն համաձայնությունը հաստատող դատական ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարողական թերթ ստանալու և հարկադիր կատարման ներկայացնելու համար:

8. Կողմերը հավաստում են, որ տեղյակ են սույն հաշտության համաձայնությունից բխող իրավական հետևանքների մասին:

9. Համաձայնությունը կազմված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակից. կողմերից յուրաքանչյուրին մեկական օրինակ և մեկ օրինակ դատարանի հաստատմանը ներկայացնելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան



26.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ