ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1565-Ն
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ հիդրոֆտորածխածինների ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 08.04.21 N 477-Ն)
Համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 08.04.21 N 477-Ն)
1. Հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 08.04.21 N 477-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ հիդրոֆտորածխածինների ՀԱՇՎԱՌՄԱՆ
(վերնագիրը լրաց. 08.04.21 N 477-Ն)
1. Սույն կարգով կանոնակարգվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների հաշվառման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 08.04.21 N 477-Ն)
2. Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների հաշվառումն օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների քանակական և որակական ցուցանիշների, ինչպես նաև դրանց ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման հետ կապված գործարքների մասին տեղեկատվության անընդհատ փաստաթղթային արտացոլման համակարգ է, որը ներառում է դրանց` սույն կարգի 5-րդ կետով սահմանված տվյալների գրանցումն օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների հաշվառման գրքում (այսուհետ` հաշվառման գիրք) և փաստաթղթերի պահումը` դրանց համար առանձնացված թղթապանակում:
(2-րդ կետը լրաց. 08.04.21 N 477-Ն)
3. Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների հաշվառումը (այսուհետ` հաշվառում) իրականացնում են`
1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր պետական մարմին)` սույն կարգի 5-րդ կետով սահմանված տվյալներն ու փաստաթղթերը հաշվառման գրքում գրառելու միջոցով, որի ձևը հաստատում է լիազոր պետական մարմնի ղեկավարը.
2) Պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմինները (այսուհետ` մաքսային մարմիններ)` սույն կարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված տվյալներն ու փաստաթղթերը հաշվառման գրքում գրառելու միջոցով, որի ձևը հաստատում է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը:
(3-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն, լրաց. 08.04.21 N 477-Ն)
4. Հաշվառման գրքերը համապատասխանաբար պետք է պարունակեն սույն կարգի 5-րդ կետով սահմանված տվյալները, և մինչև գրառումներ կատարելը դրանց էջերը պետք է լինեն համարակալված ու կարված, ինչպես նաև հաշվառման գիրքը պետք է ստորագրված ու կնքված լինի` սույն կարգի 3-րդ կետով սահմանված համապատասխան ղեկավար անձի կողմից: Հաշվառման գրքերն ու համապատասխան փաստաթղթերը պահվում են 5 տարի ժամկետով:
5. Լիազոր պետական մարմինը հաշվառում է օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների`
1) ներմուծման համար Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ տվյալ տարվա համար ըստ առանձին նյութերի սահմանված ընդհանուր չափաքանակները, տվյալ նյութի միջազգային տեխնիկական անվանումը, նյութի քիմիական անվանումն ու խումբը, նյութի քիմիական բանաձևը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումը.
2) ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման լիցենզիա կամ թույլտվություն ստանալու մասին հայտը, հայտատուի տվյալները, խնդրարկվող օզոնային շերտը քայքայող նյութի (նյութերի) և հիդրոֆտորածխածնի (հիդրոֆտորածխածինների) անվանումն ու քանակությունը.
3) ներմուծման անհատական չափաքանակ ստացողի տվյալները, սահմանված անհատական չափաքանակները և դրանց մնացորդային քանակությունները` ըստ առանձին նյութերի անվանումների ու խմբերի, դրանց ներմուծման համար սահմանված ժամանակահատվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման համաձայն ընդունված` օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման անհատական չափաքանակի մասին որոշումները.
4) օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման` ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման լիցենզիան կամ թույլտվությունը, լիցենզիայի կամ թույլտվության համարը, լիցենզիա կամ թույլտվություն ստացող իրավաբանական կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի տվյալները, թույլատրված օզոնային շերտը քայքայող նյութի (նյութերի) և հիդրոֆտորածխածնի (հիդրոֆտորածխածինների) անվանումն ու քանակությունը, ներմուծման դեպքում` արտահանվող երկրի և ներմուծման մաքսային ձևակերպումներն իրականացրած մաքսային մարմնի անվանումն ու ներմուծման ամսաթիվը, արտահանման դեպքում` ներմուծող երկրի և արտահանման մաքսային ձևակերպումներն իրականացրած մաքսային մարմնի անվանումն ու ամսաթիվը, տարանցիկ փոխադրման դեպքում` մուտքի և ելքի մաքսային մարմինների անվանումներն ու ամսաթվերը.
5) «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ներկայացված ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն), հաշվետվություն ներկայացնողի տվյալները և հաշվետվության ստացման ամսաթիվը, ինչպես նաև հաշվետվությունում ներառված տվյալները` ըստ նյութերի անվանումների, օգտագործման տեսակի ու քանակության` ներառյալ մնացորդային քանակության և օգտագործման ժամանակահատվածը կամ ամսաթիվը:
(5-րդ կետը լրաց., խմբ. 11.02.16 N 137-Ն, լրաց., փոփ. 08.04.21 N 477-Ն)
6. Մաքսային մարմինները սույն կարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված` օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման մասին տեղեկությունները լիազոր պետական մարմին են ներկայացնում մաքսային ձևակերպումների ավարտից հետո` մինչև հաջորդ ամսվա 25-ը:
(6-րդ կետը լրաց. 08.04.21 N 477-Ն)
(հավելվածը լրաց., խմբ. 11.02.16 N 137-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն, լրաց., փոփ. 08.04.21 N 477-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.10.2021, N 1761-Ն | 08.11.2021, N 1565-Ն | |
08.04.2021, N 477-Ն | 10.04.2021, N 1565-Ն | |
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 1565-Ն | |
11.02.2016, N 137-Ն | 05.03.2016, N 1565-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|