ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 193-Ա
ԹԱՄԱՐԱ ԱՃԵՄՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայ-Ամ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Փոքրիկ Իշխաններ» մանկան զարգացման հեղինակային կենտրոնին անհատույց բաշխելու նպատակով, Թամարա Աճեմյանի (անձնագիր՝ AT0214890) հասցեով ուղարկված գրենական պիտույքների (մեկ տեղ, 10 կգ ընդհանուր քաշով, 95 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 20 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արևմտյան» մաքսատուն-վարչություն, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 19.03.21 N 230-Ա)
2. Թամարա Աճեմյանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 193-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Անվանում |
Քանակ (տուփ) |
Գին (ԱՄՆ-ի դոլար) |
Գունավոր մատիտներ (Crayola 12) |
26 |
3.49 |
Հասարակ մատիտներ ռետինե պոչով (Ticonderog HB2) |
5 |
2.79 |
Հասարակ մատիտներ ռետինե պոչով (Wood pencils HB2) |
3 |
2.99 |
Հատուկ մատիտներ ռետինե պոչով (Sharpened HB2) |
2 |
2.99 |
Հատուկ մատիտներ ռետինե պոչով (Wood pencils HB2) |
1 |
5.49 |
Հատուկ մատիտներ |
1 |
6.49 |
Գունավոր մատիտներ (Highlighters) |
1 |
18.99 |
Մարկեր |
1 |
18.99 |
Ռետիններ |
10 |
3.59 |
Յուղամատիտներ |
10 |
2.39 |
Գունավոր մատիտներ (Tol HL series highlighters) |
1 |
11.15 |
Թղթի սոսինձ |
11 |
2.49 |
Մկրատներ |
9 |
4.15 |
Ռետիններ նախատեսված մատիտների համար |
10 |
9.01 |
Ընդամենը |
81 տուփ 10 կգ |
95 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |