Գլխավոր տեղեկություն
Համար
N 342-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2021-25.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 342-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄՆ ՈՒ ԽՆԱՄՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 106,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 342-Ա որոշման

 

«Շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

Կանխարգելել շաքարային դիաբետը և շաքարային դիաբետի բարդությունները՝ տարեցների շրջանում Արարատի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ընդհանուր առմամբ 48 քաղաքային և գյուղական համայնքներում։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Դիաբետի համաշխարհային հիմնադրամ և Դանիական Կարմիր խաչ

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Արարատի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզեր, սոցիալ-առողջապահական ոլորտ

6.

Ծրագրի բյուջեն

106 000 000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արարատի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ազգաբնակչություն և 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող տարեցներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

02.04.2021 – 01.07.2022 թթ․

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`

1. Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց ինքնահսկողության հմտությունների զարգացում, որը ներառում է դասընթացներ կամավորների, բուժքույրերի և բժիշկների համար, ինքնօգնության խմբերի ձևավորում և պարբերական հանդիպումների կազմակերպում, առողջ ապրելակերպի խթանում։ /բյուջե 52 000 000 դրամ, ժամանակահատված՝ 02.04.2021 – 01.07.2022 թթ./:

2․ Ռիսկային ու խոցելի խմբերի տարեցներին առողջ ծերացման, առողջ ապրելակերպի և շաքարային դիաբետի վերաբերյալ կրթում /բյուջե 25 000 000 դրամ, ժամանակահատված՝ 02.04.2021 – 01.07.2022 թթ․/:

3. Շաքարային դիաբետ ունեցող տարեցների ինքնահսկողության հմտությունների բարելավմանն ուղղված նորարական լուծումներ, շահերի պաշտպանության կարողությունների զարգացում։ /բյուջե 8 000 000, ժամանակահատված՝ 02.04.2021 – 01.07.2022 թթ․/:

4․ Կազմակերպական ծախսեր /բյուջե 21 000 000 դրամ, ժամանակահատված՝ 02.04.2021 – 01.07.2022 թթ․/:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1. Գլյուկոմետրի ասեղների և ստրիպերի ձեռքբերում ինքնօգնության խմբերի համար՝ 7 500 000 դրամ արժողությամբ։

2. Գրենական պիտույքների ձեռքբերում ինքնօգնության և առողջ ապրելակերպի խմբերի անդամների, նրանց ընտանիքների անդամների, դասընթացների մասնակիցների համար՝ 6 000 000 դրամ արժողությամբ։

3. Տեղեկատվական նյութերի՝ բրոշյուրների, բուկլետների, ձեռնարկների տպագրություն՝ 14 000 000 դրամ արժողությամբ։

4. Հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում դասընթացներ կազմակերպելու համար՝ 6 500 000 դրամ արժողությամբ։

5. Վառելիքի ձեռքբերում՝ 3 000 000 դրամ արժողությամբ։

6. Սննդի ձեռքբերում ծրագրի շրջանակներում ինքնօգնության խմբերի, խոհարարական խմբակների և նրանց ընտանիքի անդամների համար կազմակերպվող հանդիպումների, դասընթացների ընթացքում հյուրասիրություն կազմակերպելու նպատակով՝ 15 500 000 դրամ արժողությամբ։

7. Գլյուկոմետրերի և տոնոմետրերի ձեռքբերում 2 000 000 դրամ արժողությամբ

8. Սպորտային պարագաների ձեռքբերում ինքնօգնության և առողջ ապրելակերպի խմբերի համար՝ 8 000 000 դրամ արժողությամբ

9. Թվային թևնոցների ձեռքբերում ինքնօգնության խմբերի անդամների համար՝ 1 500 000 դրամ արժողությամբ

10. Ծրագրում ընդգրկված կամավորների հեռախոսների լիցքավորում 3 000 000 դրամ արժողությամբ

11. Կամավորների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ 2 000 000 դրամ արժողությամբ

12. Դասընթացավարների ծառայության մատուցում՝ 2 000 000 դրամ արժողությամբ

13. Ձեռնարկների թարգմանության ծառայության ձեռքբերում՝ 2 000 000 դրամ արժողությամբ

14. Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց ինքնահսկողության կարողությունները բարելավելու ուղղությամբ նորարարական լուծումների վերաբերյալ դասընթացների և փորձի փոխանակման հանդիպումների

/դասընթացավար, հյուրանոցային ծառայություն, հյուրասիրություն/ կազմակերպում՝ 8 000 000 դրամ արժողությամբ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի կազմակերպական ծախսեր` 21 000 000 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը՝ 20 000 000 արժողությամբ և գործուղումները (օրապահիկ և հյուրանոցային ծառայություն)՝ 1 000 000 դրամ արժողությամբ`

ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Արարատի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում, տեղական ինքնակառավարման մարմինների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային

կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Դանիական Կարմիր խաչին և Դիաբետի համաշխարհային հիմնադրամին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարե-

գործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ


23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ