Գլխավոր տեղեկություն
Համար
N 342-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 24.03.2021
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
16.03.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

16 մարտի 2021 թ.
Երևան

N 342-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 310-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացնել 9,700.0 հազար դրամ՝ «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հաշվեկշռում հաշվառված անշարժ գույքի ձեռք բերման նպատակով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռք բերում» հոդվածով:

2. Որոշմամբ հաստատված Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացնել 313.4 հազար դրամ՝ Ընկերության հաշվեկշռում հաշվառված շարժական գույքի ձեռք բերման նպատակով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով:

3. Որոշման NN 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1-3 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

Հավելված N 1

Երևան քաղաքի ավագանու

2021 թվականի մարտի 16-ի

N 342-Ն որոշման

 

Հավելված N 2

Երևան քաղաքի ավագանու

2021 թվականի մարտի 16-ի

N 342-Ն որոշման

 

Հավելված N 3

Երևան քաղաքի ավագանու

2021 թվականի մարտի 16-ի

N 342-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2021 թվական: