ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի մարտի 31-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (4 հունիսի 2002 թվականի, ՀՕ-373) 121-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Սույն օրենսգրքի 14-րդ, 38-47-րդ, 79-րդ և 118-րդ հոդվածներով սահմանված իրավասություններն ու պարտականությունները վերապահել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին:»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասի չորրորդ պարբերությունը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|