ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 357-Ա
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 108-րդ կետին համապատասխան`
Հաստատել «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» (2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-16-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 357-Ա որոշման |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2021 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի 16-րդ հոդվածի 2-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.12.2021, N 1380-Ա | 07.12.2021, N 357-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|