ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 223-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 612,060,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյուղական համայնքների զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տուտոր Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00196563) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային ծառայությունների մատուցում՝ 2,125,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ասողիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00835755) 2020 թվականի հունվարի 17-ին կնքված N Վ-17/01/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում՝ 7,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գեդեոն Ռիխտեր» դեղատուն համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02587972) 2020 թվականի հունիսի 1-ին կնքված N Վ-01/06/2020-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բժշկական պարագաների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Խաս Խազ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01546394) 2020 թվականի հունիսի 1-ին կնքված N Վ-01/06/2020-02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ապրանքների մատակարարում ՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Մագնոն» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 05501766) և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հացիկի համայնքապետարանի հետ (ՀՎՀՀ՝ 04403011) 2020 թվականի դեկտեմբերի 7-ին կնքված N S-07/11/2020 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Հացիկի համայնքում խաղահրապարակի տեղադրում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի (Հայաստան) հետ (ՀՎՀՀ՝ 02636688) 2020 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում տարածքի վարձակալում՝ 38,758,518 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02538542) 2020 թվականի հունվարի 17-ին կնքված N AR170120 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ապրանքների մատակարարում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «ԹիՔեյ ընդ Պարթներս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02604375) 2018 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական ծառայությունների մատուցում՝ 4,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Հեքս Դիվիժն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00154636) 2021 թվականի հունվարի 25-ին կնքված N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում են 2021 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային փոխադրումների ինտերնետային կայքի նախագծում և պատրաստում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
17.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 223-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելը ներառում է զուգահեռաբար իրականացվող կրթական, առողջապահական, սոցիալ-հոգեբանական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերանորոգումներ, բարելավումներ։ Կրթական ծրագրի նպատակն է շահառու համայնքներում առաջադեմ կրթական միջավայր ստեղծել ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։ Առողջապահական ծրագրի նպատակն է պահպանել և բարելավել գյուղերում ապրող երեխաների և մեծահասակների առողջությունը և կանխարգելել հիվանդությունների առաջացումը՝ շեշտադրելով առողջ ապրելակերպի խրախուսումը և որակյալ առաջնային առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի նպատակն է ձևավորել ամուր և հոգեպես առողջ, ինքնակազմակերպված համայնքներ, որոնք ի վիճակի են հոգ տանել համայնքի երեխաների մասին՝ ապահովելով երջանիկ մանկություն, բազմակողմանի զարգացում և խոստումնալից ապագա: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի ստեղծման նպատակն է նպաստել գյուղական համայնքների արագ զարգացմանը՝ դրանք աշխարհին հաղորդակից դարձնելու միջոցով։ Որպես ոչ ֆորմալ կրթական ծրագրի մաս կազմող գերազանցության կենտրոն՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ժամանակակից հաղորդակցային ու տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով աշխարհի լավագույն մասնա- գետներին ու ռեֆորմատորներին կապում է գյուղերի հետ՝ տարածելով կրթության, առողջապահության, արվեստի, գիտության, շրջակա միջավայրի ու տեխնոլոգիայի բնագավառների առաջատար փորձն ու մեթոդները։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարօ Հ. Արմենը։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան 0010, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
● ՀՀ Արմավիրի, Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզեր, ● Բարեգործական ծրագրեր նշված մարզերի համայնքների բնակիչներին, այդ թվում՝ նյութեր, պարագաներ, սարքավորումներ և այլ բեռներ ներմուծելու միջոցով, ● Կրթական, առողջապահական, սոցիալական, տնտեսական և գյուղատնտեսական ծրագրերի իրականացում, ● Շինարարական նյութերի ձեռքբերում և շինարարություն։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 612,060,000 (վեց հարյուր տասներկու միլիոն վաթսուն հազար) ՀՀ դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արմավիրի մարզ՝ Քարակերտ համայնք, Մյասնիկյան համայնք, Լեռնագոգ համայնք, Դալարիկ համայնք, Շենիկ համայնք, Հացիկ համայնք, Վանանդ համայնք, Գետաշեն համայնք, Սարդարապատ համայնք, Արգինա համայնք, Երվանդաշատ համայնք, Բագարան համայնք և Բաղրամյան (Բաղրամյանի շրջ.) համայնք, Արագածոտնի մարզ՝ Արտենի բնակավայր և Արագածավան բնակավայր, Լոռու մարզ՝ Թումանյան քաղաք, Դսեղ համայնք, Քարինջ բնակավայր, Մարց բնակավայր, Դեբետ համայնք, Եղեգնուտ համայնք, Վահագնի համայնք, Ձորագյուղ համայնք, Աքորի բնակավայր, Մեծ Այրում բնակավայր, Արևածագ բնակավայր, Անտառամուտ համայնք, Ձորագետ համայնք, Փամբակ բնակավայր, Վահագնաձոր համայնք, Օձուն բնակավայր, Չկալով համայնք, Դարպաս համայնք, Բազում համայնք, Լերմոնտովո բնակավայր, Ազնվաձոր համայնք, Արջուտ բնակավայր, Լորուտ բնակավայր, Մարգահովիտ համայնք, Գուգարք համայնք, Շահումյան համայնք, Լեռնապատ համայնք, Հագվի բնակավայր, Ալավերդի քաղաք և Վանաձոր քաղաք, Տավուշի մարզ՝ Այգեհովիտ բնակավայր, Վազաշեն բնակավայր և Կոթի բնակավայր։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի մարտի 20-ից մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
● Տնտեսական ծրագիր ընդամենը 26,000,000 ՀՀ դրամ։ ○ Լոռու մարզի Դեբետ, Դսեղ, Չկալով, Վահագնի և Եղեգնուտ համայնքներում թվով 10 նոր բիզնեսներին ֆինանսական և խորհրդատվական աջակցություն։ Յուրաքանչյուր բիզնեսի համար նախատեսված է 2,600,000 ՀՀ դրամ։ Ամբողջ ծրագրի ընթացքում՝ 26,000,000 ՀՀ դրամ։ ● Ենթակառուցվածքների ծրագիր ընդամենը 312,000,000 ՀՀ դրամ։ ○ Արմավիրի մարզի Մյասնիկյան, Դալարիկ կամ Հացիկ համայնքներից մեկում Մանկան զարգացման կենտրոնի հիմնում։ Նախատեսվում է նախագծել և վերանորոգել մինչև 300 ք/մ տարածք ու կահավորել՝ ընդհանուր 31,000,000 ՀՀ դրամ, ○ Լոռու մարզի Դեբետ համայնքում 10 կմ երկարությամբ ճանապարհի նախագծում և հիմնանորոգում 100,000,000 ՀՀ դրամ, ○ Լոռու մարզի Դեբետի համայնքապետարանի կից տարածքի և ճանապարհի նախագծման և կառուցման աշխատանքների իրականացում 40,000,000 ՀՀ դրամ, ○ Լոռու մարզի Դեբետ համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքում զբոսայգու և խաղահրապարակի հիմնում 30,000,000 ՀՀ դրամ, ○ Լոռու մարզի Դեբետ համայնքի ամբողջ տարածքից արդյունաբերական և կենցաղային աղբի հավաքագրում և տեղափոխություն Արջուտի աղբավայր՝ 35,000,000 դրամ, ○ Լոռու մարզի, Դեբետ համայնքում ավտոբուսի կանգառի կառուցում ընդհանուր 10,000,000 ՀՀ դրամ, ○ Լոռւ մարզի Վահագնի համայնքում Այցելուների կենտրոնի կառուցում՝ 40,000,000 ՀՀ դրամ։ Այս կենտրոնը նախատեսվում է կառուցել միջպետական Մ6 մայրուղուն հարող տարածքում։ Այն գործելու է հիմնադրամի տուրիստական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում, ○ Լոռու մարզի Վահագնի համայնքի տարածքում Այցելուների կենտրոնի շահագործման համար նախատեսված սարքավորումների ձեռքբերում ընդամենը 20,000,000 ՀՀ դրամ, ○ Արմավիրի մարզի Հացիկ համայնքում խաղահրապարակի տեղադրում 3,000,000 ՀՀ դրամ, ○ Տավուշի մարզում Այգեհովիտ, Կոթի և Վազաշեն բնակավայրերում, Լոռու մարզում Մեծ Այրում բնակավայրում գտնվող/գործող ՍՄԱՐԹ սենյակներում կոսմետիկ վերանորոգման և միջսենյակային ապակե պատերի և/կամ դռների տեղադրում ընդամենը 3,000,000 ՀՀ դրամ։ ● Առողջապահական ծրագիր 70,000,000 ՀՀ դրամ, ծրագրի վայրը հանդիսացող բոլոր համայնքներում։ ○ Առողջապահական փաթեթների տրամադրում՝ դեղորայք, հիգիենիկ պարագաներ 30,000,000 ՀՀ դրամ, ○ Բժշկական սարքավորումների ձեռքբերում 40,000,000 ՀՀ դրամ։ ● Կրթական ծրագիր ընդամենը 31,000,000 ՀՀ դրամ, ծրագրի վայրը հանդիսացող բոլոր համայնքներում։ ○ Խմբակների աշխատանքի կազմակերպման համար նախատեսված նյութեր և պարագաներ ընդամենը 2,000,000 ՀՀ դրամ, ○ Տպագրական ծառայությունների ձեռքբերում 5,000,000 ՀՀ դրամի շրջանակներում, ○ Թվով 53 համակարգիչների ձեռքբերում աշակերտների համար։ Բաշխվելու է 14 հատ Շենիկ, 13 հատ Քարակերտ, 13 հատ Արտենի և 13 հատ Արագածավան բնակավայրերում։ Ընդամենը 16,000,000 ՀՀ դրամ, ○ Լեգո ռոբոտ տեսակի կրթական հավաքածուների ձեռքբերում թվով 11 ճարտարագիտական ակումբների համար։ Յուրաքանչյուր ակումբի համար նախատեսված է 3 հատ Մայնդսթորմ (Mindstorm), 3 հատ ՎիԴու (WeDo) և 1 հատ Ընդլայնված (Expansion) հավաքածուներ։ Ընդամենը 6,000,000 ՀՀ դրամ, ○ Սպորտային պարագաների ձեռքբերում արևելյան մարտարվեստի և բասկետբոլի խմբակների համար ընդամենը 2,000,000 ՀՀ դրամ։ ● Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագիր ընդամենը 5,000,000 ՀՀ դրամ, ծրագրի վայրը հանդիսացող բոլոր համայնքներում։ ○ Սոցիալական աշխատանքի կազմակերպման համար նախատեսված նյութեր և պարագաներ ընդամենը 1,500,000 ՀՀ դրամ, ○ Հոգեբանական ծառայությունների մատուցման համար նախատեսված նյութեր և պարագաներ ընդամենը 3,500,000 ՀՀ դրամ, ● ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրեր ընդամենը 49,000,000 ՀՀ դրամ։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրերն են Անգլերենի, Ռուսերենի, Չինարենի, Ֆինանսների, Կառավարման, Մարքեթինգի, Նկարչության, Թվային նկարչության, Կատարողական արվեստի, Ձայնային ձևավորման, Երաժշտական գործիքների, Վոկալի, Ծրագրավորման, Մեխանիկայի, Ագրոտեխնոլոգիայի, ՎԻ ֆիթնեսի (վիրտուալ իրականություն), Պարի, Յոգայի դասընթացները, Մանկան զարգացման կենտրոնը և «ՍՄԱՐԹ քաղաքացի» հավելվածը։ Նշված բոլոր կրթական ուղղությունների համար նախատեսված է՝ ○ Կրթական նյութեր ամբողջ ծրագրի ընթացքում 6,000,000 ՀՀ դրամ, ○ Նորարարական նյութեր ծրագրերի համար ամբողջ ծրագրի ընթացքում 10,000,000 ՀՀ դրամ, ○ Ծրագրային ապահովումներ ամբողջ ծրագրի ընթացքում 7,000,000 ՀՀ դրամ, ○ Թվային գրադարանի բաժանորդագրություն ամբողջ ծրագրի ընթացքում 5,000,000 ՀՀ դրամ, ○ Համակարգիչների ձեռքբերում ամբողջ ծրագրի ընթացքում 16,000,000 ՀՀ դրամ, ○ Այլ կրթական և տնտեսական նյութեր ամբողջ ծրագրի ընթացքում 5,000,000 ՀՀ դրամ։ ● ՍՄԱՐԹ սենյակներ ընդամենը 8,500,000 ՀՀ դրամ։ ○ Ծրագրային նյութեր և պարագաներ՝ գրքեր, կրթական հավաքածուներ, համակարգչային ծրագրեր, ընդամենը 7,000,000 ՀՀ դրամ, ○ Ինտերնետի ամսական վճար 4 սենյակների համար ամսական 124,800 ՀՀ դրամ՝ տարեկան 1,500,000 ՀՀ դրամի շրջանակներում։ ● Կազմակերպական ծախսեր ընդամենը 110,560,000 ՀՀ դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
● ՀՀ տարածքում նախատեսվում է ձեռք բերել 151,100,000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ և կառուցապատման համար անհրաժեշտ պարագաներ (ամրան, ցեմենտ, քար, թիթեղ, ապակի, պատուհան, դուռ, երկաթ, մեխ, շինարարական հատուկ հագուստ, ցանկապատ, ցանց), տնտեսական ապրանքներ, խաղահրապարակի համար անհրաժեշտ պարագաներ, խաղեր, դեղորայք, բժշկական պարագաներ, գրենական պիտույքներ, կրթական ծրագրերի համար անհրաժեշտ պարագաներ և նյութեր, գրքեր, քարտեզներ, սպորտային համազգեստ, համազգեստ, շապիկ, գլխարկ, կրթական ծրագրային ապահովումներ, համակարգիչ, պլանշետ, հեռախոս, ինտերնետային մոդեմ և այլն՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։ ● Նախատեսվում է ներմուծել 86,000,000 ՀՀ դրամին համարժեք խաղահրապարակ, բժշկական սարքավորումներ, համակարգիչներ, լեգո կրթական հավաքածուներ, գրքեր, շորեր, համազգեստներ, գլխարկներ, շապիկներ և այլն՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։ ● Նախատեսվում է կնքել 374,960,000 ՀՀ դրամին համարժեք նախագծման աշխատանքների կատարման, շինարարության վերահսկողության, հեղինակային հսկողության, կապալի, խորհրդատվության տրամադրման, ապրանքների մատակարարման, վառելիքի ձեռքբերման, վարձակալության, իրավաբանական խորհրդատվության մատուցման, սննդի և ռեստորանային ծառայությունների, տպագրական ծառայությունների, ինտերնետային և բջջային ծառայությունների, առաքման ծառայությունների, տրանսպորտային ծառայությունների, աուդիտորական ծառայությունների, IT ծառայությունների և հյուրանոցային ծառայություն- ների ձեռքբերման պայմանագրեր՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
● Կազմակերպական ծախսեր ընդամենը 110,560,000 ՀՀ դրամ։ ○ Գրասենյակային տարածքի վարձակալություն Երևան քաղաքում (Մելիք-Ադամյան 2/2 հասցեում) 01.04.2021 թ. - 01.04.2022 թ.-ը ընդամենը 56,160,000 ՀՀ դրամ (ամսական 4,680,000 ՀՀ դրամ) ○ Գրասենյակային պարագաների ձեռքբերում ընդամենը 2,600,000 ՀՀ դրամ ○ Ինտերնետային և ձայնային ծառայությունների ձեռքբերում ընդամենը 7,800,000 ՀՀ դրամ ○ Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում 2021 ֆինանսական տարվա համար ընդամենը 7,000,000 ՀՀ դրամ, ○ Վառելիք 15,000,000 ՀՀ դրամ, ○ IT ծառայություններ (ծրագրային ապահովում, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում) ընդամենը 7,000,000 ՀՀ դրամ, ○ Անձնակազմի զարգացմանը և ժամանցին ուղղված ծախսեր ընդամենը 5,000,000 ՀՀ դրամ, ○ Իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ ընդամենը 7,000,000 ՀՀ դրամ, ○ Այլ ծախսեր 3,000,000 ՀՀ դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու, Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզպետարանների և նշված մարզերի համայնքապետարանների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
17.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.06.2021, N 538-Ա | 29.06.2021, N 223-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|