Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-543-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2003-01.07.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.21/22(55) Հոդ.433
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2003 թվականի ապրիլի 18-ին

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-272, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին կետի`

1) «դ» ենթակետի «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառը.

2) «ժա» ենթակետի «ծառայողների» բառից հետո լրացնել «և սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց» բառերը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 9.

Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, համապատասխան մարմինների հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելը

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է (փոփոխում է) քաղաքացիական ծառայության խորհուրդը` սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց ներկայացմամբ:

2. Համապատասխան մարմինների հաստիքացուցակը և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման (փոփոխման) սույն հոդվածի 1-ին կետում նշված անվանացանկը հաստատելուց հետո` մեկամսյա ժամկետում:

3. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի`

1) 1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատում են (փոփոխում են) սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ:».

2) 2-րդ կետի «2004» թիվը փոխարինել «2007» թվով.

3) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքում:»:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի`

1) 4-րդ կետի «օրենքի 11-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «և 34-րդ հոդվածի 1-ին կետով» բառերը.

2) 7-րդ կետի «գ» և «ե» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 11-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ:»:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացիական ծառայության ստաժը ներառում է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, համապատասխան մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:»:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 18.

Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը».

2) 1-ին կետի «ա» ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից մինչև երկու ամիս ժամկետով, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաև երկու ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գործուղման դեպքերի:».

3) 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի` մինչև մեկ տարի ժամկետով պարտադիր գործուղմամբ, դրա անհնարինության դեպքում, հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների և 24-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները` քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում, հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:».

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:»:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած քաղաքացիական ծառայողները` վերադառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:»:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 21.

Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը

1. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի տեսակներն են`

ա) կադրերի կարճաժամկետ ռեզերվը.

բ) կադրերի երկարաժամկետ ռեզերվը:

2. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի`

ա) «զ», «է» և «ժթ» ենթակետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք.

բ) «ժգ» ենթակետում նշված հիմքով պաշտոնից ազատված աշխատակազմի ղեկավարները.

գ) «ժե» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք` գործուղման ժամկետի ավարտից հետո:

3. Քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվում են`

ա) սույն հոդվածի 4-րդ կետում նշված` կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու ժամկետը լրացած անձինք.

բ) քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո.

գ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:

4. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, իսկ կադրերի երկարաժամկետ ռեզերվում` մեկ տարի, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

5. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը` սույն օրենքի համաձայն:»:

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 29.

Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

1. Համապատասխան մարմնի վերակազմակերպումը և կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

2. Համապատասխան մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետևանքով քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները ենթակա են համալրման անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո` մեկամսյա ժամկետում, համապատասխանաբար` վերակազմակերպված մարմնի, փոփոխություն (անվանափոխություն) կրած կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց միջոցով` հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները:»:

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի`

1) 1-ին կետի «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժբ) օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.».

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» ենթակետով.

«ի) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու համար տրված քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը:».

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի «զ» և «է» ենթակետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողները:»:

Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Քաղաքացիական ծառայողի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու համաձայնությունն ստանալու նպատակով` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը միջնորդություն է ներկայացնում քաղաքացիական ծառայության խորհուրդ` քաղաքացիական ծառայողի` սույն հոդվածի 1-ին կետում նշված առավելագույն տարիքը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ:»:

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի «անօրինական» բառը փոխարինել «անվավեր» բառով:

Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելու, ինչպես նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.»:

Հոդված 14. Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չի տարածվում սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետի պահանջը:»:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. մայիսի 13
Երևան
ՀՕ-543-Ն